Թադևոս Աստվածատրյան
Թադևոս Աստվածատրյան | |
---|---|
Ծնվել է | 1831 |
Ծննդավայր | Արաբկիր, Թուրքիա[1] |
Մահացել է | ապրիլի 1, 1906[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բառարանագիր |
Թադևոս Աստվածատրյան (1831, Արաբկիր, Թուրքիա[1] - ապրիլի 1, 1906[1]), հայ բառարանագիր, Երուսաղեմի միաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Արաբկիրում։ 1860 թվականին սկսել և 1867]թվականին ավարտել է «Համաբարբառ Հին և Նոր կտակարանաց» ստվարածավալ աշխատությունը (1895)։ Գլխաբառ–վերնագրի տակ բերել է Աստվածաշնչի գրեթե բոլոր բառերն իրենց նախադասություններով, նշել գործածության տեղը։ «Գալ» բառի համար բերված 1270 նախադասությունից երևում է, թե բառն ինչ իմաստներով ու ձևերով է կիրառված։ Վախճանվել է ապրիլի 1-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 592)։ |