Ընտանիք (քանդակ, Նյու Յորք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընտանիք (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Ընտանիք (քանդակ, Նյու Յորք)
New York City, May 2014 - 040.JPG
Քանդակը 2014 թվականին
Կոորդինատներ40°44′7″ հս․ լ. 74°0′6″ ամ. ե. / 40.73528° հս․. լ. 74.00167° ավ. ե. / 40.73528; 74.00167Կոորդինատներ: 40°44′7″ հս․ լ. 74°0′6″ ամ. ե. / 40.73528° հս․. լ. 74.00167° ավ. ե. / 40.73528; 74.00167
Գտնվում էԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Նյու Յորք
Շինության ձևըքանդակ
Կառուցել էքանդակագործ` Խայեմ Գրոս
Ներկա վիճակըԿանգուն

«Ընտանիք» (անգլ.՝ The Family), ամերիկացի արվեստագետ, մանկավարժ Խայեմ Գրոսի (1904-1991 թթ.) կերտած բրոնզե քանդակը Նյու Յորքում՝ Մանհեթենի Բլիքեր խաղահրապարակում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեստ 11 և Բլիքեր փողոցների անկյունում գտնվող քանդակը ստեղծվել է 1979 թվականին, տեղադրվել 1992 թվականի մայիսի 27-ին։ Քանդակի ճարտարապետական աշխատանքները կատարել է «Կարահան Շվարթինգ ճարտարապետական ընկերությունը», պատվանդանը ստեղծվել է «Լիթոս» միջազգային կազմակերպության կողմից։

Քանդակը ներկայացնում է հինգ անդամից բաղկացած ընտանիք՝ 2 մեծ և 3 փոքր ֆիգուրներով։ Ըստ Նյու Յորքի Զբոսայգիների և հանգստի վարչության՝ քանդակում կերտված մեծահասակները ձգտում են դեպի վեր՝ իրենց ձեռքերում պահելով երեխաներին՝ ստեղծելով ներդաշնակ ընտանեկան մթնոլորտ[1]: 7.6 ոտնաչափ բարձրությամբ հուշարձանն ունի 7.6 ոտնաչափ լայնություն։ Կարմրավուն գրանիտե պատվանդանն ունի 6 ոտնաչափ բարձրություն, 4 ոտնաչափ լայնություն, տրամագիծը կազմում է 3 ոտնաչափ։ Պատվանդանի վրա կա մակագրություն.

Aquote1.png Ընտանիք, 1979, Խայիմ Գրոս - Նվեր Նյու Յորք քաղաքին, 1991, Էդվարդ I Կոչ, քաղաքապետ, 1978–1989: Aquote2.png


Ընտանիքին նվիրված քանդակներ կան նաև աշխարհի տարբեր քաղաքներում[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]