Տամու լեռնազանգված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թամու (լեռնազանգված)ից)
Տամու լեռնազանգված
ՏեսակՎահանային հրաբուխ և ստորջրյա հրաբուխ
Բարձրությունը ծովի մակարդակից−1980 ± 1 մետր
Նյութբազալտ
Անվանված էՏեխասի A&M համալսարան

Տամու լեռնազանգված, հանգած ստորջրյա հրաբուխ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում՝ Ճապոնիայից 1600 կմ դեպի արևելք, երկրի ամենամեծ վահանային հրաբուխն է[1] և Արեգակնային համակարգի ամենամեծ հրաբուխներից մեկը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամու լեռնազանգվածի չափերը մոտ 450 X 650 կիլոմետր է, բարձրությունը` մոտ 4,5 կմ, իսկ գագաթը ծովի մակարդակից 2 կմ ցածր։ Ի տարբերություն ստորջրյա հրաբուխների մեծ մասի, Տամու լեռնազանգվածը ունի լերկ լանջեր։ Նույնիսկ գագաթի վերելքի անկյունը 1°-ից ավելի չէ[3]։ Ավելի քան 260,000 կմ² մակերեսով Տամու լեռնազանգվածը 50 անգամ ավելին է Երկրի ամենամեծ ակտիվ հրաբխի՝ Հավայի կղզու Մաունա Լոայի մակերեսից և համեմատելի է Բրիտանական կղզիների մակերեսի հետ։ Երկրաբան, պրոֆեսոր Ուիլյամ Սագերի խոսքով՝ Տամուի լեռնազանգվածը պատկանում է նույն «լիգային», ինչ Արեգակնային համակարգի ամենաբարձր հրաբուխը՝ Մարսի Օլիմպոսը։ Տամուն կազմված է բազալտե ապարներից և հանդիսանում է ստորջրյա սարահարթի ռելիեֆի ամենահին մասը, որը հայտնի է որպես Շատսկու բարձրավանդակ։ Ենթադրվում է, որ այն հանգել է կազմավորումից անմիջապես հետո, մոտավորապես 145 միլիոն տարի առաջ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամու լեռնազանգվածն իր անվանումը ստացել է Texas A&M համալսարանի (ամերիկյան մասնավոր, գիտահետազոտական համալսարան) հապավումից, որտեղ պրոֆեսոր Ուիլյամ Սագերը[4] դասավանդել է նախքան Հյուսթոնի համալսարան տեղափոխվելը[5]։ Պրոֆեսոր Սագերը սկսեց ուսումնասիրել Տամուի կառուցվածքը երկու տասնամյակ առաջ, բայց երկար ժամանակ անհասկանալի էր՝ լեռնազանգվածը մեկ մեծ հրաբուխ է, թե՞ ներառում է մի քանի հրաբխային երևակումներ։ Երկրագնդի վրա կան տասնյակ նմանատիպ կառույցքային լեռնազանգվածներ[6]։

Ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ եթե Մարսի Օլիմպոս լեռը հենվում է համեմատաբար մակերեսային հենարանի վրա, ապա Տամու լեռնազանգվածի հիմքը ընդերքում, գտնվում է 30 կմ խորության վրա։ Լեռնազանգվածի ուսումնասիրությունները, որոնք թույլ տվեցին հաստատել նրա հրաբխային բնույթը։ Հետազոտությունները ներառում էին օվկիանոսի հատակի հորատում JOIDES Resolution նավից [en] օվկիանոսի ինտեգրված հորատման ծրագրի շրջանակներում [en] և սեյսմիկ հետազոտություն (ալիքների անդրադարձման մեթոդով) Marcus Langseth[en] նավից։ Սեյսմիկ հետազոտությունների տվյալները հնարավորություն տվեցին հերքել այն վարկածը, որ Տամու լեռնազանգվածը առաջացել է մի քանի հրաբուխների միաժամանակ ժայթքած լավաների սառեցումից և հաստատեց, որ բոլոր ժայթքված լավաները հոսել են մեկ ակունքից[7]։ 2013 թվականից ենթադրվում էր, որ Տամու լեռնազանգվածը վահանաձև հրաբուխ է, բայց 2019 թվականի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն լիթոսֆերային սալերի տեղաշարժի արդյունք է՝ մագմատիկ ճնշման տակ[8]։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամուի լեռնազանգվածը ստեղծվել է մոտ 145 միլիոն տարի առաջ, Յուրայի և վաղ Կավճե դարաշրջանների ընթացքում՝ համեմատաբար կարճ ժամանակահատվածում (մի քանի միլիոն տարի), ապա հանգել։ Լեռնազանգվածը ստեղծվել է մեկ, երկրաբանորեն կարճ ժայթքման շրջանում, որը նախկինում գիտնականները կարծում էին, որ անհնար է Երկրի վրա[9][10]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ եկրակեղևի ու միջնապատյանի սահմանը՝ Մոհորովիչիչի մակարդակը (կարճ է Moho- ն) Թամուի տակ անցնում է 30 կմ խորության վրա[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. An immense shield volcano within the Shatsky Rise oceanic plateau, northwest Pacific Ocean. Nature Geoscience 6, 976—981 (2013)
  2. Brian Clark Howard. (2013 թ․ սեպտեմբերի 5). «New Giant Volcano Below Sea Is Largest in the World». National Geographic. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  3. Анастасия Баринова. (6 сентября 2013). «Крупнейший на Земле вулкан прятался под водой». National Geographic — Россия. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  4. «Геофизики открыли в Тихом океане самый большой вулкан на Земле». ՌԻԱ Նովոստի. 5 сентября 2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  5. «В Тихом океане обнаружен самый большой в мире вулкан». BBC News Русская служба (ռուսերեն). 2013 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  6. https://www.bbc.com/russian/science/2013/09/130908_biggest_volcano
  7. Alexandra Witze. Underwater volcano is Earth's biggest // Nature. — 5 September 2013. — doi:10.1038/nature.2013.13680
  8. William W. Sager et al. Oceanic plateau formation by seafloor spreading implied by Tamu Massif magnetic anomalies // Nature Geoscience. — 8 July 2019. — doi:10.1038/s41561-019-0390-y
    Jeannie Kever (2019 թ․ հուլիսի 8). «Research yields new clues to the origin of Tamu Massif». Phys.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  9. Trevor Nace (2015 թ․ նոյեմբերի 28). «World's Largest Volcano Tamu Massif – Mapped For Clues To Earth's Interior». Forbes. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  10. William W. Sager (2013). «An immense shield volcano within the Shatsky Rise oceanic plateau, northwest Pacific Ocean». Nature Geoscience. 6 (11): 976–981. Bibcode:2013NatGe...6..976S. doi:10.1038/ngeo1934.
  11. Stephen Chen (2016 թ․ մարտի 24). «Tamu Massif even more massive: world's largest volcano almost same size as Japan, widest in solar system». South China Morning Post. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]