Ընդդեմ տների քանդման իսրայելական կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընդդեմ տների քանդման իսրայելական կոմիտե
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված1997
ՀիմնադիրՋեֆ Հալպեր
Կայքicahd.org/?langhe

Ընդդեմ տների քանդման իսրայելական կոմիտե (անգլ.՝ The Israeli Committee Against House Demolitions, (ICAHD)), համարվում է իսրայելական խաղաղապահ և իրավապաշտպան կազմակերպություն, որը հանդես է գալիս պաղեստինյան տարածքների գրավման դեմ և պայքարում է իսրայելցիների և պաղեստինցիների միջև արդարության ու խաղաղության հաստատման համար։ Մասնավորապես, ICAHD-ն օգտագործում է դիմադրության ոչ բռնի մեթոդներ ուղղակի գործողությունների դեմ, որոնք ուղղված են գրավյալ տարածքներում պաղեստինյան տների ոչնչացման իսրայելական քաղաքականությանը վերջ տալուն[1]։ ICAHD-ը հիմնադրվել է ութ ակտիվիստների կողմից, այդ թվում՝ Ջեֆ Հալպերի, որը երկարամյա իրավապաշտպան է և մարդաբանության պրոֆեսոր։ Հալպերը ներկայումս համարվում է հանձնաժողովի ղեկավարը։

ICAHD-ը դեմ է Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի շարունակվող գրավմանը և այդ տարածքներում միայն Իսրայելի քաղաքացիների համար նախատեսված բնակավայրերի կառուցմանը և ընդլայնմանը։ ICAHD-ն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում նաև «մարդու իրավունքների երկարաժամկետ և շարունակական ոտնահարմանը» և հաստատում էր, որ Իսրայելի գործողությունները նպաստում են գրավյալ տարածքներում ապարտհեյդի համակարգի ստեղծմանը[2][3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Հալպեր, ICHD տնօրեն

ICAHD-ի գործողությունները ներառում էին գրքերի և հոդվածների հրատարակում Արևմտյան ափի և Գազայի իսրայելական օկուպացիայի վերաբերյալ, Իսրայելից դուրս տեղեկատվության տարածում, բողոքի ցույցեր և ոչ բռնի դիմադրության գործողություններ օկուպացման գոտում։ ICAHD-ը նաև կազմակերպում է ոչնչացված պաղեստինյան տների վերակառուցում իսրայելցի, պաղեստինյան և օտարերկրյա կամավորների ցանցի միջոցով[4]։ Բացի քանդված տները վերակառուցելուց, ICAHD-ն հաճախ ձեռնարկում է իրավական գործողություններ՝ ներկայացնելով պաղեստինցիներին, որոնց տները քանդվել են, կամ որոնց տներին քանդման վտանգ է սպառնում։

ICAHD-ի ակտիվիստները բազմիցս ձերբակալվել են Իսրայելի պաշտպանության բանակի և ոստիկանության կողմից՝ պաղեստինյան տների քանդումը կանխելու փորձ կատարելու համար։ Օրինակ, 2008 թվականի ապրիլի 3-ին ICAHD-ի տնօրեն Ջեֆ Հալպերը ձերբակալվեց ութերորդ անգամ այն բանի համար, որ մասնակցել է Երուսաղեմի Պաղեստինյան շրջանում Համադան ընտանիքի տան քանդման դեմ ոչ բռնի բողոքներին։ Այդ տունը նախկինում քանդվել էր իսրայելական իշխանությունների կողմից և վերակառուցվել էր ICAHD-ի կողմից[5]։

Սովորաբար, ICAHD-ն առավոտյան ժամը 5-ին պաղեստինյան ընտանիքից հաղորդագրություն էր ստանում, որ բուլդոզերները ժամանել են տունը քանդելու համար։ Ի պատասխան՝ ICAHD-ն ահազանգեր է ուղարկում տարբեր խմբերի ակտիվիստների, որոնք գալիս են այնտեղ և քաղաքացիական անհնազանդության ակցիա են անցկացնում՝ հայտնվելով բուլդոզերների ճանապարհին[5]։

Ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ICAHD կայքի, նրա գործունեությունը «կախված է ինչպես Իսրայելում, այնպես էլ նրա սահմաններից դուրս անհատների և կազմակերպությունների կողմից տրամադրված օգնությունից։ Բացի այդ, ICAHD-ը ֆինանսական աջակցություն է ստանում Եվրամիությունից»[6]։ Օրինակ՝ 2005 թվականին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ԵՄ-ն կազմակերպությանը տրամադրեց 472,786 եվրո «Վերաիմաստավորում՝ Իսրայելական հասարակության համար խաղաղության հասկացության ստեղծում» ծրագրի համար[7][8][9]։

