Թամար Տեր-Ստեպանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամար Տեր-Ստեպանովա
Ծնվել է1874
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել է1934
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1898) և Շտերնի անվան կոնսերվատորիա (1911)

Թամար Իսահակի Տեր-Ստեփանովա (Թամար Տեր-Ստեփանյան, 1874, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1934, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի և մանկավարժ։ Թիֆլիսի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանի առաջին պրոֆեսոր (1917)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության մասնավոր դասեր է առել Մատկովսկուց։ Սովորել է Թիֆլիսի 3-րդ իգական գիմնազիայում և երաժշտական ուսումնարանում։ 1898 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Պավել Պաբստի դաշնամուրի դասարան), վերադարձել Թիֆլիս, դասավանդել երաժշտական ուսումնարանում։ 1909-1911 թվականներին կատարելագործվել է Բեռլինում՝ Շտեռնի կոնսերվատորիայում։ Թիֆլիսում, Բաքվում և Անդրկովկասի այլ քաղաքներում հանդես է եկել որպես մենակատար անսամբլներում։ Շարունակել է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, որը 1917 թվականին վերակազմավորվել է կոնսերվատորիայի (1918 թվականից՝ պրոֆեսոր)։ Աշակերտներից են Չերեպնինը, Ալեքսանդր Դոլուխանյանը և ուրիշներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Թամար Տեր-Ստեպանովա». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александр Черепнин. Долгое странствие. М., 1999. С.62.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 686