Թամարա Ադրիան
Թամարա Ադրիան | |
![]() | |
Կուսակցություն՝ | Popular Will? |
---|---|
Կրթություն՝ | Անդրես Բելո կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | փետրվարի 20, 1954 (66 տարեկան) |
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա |
Քաղաքացիություն | ![]() |
Թամարա Ադրիան (իսպ.՝ Tamara Adrián, փետրվարի 20, 1954, Կարակաս, Վենեսուելա) վենեսուելացի քաղաքական գործիչ: 2015 թվականին Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում նրան ընտրել են Վենեսուելայի Ազգային ասամբլեայի անդամ։ Նա առաջին տրանսգենդեր կինն է, որը դարձել է Վենեսուելայի Ազգային ժողովի պատգամավոր և Արևմտյան կիսագնդում ազգային օրենսդիր ժողովի երկրորդ տրանսգենդեր անդամ[1]: Որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ նրան վերագրել են օրենսդիր ժողովի առաջին տրանսգենդեր անդամի կարգավիճակը Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, սակայն ավելի ուշ դա ճշտվել էր 2014 թվականին Միշել Բերտորա Սուարեսի՝ Ուրուգվայի Սենատում ընտրվելու կապակցությամբ[1]:
Նա «Ժողովրդական կամք» կուսակցության անդամ է, որը Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ հանդես եկող կուսակցություններից մեկն է[1]: Նա երդմնակալության արարողությունը Վենեսուելայի Ազգային ասամբլեայում տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 14-ին[2]: Իր պաշտոնավարման ընթացքում Ադրիանը մտադիր է նպաստել անձի, նույնասեռ ամուսնությունների և մարդու իրավունքների մասին պետական գրանցամատյանների պատշաճ հասանելիությանը:
Նախքան Վենեսուելայիօրենսդիր ժողովում ընտրվելը, Ադրիանը աշխատել է որպես իրավաբան և ԼԳԲՏ ակտիվիստ[3], այդ թվում՝ ԼԳՄԱ խորհրդում և հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կազմակերպչական կոմիտեում[3]: Նա ստիպված է եղել գրանցել իր թեկնածությունը տղամարդու անվան տակ, քանի որ վենեսուելական օրենքը ներկայումս թույլ չի տալիս տրանսգենդեր անձանց իրավաբանորեն փոխել իրենց անունը[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Venezuela Elects First Transgender Congresswoman in South America» (անգլերեն)։ www.out.com։ 2015-12-07։ Վերցված է 2019-03-22
- ↑ «Asamblea Nacional juramentó a Tamara Adrián, primera diputada transgénero en Venezuela»։ www.voluntadpopular.com։ Վերցված է 2019-03-22
- ↑ 3,0 3,1 «Meet the Women Fighting Transphobia Across the Americas» (անգլերեն)։ www.advocate.com։ 2015-05-17։ Վերցված է 2019-03-22
- ↑ Corina Pons (2015-08-08)։ «Venezuela's first transgender candidate Tamara Adrian to run for Congress» (անգլերեն)։ The Sydney Morning Herald։ Վերցված է 2019-03-22