Թաղոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր

Թաղոտ գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Աշխարհագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Հադրութից 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ հեռավորությունը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 115 կմ է։ Դիրքը գեղատեսիլ է, շրջապատված է այգիներով, բարձրությունը ծովի մակերևույթից 1200 մետր է, կլիման, օդը և ջուրը շատ բարենպաստ է։ Կոլտնտեսությունը կազմավորվել է 1929 թվականին, տնտեսության հիմնական ուղղություններն են, հացահատիկի մշակությունը, ինչպես նաև` խաղողագործությունն ու անասնապահությունը։

Ընդհանութ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի շրջակայքը հարուստ է թեղու ծառատեսակով։ Անվանումն առաջացել է «թեղուտ» բառից, որը ձևափոխվել և այժմ կոչվում է Թաղոտ։ Գյուղի պատմությունն սկսվում է 12-րդ դարի սկզբներից, Հադրութի շրջանի պատմական գյուղերից է, ըստ գյուղի բնակիչների` այստեղ բնակավայր է եղել դեռ 9-րդ դարից։ 1836 թվականին այստեղ 7 Քար կոչվող եկեղեցու տեղամասում կառուցվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին, որն այժմ ոչ բարվոք վիճակում է[2]։ 1890-ական թվականների սկզբներին այստեղ կար 70 տուն, 475 բնակիչ, 1987 թվականին` 71 տուն, 198 բնակիչ։ Էլեկտրաֆիկացվել է 1951 թվականին։ Այս գյուղում է ծնվել հայ խորհրդային հեղափոխական գործիչ, Բաքվի 26 կոմիսարներից` Բաղդասար Ավագյանը։

Թաղուտը Հայրենական մեծ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ գյուղի բնակիչների` Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 160 մարդ, որից զոհվել են 72-ը իսկ ըստ Ս. Մելքումյանի «Լեռնային Ղարաբաղ» գրքի[3]` Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 134 մարդ, որից զոհվել է 51-ը. նրանց հիշատակին կանգնեցվել է հուշարձան։

Թաղուտը Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան առաջին պատերազմին մասնակցել է 35 մարդ, որից 5-ը զոհվել են, 5-ը վիրավորվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  2. Վերնագիրը վերջում - Հավատամք
  3. Ս. Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990թ., էջ 270