Jump to content

Էրիկ Ֆլեմինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Ֆլեմինգ
Ծննդյան թիվ՝հուլիսի 4, 1925(1925-07-04)[1][2]
Ծննդավայր՝Santa Paula, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 28, 1966(1966-09-28)[1][2] (41 տարեկան)
Վախճանի վայր՝Տինգո-Մարիա, Huanuco Department, Պերու
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ
IMDb։ID 0281661

Էրիկ Ֆլեմինգ (անգլ.՝ Eric Fleming; հուլիսի 4, 1925(1925-07-04)[1][2], Santa Paula, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 28, 1966(1966-09-28)[1][2], Տինգո-Մարիա, Huanuco Department, Պերու), ամերիկացի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան։ Ավելի հայտնի է «Rawhide» հեռուստասերալում Գիլ Ֆեվորի դերով (1959-1965)[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Հեդի կրտսերը (դերասանի իրական անունը) ծնվել է 1925 թվականի հուլիսի 4-ին Սանտա Պոլա քաղաքում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)։ Հոր անունը Էդուարդ էր, մոր անունը՝ Միլդրեդ, նա ընտանիքում միակ երեխան է եղել։ Ունեցել է բնածին արատ՝ ծուռթաթություն, որի պատճառով տեղաշարժվել է ձեռնափայտերով։ Դա բարկացնում էր հորը, ով այդ պատճառով հաճախ էր ծեծի ենթարկում որդուն։ Ութ տարեկանում Էդուարդը փորձել է սպանել հորը, սակայն ատրճանակի փչացած լինելու պատճառով փորձը ձախողվել է։ Հավանաբար այդ դեպքից հետո տղան լքել է տունը։ Ի սկզբանե բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, ապա տեղափոխվել Չիկագո, որտեղ կռվի է բռնվել գանգստերների հետ։ Տասնմեկ տարեկանում վնասվածք է ստացել բանդիտական խմբում փոխհրաձգության ժամանակ, հայտնվել է հիվանդանոցում, որտեղից նրան դուրս գրելուց հետո տուն է տարել մայրը։ Վերջինս ամուսնալուծվել էր։ Պատանին գնացել է դպրոց, սակայն կիսատ է թողել, քանի որ երկրում սկսվել էր Մեծ ճգնաժամը։ Էդուարդը, փոխելով մի քանի աշխատանք, ընդունվել է ԱՄՆ առևտրային նավատորմ, որտեղից էլ 1942 թվականին տեղափոխվել է ռազմական նավատորմ։ Ծառայել է ռազմածովային կոնստրուկտորային գումարտակում՝ լինելով այսպես կոչված «Ծովային մեղու»։

Ֆլեմինգը գրազ է եկել, որ կարող է բարձրացնել 91 կիլոգրամ բեռ, սակայն փորձը չի հաջողվել, և վնասել է դեմքը։ Պլաստիկ վիրահատության արդյունքում դժվարությամբ կարողացել են վերականգնել նրա ճակատը, քիթը և ծնոտը։ Մինչ այդ դեպքը Էրիկն իրեն համարում էր «տգեղ», իսկ ավելի ուշ ֆա անվանել է «արժեքների հրաշալի հաշվեկշիռ»։

Պատերազմի ավարտից հետո Էդուարդը վերադարձել է Paramount Pictures, որտեղ մինչև բանակն աշխատել է որպես շինարար, բեռնակիր և ատաղձագործ։ Այնտեղ սկսնակ դերասանի հետ գրազ է եկել, որ լսումներին կխաղա նրանից լավ՝ չունենալով դերասանական կրթություն։ Այս անգամ ևս պարտվել է 100 դոլար (2020 թվականի կուրսով ավելի քան 1300 դոլար), գրեթե բոլորը, ինչ ուներ այդ ժամանակ[4]։ Որոշելով, որ «ինչպես դերասանական վարպետությունը ինձնից խլել է 100 դոլար, այնպես էլ կվերադարձնի», նա սկսել է երեկոյան հաճախել դերասանական դասընթացների։ Արդյունքում 1950 թվականից սկսել է հայտնվել բրոդվեյան հարթակների վրա, 1951 թվականից նկարահանվել է հեռուստասերիալներում և հեռուստաֆիլմերում, 1955 թվականին կայացել է դերասանի դեբյուտը մեծ էկրանին։ Որպես դերասան Էդուարդը ընտրել է Էրիկ Ֆլեմինգ կեղծանունը։

1958 թվականինն Ֆլեմինգն անցել է քասթինգ «Rawhide» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկի համար։ Վեց տարի շարունակ խաղացել է հեռուստասերիալի 202 էպիզոդում։ Նա նաև կատարել է սցենարիստական աշխատանք 2 էպիզոդում։ Այդ դերի համար 1961, 1962, 1964 և 1965 թվականներին Կովբոյների և վեստեռնների ազգային թանգարանի կողմից նա չորս անգամ ստացել է «Վեստեռնի ժառանգություն» մրցանակ։ «Сыромятной плети» սերիալում մեկ տարի նկարահանվելու համար Ֆլեմինգը ստանում էր 220 000 դոլար (2020 թվականի կուրսով ավելի քան 1 930 000)[5][6]։

1966 թվականին Ֆլեմինգը պայմանագիր է կնքել «Գնում ենք կախարդին հանդիպելու» հեռուստասերիալի «Բարձր ջունգլիներ» էպիզոդում նկարահանվելու համար։ Նկարահանումները պետք է տևեին մոտ մեկուկես ամիս Պերուի Ուանուկո շրջանում՝ Տինգո-Մարիա քաղաքի մոտակայքում։ Սեպտեմբերի 28-ին Էրիկը հեռուստասերալի մեկ այլ դերասանի՝ Նիկո Մինադրոսի հետ Հուլյագա գետում կանոեով նավարկում էր։ Նրանց նավակը շրջվել է, Մինարդոսը կարողացել է հասնել ափ, իսկ Ֆլեմինգը խեղդվել է, նրա մարմինը հայտնաբերվել է երեք օր անց։

Էրիկ Ֆլեմինգը երբեք ամուսնացած չի եղել, սակայն մահվան պահին Կալիֆոռնիայում էր գտնվում նրա ապագա հարսնացուն՝ Լին Գարբերը։

Բրոդվեյի աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1950 - The Tower Beyond Tragedy
  • 1951-1952 - Stalag 17
  • 1953-1954 - My Three Angels - լեյտենանտ
  • 1954 - Portrait of a Lady - Գասպար Գուդվուդ
  • 1955-1957 - No Time for Sergeants

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1955-Conquest of Space - կապիտան Բարնի Մերիտ
  • 1958-Queen of Outer Space - կապիտան Նիլ Փաթերսոն
  • 1959-Curse of the Undead - քարոզիչ Դեն
  • 1966-The Glass Bottom Boat - Էդգար Հիլ

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1956-The Phil Silvers Show - տարբեր դերեր (3 էպիզոդում)
  • 1958-Studio One - Ջեյս Ֆերոու (The Strong Man էպիզոդում)
  • 1959-1965-Rawhide - Հիլ Ֆեվոր (202 էպիզոդում)
  • 1966-Bonanza - տարբեր դերեր (3 էպիզոդում)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. TV Actor Eric Fleming Is Drowned // Tampa Bay Times|St. Petersburg Times // 1 октября 1966 // стр. 7
  4. Калькулятор инфляции доллара США(անգլ.)
  5. Калькулятор инфляции доллара США(անգլ.)
  6. I used to watch Rawhide as a…(անգլ.) на сайте tvguide.com, 3 января 2006

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]