Դրական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր «American Friends Service Committee», ամերիկյան ոչ պետական կազմակերպությունը 2006 թվականին ICAHD-ի տնօրեն Ջեֆ Հալպերին առաջադրեց որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու՝ ICAHD-ում իրականացրած գործունեության համար[10]։

2007 թվականին ICAHD-ը «Jewish Voice for Peace» «Հրեական ձայն հանուն խաղաղության» կազմակերպությունից ստացավ Olive Branch Award մրցանակը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

CAMERA և NGO Monitor իսրայելամետ խմբերը քննադատության ենթարկեցին ICAHD-ին։ NGO Monitor-ը պնդում է, որ ICAHD-ը «հետևողականորեն անտեսել է շարունակվող պաղեստինյան ահաբեկչական հարձակումների համատեքստը»։ Բացի այդ, NGO Monitor-ը կարծում է, որ «ICAHD-ը խթանում է Իսրայել<nը բոյկոտելու Դուրբանի ռազմավարությունը օգտագործելով այնպիսի տերմիններ, ինչպիսիք են՝ ապարտհեյդը, և դրանով իսկ մեծապես խեղաթյուրում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը»։ CAMERA-ն հայտարարում է, որ Հալպերը սխալ է գնահատել Պաղեստինի տնտեսական և գյուղատնտեսական աճը և քննադատում է Հալպերի տեսակետը, որ «տիրապետման բացառիկ իրավունքներ ունեցող հրեական պետությունը ... քաղաքական և բարոյական տեսանկյունից անապահով է»[11][11][12]։

NEWSru.co.il կայքի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների 85%-ը կարծում է, որ այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը, ինչպիսիք են «Բեցելեմը» և «Махсом WATCH»-ը, սպառնում է իսրայելական համանմանման կազմակերպությունների անվտանգությանը, ինչն Իսրայելում շատերը համարում են սպառնալիք պետության անվտանգությանը[13]։ 2011 թվականի հունվարին Կնեսետը որոշեց ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը պետք է հետազոտեր այնպիսի կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրները, ինչպիսիք են «Բեցելեմը», «Махсом WATCH»-ը, «Շովրիմ Շտիկան» և այլն[14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «What is ICAHD»։ Israeli Committee Against House Demolitions։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-09-ին։ Վերցված է 2007-08-10 
  2. Jeff Halper։ «The key to Peace: Dismantling the Matrix of Control»։ Israeli Committee Against House Demolitions։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2007-08-10 
  3. «A Call for an anti-apartheid campaign as Israel prepares to make its occupation permanent»։ Israeli Committee Against House Demolitions։ Արխիվացված է օրիգինալից 2006-06-17-ին։ Վերցված է 2008-05-10 
  4. «Announcing - 2007 ICAHD Summer Rebuilding Experience July 14 – July 29, 2007»։ Israeli Committee Against House Demolitions։ դեկտեմբերի 11, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2007-08-10 
  5. 5,0 5,1 «American Israeli Jeff Halper arrested for the 8th time in Jerusalem»։ Online Journal։ 2008-04-08։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-21-ին։ Վերցված է 2008-05-19 
  6. 'How you can help' (icahd.org) Archived 2008-09-24 at the Wayback Machine.
  7. «Re-framing: Providing a Coherent Paradigm of Peace to the Israeli Public»
  8. 'Middle East Peace Projects' (euromedinfo.eu)
  9. 'EU Partnership for Peace Programme' by European commission’s delegation to Israel Archived 2008-03-14 at the Wayback Machine.
  10. «AFSC's nomination for the 2006 Nobel Peace Prize: Ghassan Andoni and Jeff Halper» (Press release)։ American Friends Service Committee։ 2006-02-14։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-29-ին։ Վերցված է 2008-05-16 
  11. 11,0 11,1 «EU Funding Promotes ICAHD's Ideological Agenda»։ NGO Monitor։ մարտի 26, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2007-08-10 
  12. Alex Safian, PhD (մայիսի 12, 2005)։ «The Professor's Truth Demolition»։ Committee for Accuracy in Middle East Reporting in America։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2007-08-10 
  13. Мнение «русских израильтян»: левые правозащитники — угроза безопасности. Итоги опроса, 6 января 2011 г. Archived 2019-12-13 at the Wayback Machine. newsru.co.il
  14. Кнессет постановил расследовать подрывную деятельность «левых», 05.01.11(չաշխատող հղում) cursorinfo
  15. Кнессет утвердил предложение НДИ: левые организации попали под следствие, 5 января 2011 г. Archived 2019-12-13 at the Wayback Machine. newsru.co.il