Jump to content

Թալասա, Թալասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թալասա, Թալասա
Բեռնարդ Գրենվիլ Բեյքեր, 1901 թվական

Թալասա, Թալասա (հին հունարեն՝ Θάλασσα` «ծով», նաև հանդիպում է «Ֆալատա» տարբերակը[1][2]), բացականչություն, որը, ծովը տեսնելով, արել են հույն վարձկան զինվորները՝ Պարսկաստանից հայրենիք վերադարձի ճանապարհին։ Այն Քսենոփոնի «Անաբասիս» աշխատության ամենահայտնի արտահայտությունն է։

Արտահայտության ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անաբասիսում» նկարագրված է մ․թ․ա․ 401 թվականին Առաջավոր Ասիա հույն վարձկանների արշավանքը։ 13 000-անոց հունական ջոկատը միացել էր հսկա բանակին, որը կազմավորվել էր պարսից արքայազն Կյուրոս Կրտսերի կողմից՝ իր ավագ եղբորը՝ Պարսկաստանի արքա Արտաքսերքսես II-ին տապալելու համար[3]։ Փորձը չի ավարտվել հաջողությամբ։ Կյուրոսն զոհվել է Կունակսի ճակատամարտում, իսկ բանակը ցրվել է։ Եվ չնայած հույները իրենց թևում հաղթանակ էին տարել Արտաքսերքսեսի զորքերի նկատմամբ, նրանք հայրենիք կարողացան վերադառնալ միայն մեծ ջանքերի և զոհերի արդյունքում[3]։

Առավել մեծ ճանաչում է ստացել այն հատվածը, որտեղ Քսենոփոնը, որն անձամբ մասնակցել է արշավանքին և եղել հունական զորքերի գլխավոր ռազմավարներից մեկը, նկարագրում է հույների հուզմունքն ու ուրախությունը, որոնք երկար և տանջալից ճանապարհից հետո տեսել էին Սև ծովը։

Երբ ավանգարդի զինծառայողները բարձրացան սարի վրա, նրանք բարձր ճչացին։ <…> Շուտով նրանք [Քսենոփոնը և հեծյալները] լսեցին, որ զինվորները աղաղակում են «ծովը, ծովը» և կանչում իրենց մոտ ուրիշներին։ Այդ պահին բոլորը վազեցին առաջ, այդ թվում նաև արյերգրադը, առաջ մղելով նաև անասուններին և ձիերին։ Երբ բոլորը հասան բարձունքին, նրանք արտասվելով գրկեցին միմյանց, ստրատեգներին և լոհագներին։

Քսենոփոնի մոտ մատնանշված լեռը կրում է «Ֆեհես» անունը։ Խորհրդային և արտասահմանյան բազմաթիվ գիտնականներ առաջ են քաշել լեռան տեղադրության վերաբերյալ բազմաթիվ վարկածներ[4][5]։ Այդտեղից հույները մտադիր էին հասնել մինչև Տրապեզունդ, որն այդ ժամանակ հունական գաղթօջախ էր։ Ծովը տեսնելուց հետո՝ զինվորների բացականչության մանրամասն նկարագիրը վկայում է այն մասին, որ հույները առանձնահատուկ կապվածություն ունեին ծովին, քանի որ հենց ծովային ճանապարհով էին միմյանց կապվում հունական բազմաթիվ կղզիները, որի արդյունքում էլ ձևավորվում էին գաղութներ։ Բացի այդ, այն ցույց էր տալիս դեպի բաց ծով հասանելիության կարևորությունը։ Նահանջելով Փոքր Ասիայի ներքին շրջանների միջով՝ միայն տեսնելով, թեկուզ հայրենիքից շատ հեռու, հույները հավատացին, որ կվերադառնան տուն, այդ իսկ պատճառով արտահայտություն-բացականչությունը բնորոշվում է որպես ծովային տարածությունների հետ կապի խորհրդանիշ[6]։

«Ծո՜վ, ծո՜վ» բացականչությունը, րը սովորաբար քաղվածվում է օրիգինալ տարբերակով, դարձել է թևավոր խոսք և հաճախ հանդիպել համաշխարհային գրականության մեջ[7][8]։ Այսպես, արտահայտությունն օգտագործվել է Հայնրիխ Հայնեի «Meergruß» բանաստեղծության մեջ[9] («Փառք ծովին»՝ ըստ Վիլհելմ Լևիկի թարգմանության[10]) և մի քանի անգամ հիշատակվել Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպում[8][11]։ Քսենոփոնի այս արտահայտությանը հղում է արվում Այրիս Մյորդոկի «Ծով, ծով» վեպի վերնագիրը[12]։ Ուղղակի և անուղղակի կարգով արտահայտությունը մի քանի անգամ կիրառվում է Սոլ Յուրիկի «Մարտիկներ» վեպում, որն «Անաբասիսի» ժամանակակից տարբերակներից մեկն էր[13]։ «Թալասա» անվանումն է ստացել նաև Բորիս Լավրենյովի պատմվածքներից մեկը, որտեղ այդ տերմինով բնորոշվում է ծովային տարերքը[14]։ Տերմինի մշակութային նշանակության մասին խոսվում է Միխայիլ Շիշկինի «Վեներայի մազը» վեպում։

Պատկերացրեք, թե քանի մարդ սայթաքեց <...>, իսկ այդ հույները մնացին, որովհետև նա [Քսենոփոնը] նրանց գրառեց։ Իսկ ահա նրանք արդեն ամեն հազարամյակ, տեսնելով ծովը, ուր առաջնորդում էր զորավարը նրանց, գրկախառնվում են և բղավում․ «Թալասա, թալասա»։ Որովհետև նա ուղեկցել էր նրանց հատուկ ծովի մոտ։ Թալասան անմահության ծովն էր[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Г. Гейне. Утренний привет. Перевод Л. Михайлова
  2. С. Т. Аксаков. Детские годы Багрова-внука
  3. 3,0 3,1 Максимова, 1951
  4. Паффенгольц, 1969
  5. Valerio Manfredi The Identification of Mount Theches in the Itinerary of the Ten Thousand: a New Hypothesis // Xenophon and His World: Papers from a Conference Held in Liverpool in July 1999. — Franz Steiner Verlag, 2004. — P. 319—323.
  6. Брук С.И., Покшишевский В.В. Человечество устремляется к морям // Природа. — 1984. — № 4. — С. 23.
  7. Breverton, 2012
  8. 8,0 8,1 Жаринов Е. Лекции о зарубежной литературе. От Гомера до Данте.
  9. H. Heine. Meergruß
  10. Г. Гейне. Слава морю. Перевод В. Левика
  11. John Sutherland How to Read a Novel: A User's Guide. — St. Martin's Press, 2013.
  12. Michael Cisco, Thomas Day, Ian Heames, Sam Ladkin, Richard Parker Glossator 8: Practice and Theory of the Commentary. — 2013. — P. 174.
  13. Eran Almagor Going Home: Xenophon's Anabasis in Sol Yurick's The Warriors (1965) // Rewriting the Ancient World: Greeks, Romans, Jews and Christians in Modern Popular Fiction. — Brill, 2017. — P. 87, 94, 97.
  14. Ковалёв В.А. Русская советская повесть 20−30х годов. — Наука, 1976. — С. 179−180.
  15. Шишкин М.П. Венерин волос // Знамя. — 2005. — № 5.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]