Էրին Բրեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրին Բրեդի
Erin Brady cropped.jpg
Ծնվել էնոյեմբերի 5, 1987(1987-11-05) (31 տարեկան)
ԾննդավայրEast Hampton, Միդլսեքս շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
ԿրթությունCentral Connecticut State University?
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից և մոդել
Erin Brady Վիքիպահեստում

Էրին Բրեդի (անգլ.՝ Erin Brady, նոյեմբերի 5, 1987(1987-11-05), East Hampton, Միդլսեքս շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի, «Միսս ԱՄՆ 2013» գեղեցկության մրցույթի հաղթող [1] և «Միսս Տիեզերք 2013»-ի մասնակից։

Միսս ԱՄՆ 2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 16-ին Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում կայացած «Միսս ԱՄՆ 2013» գեղեցկության մրցույթին Էրինը ներկայացրել է Կոնեկտիկուտ նահանգը և վերջնարդյունքում հաղթել է։

Մրցույթի եզրափակիչ փուլում Էրիին վիճակված էր պատասխանել մի բարդ հարցի, այն է՝ արդյոք ինքը պաշտպանում է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը, որի համաձայն՝ ոստիկանությանը թույլ է տրվել սովորական ստուգումների շրջանակներում ԴՆԹ-ի անալիզ վերցնել ձերբակալվածներից։ Բրեդիի խոսքերով՝ ինքը համաձայն է, քանի որ ձերբակալվածները հանցագործություն են կատարել։

Միսս Տիեզերք 2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Իստ Հեմփթոնի 25-ամյա բնակչուհին, ում հմայքը, սրամտությունը, սպորտային կազմվածքը և մաքուր ամերիկական գեղեցկությունը թույլ տվեցին շրջանցել ցանկալի թագը և տիտղոսը գրավելու գործում 50 այլ հիանալի մասնակիցների, լիազորվեց «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում ներկայացնել ԱՄՆ-ն: Մրցույթը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայում, որտեղ նրա հետ մրցակցում էին 85 երկրների մասկակիցներ։ Նա մտավ լավագույն տասնյակի մեջ:

Կենսագություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրինը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 5-ին, Իստ Հեմփսոնում՝ Կոնեկտիկուտում, ընտանիքում, որտեղ չարաշահվում էր խմիչքը և թմրանյութը, այդ պատճառով նա նպատակ է դնում օգնել այդ պայմաններում հայտնված երեխաներին։

Ավարտել է Կոնեկտիկուտի կենտրոնական համալսարանը՝ ստանալով ֆինանսիստի մասնագիտությունը, «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո հայտարարել է ընկերությունից հեռանալու մասին, որտեղ նա աշխատում էր որպես հաշվապահ։

Իր կյանքը Էրինը ցանկանում է նվիրել երեխաներին ալկոհոլիզմից և թմրամոլությունից պաշտպանելու համար։ Էրին Բրեդին արդեն իսկ ապացուցել է իր ձգտումը գործնականում՝ աշխատելով մանկական հիվանդանոցի հետ։

Էրին Բրեդիի անվանակիցը «Aerosmith» խմբի լիդերի՝ Սթիվեն Թայլերի ընկերուհին է, որը հայտնի է թմրանյութերի նկատմամբ հակվածությամբ:

Էրինի հարսանիքը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 13-ին, իր երկարամյա ընկերոջ՝ Թոնի Կապասոուի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sorich Sonya (June 16, 2013)։ «Miss USA 2013 results: Miss Connecticut Erin Brady is winner, Miss Alabama Mary Margaret McCord is first runner-up»։ Ledger Enquirer (Columbus, GA)։ Վերցված է 2014-01-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]