Ընտիր է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ընտիր է
Aferim!
Ընտիր է.jpg
ԵրկիրՌումինիա Ռումինիա
Բուլղարիա Բուլղարիա
Չեխիա Չեխիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ժանրդրամա[1][2][3] և պատմական ֆիլմ
Թվական2015
Լեզուռումիներեն
ՌեժիսորՌադու Ժուդե
ՊրոդյուսերԱդա Սոլոմոն
Սցենարի հեղինակՌադու Ժուդե, Ֆլորին Լըզըրեսկու
ԴերակատարներՏեոդոր Կորբան, Միհայ Կոմընոյու, Կուզին Տոմա, Ալեքսանդրու Դաբիյա
ՕպերատորՄարիուս Պանդուրու
Երաժշտությունրեյ Պարալե, Հնչյունը` Դանա Լուկրեցիա Բունեսկու, Մոմչիլ Բոժկով
Պատմվածքի վայրՕսմանյան կայսրություն
ԿինոընկերությունHi Film Productions
Տևողություն108 րոպե
Բյուջե€1.25 միլիոն
IMDbID 4374460

«Ընտիր է» (ռում.՝ Aferim!), 2015 թվականին ռեժիսոր Ռադու Ժուդեի նկարահանած ֆիլմը[4][5]: Ցուցադրվել է Բեռլինի 65-րդ միջազգային կինոփառատոնում[6], որտեղ Ռադու Ժուդեն արժանացել է Արծաթե արջ լավագույն ռեժիսորի համար մրցանակին[7]: Ռումինիայի կողմից լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում ներկայացվել է Կինոակադեմիայի 88-րդ մրցանակաբաշխությանը[8][9]:

2015 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Եվրոպա, 1835: Երկու հեծյալներ՝ ժանդարմ Կոստանդինն ու նրա որդին, անցնում են Վալախիայի լանդշաֆտներով։ Նրանք որոնում են գնչու ստրուկին, ով փախել է իր տիրոջից և կասկածվում է տիրոջ կնոջ հետ սիրային կապ ունենալու մեջ։ Կոստանդինը յուրաքանչյուր իրավիճակ մեկնաբանում է մի ուրախ թևավոր խոսքով, իսկ որդին ավելի մտածկոտ է։ Նրանք հանդիպում են տարբեր ազգությունների և համոզմունքների մարդկանց՝ թուրքերի ու ռուսների, քրիստոնյաների ու հրեաների, ռումինացիների ու հունգարացիների։ Յուրաքանչյուրն ունի նախապաշարմունքներ մյուսի նկատմամբ, որը սերնդից սերունդ է անցել։ Նույնիսկ երբ գտնվում է ստրուկ Կարֆինը, արկածները դեռևս շարունակվում են։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Ռեբենգյուկ
  • Լումինիցա Գորգյու
  • Շերբան Պավլու
  • Գաբրիել Սպահյու
  • Միհայիլա Շիրբու
  • Տեոդոր Կորբան
  • Միհայ Կոմընոյու
  • Կուզին Տոմա
  • Ալեքսանդրու Դաբիյա

Մրցանակներ, անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Անվանակարգ Մրցանակակիր, առաջադրված Արդյունք
Բեռլինի միջազգային կինոփառատոն Արծաթե արջ լավագույն ռեժիսորի համար Ռադու Ժուդե[11] Հաղթանակ
Ոսկե արջ Ռադու Ժուդե Առաջադրված
Կորկ կինոփառատոն Երիտասարդ ժյուրիի մրցանակ Ռադու Ժուդե Հաղթանակ
28-րդ եվրոպական մրցանակաբաշխություն Լավագույն սցենարիստ եվրոպական կինոմրցանակ Ռադու Ժուդե և Ֆլորին Լազարեսկու Առաջադրված
IndieLisboa Տարածման (բաժանման) մրցանակ Ռադու Ժուդե Հաղթանակ
Լիսաբոն քաղաքի մեծ մրցանակ Ռադու Ժուդե Հաղթանակ
Միջազգային Cinephile ընկերության մրցանակ Լավագույն ֆիլմ չի թողարկվել 2015 թվականին «Ընտիր է» Հաղթանակ
Նամուր ֆրանկոֆոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն Լավագույն օպերատորական աշխատանք Մարիուս Պանդուրու Հաղթանակ
Լավագույն ֆիլմ (Meilleur Film Francophone) Ռադու Ժուդե Առաջադրված
Առցանց կինոքննադատների ընկերության մրցանակ Լավագույն ոչ ԱՄՆ արտադրություն «Ընտիր է» Հաղթանակ
Սոֆիայի միջազգային կինոփառատոնի մրցանակ Special Mention Ռադու Ժուդե Հաղթանակ
Gopo մրցանակ Լավագույն ֆիլմ «Ընտիր է» Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Ռադու Ժուդե Հաղթանակ
Առաջին պլանի լավագույն դերասան Թեոդոր Կորբան Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ալեքանդրու Դաբիյա Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Միհայ Կոմընոյու Հաղթանակ
Լավագույն սցենար Ռադու Ժուդե և Ֆլորին Լազարեսկու Հաղթանակ
Լավագույն օպերատորական աշխատանք Մարիուս Պանդուրու Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Կատալին Կրիստուցիու Հաղթանակ
Լավագույն ձայն Մոմչիլ Բոժկով, Momchil Bozhkov, Dana Lucreția Bunescu and Cristinel Șirli Հաղթանակ
Լավագույն դեկոր Ավգուստինա Ստանցիու Հաղթանակ
Զգեստների լավագույն դիզայն Դանա Պապարուզ Հաղթանակ
Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում Պետյա Սիմյոնովա, Բիանկա Բոերու, Դոմնիկա Բոգոդան Հաղթանակ
Հանդիսատեսի մրցանակ «Ընտիր է» Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2016/01/22/movies/aferim-review.html?_r=0
  2. http://www.imdb.com/title/tt4374460/
  3. http://www.metacritic.com/movie/aferim!
  4. Ռադու Ժուդե
  5. «Aferim! (2015)»։ Cinemagia (Romanian) 
  6. «Berlinale 2015: Competition Complete»։ berlinale.de։ Վերցված է 28 January 2015 
  7. «Prizes of the International Jury»։ Berlinale։ Վերցված է 14 February 2015 
  8. «And Romania’s nomination for next year’s Oscars is...»։ Romania Insider։ 4 August 2015։ Վերցված է 4 August 2015 
  9. «Berlin Winner 'Aferim!' Picked Up for U.S. Distribution»։ Hollywood Reporter։ 7 August 2015։ Վերցված է 7 August 2015 
  10. «Ընտիր է» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում
  11. Մալգոժատա Շումովսկայի հետ համատեղ «Մարմրին» (2015)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]