Էվեր Էռնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Է. Էռնանդեսից)
Էվեր Էռնանդես
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էվեր Ֆրանսիսկո Էռնանդես
Քաղաքացիությունը  Սալվադոր
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 11, 1958 (65 տարեկան)
Ծննդավայր Սալվադոր Սանտյագո դե Մարիա, Սալվադոր
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1972–1983
1983–1986
1986
Սալվադոր Սանտյագենյո
Սալվադոր ՖԱՍ
Ալյանսա


Ազգային հավաքական
1976–1985 Սալվադոր Սալվադոր 28 (12)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 3 հունիսի 2011:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 3 հունիսի 2011

Էվեր Ֆրանսիսկո Էռնանդես (իսպ.՝ Ever Francisco Hernández, դեկտեմբերի 11, 1958(1958-12-11)[1][2], Santiago de María, Usulután Department, Սալվադոր), 1970-80-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Սալվադորի հավաքականի կազմում մասնակցել է Իսպանիայում կայացած 1982 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Ակումբային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնանդեսն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Սանտյագենյո» ակումբում, որի հետ Սալվադորի պրիմիեր լիգան հաղթել է 1980 թ.։ Այնուհետև տեղափոխվել է ՖԱՍ, որի կազմում նվաճել է մեկ այլ չեմպիոնական տիտղոս 1984 թ.։ Այս մրցաշրջանում Էռնանդեսմ արժանացավ նաև «լավագույն ռմբարկուի» մրցանակին՝ 17 գոլով։ Կարիերան ավարտել է 28 տարեկանում՝ վերջին մրցաշրջանն անցկացնելով «Ալյանսայում»։

Միջազգային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվադորի հավաքականի կազմում 1976-1985 թթ. ընթացքում դարձել է 13 գոլի հեղինակ։ Էռնանդեսը հերոս դարձավ 1982 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Մեքսիկայի հավաքականի դարպասն ուղարկած պատմական գոլի շնորհիվ։ Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում մասնակցել է Հունգարիայի դեմ հանդիպմանը, որում սալվադորցիները խայտառակ պարտություն կրեցին 1։10 հաշվով։ Ընդհանուր առմամբ Էռնանդեսը մասնակցել է աշխարհի առաջնության ընտրական 11 հանդիպումների։

Ֆուտբոլային կարիերայից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո 1991 թ. Էռնանդեսը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ և սկսեց զբաղվել ավտոմեքենաների վաճառքով։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]