Թակարդ կատուների համար 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թակարդ կատուների համար 2
հունգ.՝ Macskafogó 2: A sátán macskája
Lovuska-2-poster.jpg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և արկածային
ՌեժիսորBéla Ternovszky?
ՍցենարիստJózsef Nepp?
ՀնչյունավորումLászló Sinkó?, Péter Rudolf?, György Dörner?, Gábor Reviczky?, Béla Stenczer? և Mátyás Usztics?
ԵրաժշտությունMiklós Malek?
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
Լեզուհունգարերեն
Տևողություն90 րոպե
ՊրիկվելCat City?
Թվականդեկտեմբերի 20, 2007
Բյուջե3 000 000 ԱՄՆ դոլար

«Թակարդ կատուների համար 2՝ Հայտնության կատուն» (հունգ.՝ Macskafogó 2: A sátán macskája, 2007 թվական), Բելա Տերնովսկու հունգարերեն լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, «Թակարդ կատուների համար» ֆիլմի շարունակությունը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի են ունենում առաջին ֆիլմում նկարագրված իրադարձություններից քսան տարի անց: Մուկը՝ լրագրող Հենրի Մորթոն Ստենլին, պարոն Դեյվիդ Լիվինգսթոնի որոնումների համար ճանապարհորդելով Պաֆրիկայով, գերի է ընկնում վայրի կատուներին, որոնք չէին ենթարկվում «կատուների համար թակարդների» ազեդեցությանը: Ստենլիից իմանալով, որ աշխարհը կառավարում են մկները, վայրի կատուները կանչում են Մողոք դև-կատվին: Ստենլիին փրկում է Տորզոն Բորսը: Նրանք ուղևորվում են դեպի Քաղաքակրթության սահմանը, բայց կատուները նրանցից առաջ են ընկնում: Միևնույն ժամանակ, իր աղբյուրներից Գրաբովսկին իմանում է կատուների դավադրության մասին: Նա գնում է ոստիկանության գեներալների ծերանոց: Սակայն, նախկին ղեկավար Բոբ Պոլյակովը հստակեցում չի մտցնում: Այդ ժամանակ Նիկը գալիս է իրավահաջորդ Բոբ Ադլինգթոնի մոտ, սակայն Ադլինգթոնը չի հավատում գործակալին, մինչեւ սահմանի 13 խցիկը էլեկտրացանցում հսկայական փոս չի ցույց տալիս: Հուսահատության մեջ կանչում են Ալարկոտ Դիկին և նրա թիմին: Բանակը մոբիլիզացվում է: Մողոքը նրան հաղթեց մի վայրկյանում: Այդ ժամանակ Ադլինգտոնի մոտ են գալիս Ստենլին և Տորզոնը, որոնք ամբողջովին պատմում են սահմանի և Պաֆրիկայի արկածների մասին: Կատուների ստրկացման մասին ճշմարտությունը նույնպես հայտնի է դառնում: Մողոքը մտնում է ճամբար, որտեղ պահվում են Գատտոն, Թեոֆիլը և Շաֆրանեքը: Նրանց ազատում են վերահսկող փարոսներից՝ ժապավենակապերից, և կատուները մասնակցում են պատերազմին: Նրանք հավաքում են իրենց բանակը: Շուտով հայտնվում են չորս ավազակներ: 20 տարվա ընթացքում նրանք ծերացել էին և փոխել էին գաղափարախոսությունը: Հիմա գողանալը նրանց աշխատանքն է: Ի վերջո, ոչ ոք չի գողանում, որպեսզի ոստիկանութունը չցրվի, և ոստիկանները չմնան առանց աշխատանքի, ավազակները գողանում, գրում են, որ գողացել են, և ոստիկանությունը վերադարձնում է գողացված ամեն ինչը: Բանակը չէր կարողանում կանգնեցնել կատուներին: Նրանք շարժվում են դեպի Սին Սիթի: Բոլորն օգնության են կանչում Գրաբովսկուն, որն այդ ժամանակ վերանորոգում է Կատու բռնողին: Ադլինգթոնը, չիմանալով վերանորոգման մասին, ուղարկում է Նիկ Ստենլիի մոտ Բորսի հետ: Ռոբոտ Կատու բռնողը պայքարում է Մողոք կատվի դեմ և Տիեզերքին հաղթում է պոկերի մեջ: Խայտառակ եղած Մողոքը վերադառնում է տուն: Կատուները հասկանում են, որ կրկին պարտվել են, և մկների հետ ստորագրում են հաշտության պայմանագիր հաջորդ 99 տարիների համար: Տորզոն Բորսը պարզվում է, որ Էլսի Գրաբովսկու հագուստը փոխած աղջիկն է և ֆիլմի վերջում դառնում է լրագրող Ստենլիի կինը:

Ստեղծման պատմություն: Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի աշխատանքային տիտղոսը «Սատանայի կատու»-ն է (Արթուր Կոնան Դոյլի հունգարերեն թարգմանված «Բասկերվիլների շունը» անվան հղում՝ «A sátán kutyája», այսինքն «Սատանայի շունը»): Ֆիլմը ստեղծել է այն նույն խումբը, որ ստեղծել էր «Թակարդ կատուների համար» մուլտֆիլմը, ներառած ռեժիսորը և դերերը հնչեցողները: Կերպարները նկարված են եղել ձեռքով, իսկ ֆոնն արվել է համակարգիչային 3D մոդելավորմամբ: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2007 թվականի դեկտեմբերի 20-ին Հունգարիայում: Ռուսերեն լեզվով կրկնօրինակվել է 2008 թվականին:

Թեև ֆիլմը պարունակում է հղումների և հանրահայտ մշակույթի հայտնի երևույթների պարոդիաների զգալի քանակ («Աստղային պատերազմներ», «Տարզան», «[[Դամբոն]», «Մատրցա», «Առյուծ արքան», Սաուրոն «մատանիների տիրակալից», «Մեղքերի քաղաքը», «Գոդզիլան ընդդեմ Մեհագոդզիլայի», բայց «Թակարդ կատուների համար» մուլտֆիլմի շարունակությունը չկարողացավ կրկնել առաջին մուլտֆիլմի հաջողությունը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Most akkor temessük Grabowskit?(հունգարերեն) («Хоронить ли нам Грабовского»)