Թամարա Կոնստանտինովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Կոնստանտինովա
նոյեմբերի 7, 1919(1919-11-07) - հուլիսի 28, 1999(1999-07-28) (79 տարեկան)
ԾննդավայրՆիգերյովո, Sosnovitskoye rural settlement, Լիխոսլավլսկի շրջան, ԽՍՀՄ
Մահվան վայրՎորոնեժ, Ռուսաստան
ԳերեզմանKominternovskoe cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ ռազմաօդային ուժեր և ռազմա-օդային ուժեր
Կոչումլեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ

Թամարա Ֆեոդորովնա Կոնստանտինովա (ռուս.՝ Тамара Фёдоровна Константинова, նոյեմբերի 7, 1919(1919-11-07), Նիգերյովո, Sosnovitskoye rural settlement, Լիխոսլավլսկի շրջան, ԽՍՀՄ - հուլիսի 28, 1999(1999-07-28), Վորոնեժ, Ռուսաստան), Խորհրդային Միության հերոս, Երկրորդ աշխարհամարտի մասնակից, լեյտենանտ։

Խորհրդային Միության հերոս Վլադիմիր Կոնստանտինովի հարազատ քույրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 7-ին Ռուսաստանի Տվերի մարզի Լիխոսլավլսկի շրջանի Նիգերյովո գյուղում, գյուղացու ընտանիքում։ Հայրը՝ Ֆեոդոր Կոնստանտինովը, եղել է դարբին, մայրը՝ Զինաիդա Միխայլովնան, ուսուցչուհի[1]։

Սովորել է միջնակարգ դպրոցում, 1940 թվականին ավարտել է Կալինինի աերոակումբին կից օդաչու-հրահանգիչների դասընթացները։

Կարմիր բանակի շարքերում եղել է 1943 թվականի մարտից (գործող բանակում՝ 1944 թվականի մարտից)։ Եղել է 3-րդ Բելառուսական ռազմաճակատի 1-ին օդային բանակի 277-րդ գրոհային ավիադիվիզիայի 999-րդ գրոհային ավիագնդի էսկադրիլի ղեկապետ։ Եղել է ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի անդամ։

Կատարել է 66 մարտական թռիչք՝ գրոհելով հակառակորդի օբյեկտները։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի հունիսի 29-ի հրամանով լեյտենանտ Կոնստանտինովան արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման գերմանա-ֆաշիստական նվաճողների դեմ պայքարում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և արիության ու հերոսականության ցուցաբերման համար։

Պատերազմի ավարտից հետո Թամարա Կոնստանտինովան ավարտել է տնտեսագիտական ինստիտուտ և կուսակցական դպրոց։ 1949 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցություն։ Ապրել է Վորոնեժում, աշխատել է Վորոնեժի մարզգործկոմի սոցիալական ապահովության բաժնում։ Մահացել է 1999 թվականի հուլիսի 28-ին։ Թաղվել է Կոմինտերնովսկի գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր դրոշի երկու շքանշաններով, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1946 թվականին Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Կոնրադսվալդե գյուղը Թամարա Կոնստանտինովայի պատվին վերանվանվել է Կոնստանտինովկա։
  • Լիխոսլավլի Մայիսմեկյան փողոցում՝ զոհված մարտիկների հիշատակին նվիրված կոթողի կողքին, տեղադրվել է երկու հուշատախտակ՝ նվիրված Թամարա և Վլադիմիր Կոնստանտինովների հիշատակին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «День Победы: Брат и сестра – живые Герои Союза». Калашниково.ру. 2010 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին.
  2. «Гранитные плиты героям Советского Союза Константинову Владимиру Фёдоровичу и Константиновой Тамаре Фёдоровне». Всероссийский сетевой межшкольный проект «Карта Памяти». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Константинова Тамара Федоровна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — С. 719. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в [
  • Константинова Тамара Фёдоровна // Долгов И. А. Золотые Звёзды калининцев / лит. запись А. Ф. Ростапова. — 3-е изд., перераб. — М.: Московский рабочий (Калининское отделение), 1983. — Т. 1. — 399 с. — 20 000 экз.
  • Морозов А. Воспитанница комсомола // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — М.: Политиздат, 1969. — Т. 1. — 447 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամարա Կոնստանտինովա» հոդվածին։