Էֆտելինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
,,Թռչող հոլանդացի,, ատրակցիոնը
,,Ակվանուրա,, երգող շատրվանը
Տեսարան շոուից
Կարուսելների պալատի մուտքը

Էֆտելինգ (հոլ.՝ Efteling) - զվարճալիքներով հագեցված խոշորագույն զբոսայգի Բենիլյուքսում։ 2014 թվականին այս զբոսայգու տարեկան շրջանառությունը կազմել է 165 միլիոն եվրո։ Էֆտելինգում զետեղված հասարակական սննդի օբյեկտների համակարգն իր շահութաբերությամբ Նիդերլանդներում զբաղեցնում է 26-րդ տեղը։ Երկրի բնակչության 94 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ եղել է Էֆտելինգում[1]։ 2009 թվականին զբոսայգում արձանագրվեց հարյուրմիլիոներորդ այցելուն, իսկ 2017 թ. սկզբին այդ ցուցանիշը հատեց 125 միլիոնի սահմանագիծը[2]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էֆտելինգը գտնվում է նիդերլանդական Հյուսիսային Բրաբանտ պրովինցիայում՝ Թիլբուրգ քաղաքին մերձակա Կատսհյոֆել գյուղավայրում։ Զբոսայգու պաշտոնական բացումը տեղի է ունեցել դեռևս 1952 թվականին[3]։ Եվ հենց առաջին տարվա հունիս-դեկտեմբեր ամիսներին այցելուների թիվն անցել է 240 հազարից[4]։ Այն ժամանակ մուտքի տոմսն արժեր ընդամենը 80 ամերիկյան սենթ։ Էֆտելինգն աշխատում է կլոր տարին, ընդ որում՝ շուրջօրյա։ Յուրաքանչյուր մեծահասակի համար մուտքի տոմսը 2018 թվականին արժեցել է երեսունյոթուկես եվրո։

Էֆտելինգը մտնում է աշխարհի թեմատիկ զբոսայգիների լավագույն քսանհինգի և Եվրոպայում խոշորագույնների եռյակի մեջ։ Միայն 2016 թվականին զբոսայգի այցելել է 4 միլիոն 760 հազար մարդ։ Ներկայումս առողջարանի կարգավիճակ ունեցող այս զբոսավայրը ներառում է թեմատիկ զբոսայգի, գոլֆի խաղահրապարակ, երեք թեմատիկ հյուրանոց։ Այստեղ կենդանություն են ստանում Հանս Քրիստիան Անդերսենի, Շառլ Պերրոյի, Գրիմ եղբայրների հեքիաթների հերոսները։ Էֆտելինգը պայմանականորեն բաժանված է չորս թագավորությունների միջև։

