Jump to content

Էրլ Մաքֆերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրլ Մաքֆերսոն
Ծնվել էհուլիսի 6, 1891(1891-07-06)
ԾննդավայրՀայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 26, 1960(1960-01-26) (68 տարեկան)
Մահվան վայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԻլինոյսի համակարգի համալսարան (1915)
Մասնագիտությունգյուտարար
ԱշխատավայրAllis-Chalmers?, Liberty Motor Car?, Hupmobile?, Ջեներալ Մոթորս և Ֆորդ
Ստորագրություն
Изображение автографа

Էրլ Սթիլ Մաքֆերսոն (անգլ․՝ Earle Steele MacPherson, հուլիսի 6, 1891(1891-07-06), Հայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 26, 1960(1960-01-26), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի ավտոմոբիլային ճարտարագետ, առավել հայտնի է 1940-ական թվականներին Մաքֆերսոնի կախոցի մշակմամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրլ Մաքֆերսոնը ծնվել է Իլինոյսի Հայլենդ-Պարկում 1891 թվականին։ Սովորել է Իլինոյսի համալսարանում։ Առաջին աշխարհամարտի տարիներին ծառայել է բանակում և ստացել կապիտանի կոչում[1]։ 1920-ականների սկզբին նա աշխատում էր Chalmers Motor-ում և Liberty Motor Car-ում, իսկ 1923 թվականին միացել է Hupmobile-ին[2]։ 1934 թվականին սկսել է համագործակցել «Ջեներալ Մոթորս» ընկերության հետ՝ 1935 թվականին ստանձնելով Chevrolet ստորաբաժանման գլխավոր նախագծման ճարտարագետի պաշտոնը։

Մաքֆերսոնը Chevrolet Cadet-ի նախագծի գլխավոր ճարտարագետն էր։ Այն կոմպակտ մեքենա էր, որը նախատեսվում էր վաճառել ավելի քան 1000 դոլարով։ Մաքֆերսոնի նախատիպը Fiat մեքենայի դիզայնն էր, որը արտոնագրվել է 1920-ականներին։ Այնուամենայնիվ, Մաքֆերսոնի դիզայնը չի օգտագործվել Chevrolet Cadet-ի նախագծում[3][4]։

1947 թվականի մայիսին, երբ Chevrolet Cadet նախագիծը փակվեց, Մաքֆերսոնը հեռացավ GM-ից և տեղափոխվեց Ֆորդ ընկերություն։ Նոր ընկերությունում նրա առաջին նախագծերից մեկը եղել է Մաքֆեսոնի կողմից մշակված կախոցի կառուցվածքի հարմարեցումը 1949 թվականի Ford Vedette ավտոմեքենայի համար, որը պետք է թողարկվեր ֆրանսիական ընկերության կողմից։ Այս մեքենան առաջինն էր, որի կառուցվածքում օգտագործվել է Մաքֆերսոնի կախոցը։ Սակայն քանի որ Պուասիում Ford գործարանը հետաձգել է Ford Vedette-ի թողարկումը, Մաքֆերսոնի կախոցով առաջին ավտոմեքենաները, որոնք հայտնի են դարձել լայն հանրությանը, դարձել են Fords Zephyr-ը և Consul-ը[2]։ 1950 թվականին այդ մոդելները հայտնվել են Լոնդոնի ավտոսրահի թերթերի վերնագրերում։

Մաքֆերսոնը Ֆորդի գլխավոր ինժեներ է դարձել 1952 թվականին։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև թոշակի անցնելը՝ 1958 թվականի մայիսին։ Մահացել է 1960 թվականին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Detroit Free Press obit, 27-Jan-1960, p29
  2. 2,0 2,1 2,2 Macpherson of the strut(անգլ.) // Нп3 : magazine. — 1972. — Т. nbr 3624. — С. 3.
  3. US1711881A - Wheel-suspension means for motor vehicles - Google Patents
  4. US2124087A - Shock strut - Google Patents

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Peter Robinson (2016 թ․ մայիսի 16). «Icons: Earle Macpherson». www.motortrend.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.