Զբոսայգին ներկայումս ունի վեց ամերիկյան Roller-coaster՝ գլխապտույտ սլացքով երկաթգիծ, ինչպես նաև երեսունհինգ այլ ատրակցիոններ ու շոուներ։ Դրանք սփռված են 72 հեկտար մակերես զբաղեցնող տարածքում, որը շրջանակված է գեղատեսիլ անտառով։ Դա իսկական անտառային թագավորություն է՝ ծվարած Բոսրեյկ առողջարանային գյուղակի մերձակայքում։ «Էֆտելինգի աշխարհ»-ի ընդհանուր մակերեսը կազմում է 276,1 հեկտար, որից 11 հեկտարը հատկացված է ավտոկայանատեղիներին։ Տարեկան միջին հաշվով Էֆտելինգ է այցելում ավելի քան հինգ միլիոն մարդ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 թ. Էֆտելինգը դարձավ զվարճալիքներով հագեցած առաջին զբոսայգին, որին շնորհվեց իսպանական զբոսաշրջային Pomme d'Or(«Ոսկե խնձոր») մրցանակ[5]։
  • 1992 թվականին զբոսայգին արժանացավ IAAPA Aplause Award մրցանակի՝ ճանաչվելով աշխարհում լավագույն թեմատիկ զբոսայգի
  • 1997 թ. զբոսայգու Villa Volta ատրակցիոնը արժանացավ Themed Entertainment Association-ի մրցանակին։
  • 2005 թ. ամբեղջ զբոսայգին արժանացավ Themed Entertainment Association -ի մրցանակին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Henk vanden Diepstraten | Titel=Kroniek van een Sprookje | Auflage= | Verlag=Tirion | Ort=Baarn| Jahr=2002 | ISBN=978-90-4390-416-2 |Seiten= }}
  • Autor=André Sonneville | Titel="Mam, een duppie voor de kip?" | Auflage= | Verlag=De Efteling | Ort=Kaatsheuvel| Jahr=1992 | ISBN= |Seiten= }}
  • Autor=| Titel='Zijn we d'r al?' | Auflage= | Verlag=Unieboek | Ort=Houten| Jahr=2012 | ISBN=978-90-0030-570-4 |Seiten= }}
  • Autor=Dimp Nelemans | Titel="Mam, ik wil het paard!". De Efteling stoomcarrousel 100 jaar draaiend | Auflage= | Verlag=De Efteling | Ort=Kaatsheuvel| Jahr=1995 | ISBN= |Seiten= }}
  • Autor= | Titel=De vliegende Hollander. Hoe een sage tot leven kwam | Auflage= | Verlag= | Ort=| Jahr=2008 | ISBN= |Seiten= }}
  • Autor=Ben van Eysselsteijn, Hans Vogelsang | Titel=Anton Pieck. Zijn Leven, zijn Werk | Auflage=4 | Verlag=Zuid-Hollandsche Uitgeversmaatschappij | Ort=Amsterdam | Jahr=1981 | ISBN=978-90-2350-338-5 |Seiten= }}
  • Autor=Rob Smit | Titel=Peter Reijnders, 1900–1974. Biografie | Auflage= | Verlag=SST producties | Ort=Eindhoven| Jahr=1990 | ISBN= |Seiten= }}
  • (Հոլանդերեն) André Sonneville, Mam, een duppie voor de kip? [« Maman, une pièce pour le poulet? »], Kaatsheuvel, De Efteling, 1992
  • (Հոլանդերեն) Ben van Eysselsteijn, Hans Vogelesang, Anton Pieck. Zijn Leven, zijn Werk [« Anton Pieck. Sa vie, son œuvre »], Amsterdam, Zuid-Hollandsche Uitgeversmaatschappij, 1981, 1971) 978-90-2350-338-5
  • (Հոլանդերեն) Bob Venmans, Het Sprookje van De Efteling [« Le conte d'Efteling »], Amsterdam/Bruxelles, Elsevier, 1962
  • (Հոլանդերեն) Dimp Nelemans, Mam, ik wil het paard!". De Efteling stoomcarrousel 100 jaar draaiend [« Maman, je veux un cheval!". Le carrousel à vapeur d'Efteling 100 ans qu'il tourne »], Kaatsheuvel, De Efteling, 1995
  • (Հոլանդերեն) Henk van den Diepstraten, Kroniek van een Sprookje [« Chronique d'un conte »], Baarn, Tirion, 2002 978-90-4390-416-2
  • (Հոլանդերեն) Rob Smit, Peter Reijnders, 1900-1974. Biografie [« Peter Reijnders, 1900-1974. Biographie »], Eindhoven, SST producties, 1990
  • (Հոլանդերեն) Zijn we d'r al? [« On y est déjà ? »], Kaatsheuvel, Houten, 2012 978-90-0030-570-4

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Knusheid van de Efteling kan alleen in Nederland Արխիվացված 2010-07-09 Wayback Machine, NRC Handelsblad, 27 juni 2005. Online versie Արխիվացված 2011-07-24 Wayback Machine.
  2. «Efteling bereikt magisch bezoekersaantal» (հոլանդերեն). FOK!. 2009 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «About the Efteling». Efteling. 2010 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Kaatsheuvel 1952» (հոլանդերեն). VPRO. 2010 թ․ հուլիսի 12. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
  5. http://www.fijet.net/fijet_golden_appel_dyn.php?langue=en%7Ctítulo=Golden(չաշխատող հղում) Apple Award|año=2015|obra=|fechaacceso=5 de diciembre de 2015|idioma=inglés}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]