Էրիկ Հագեն
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Էրիկ Բորնստադ Հագեն | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Նորվեգիա | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նորվեգիա | |||||||||||||||||||||||||||||
Մականուն | Panzer | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 20, 1975[1] (49 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վեմե, Հյոնեֆոս, Նորվեգիա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 84 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էրիկ Բորնստադ Հագեն (նորվ.՝ Erik Bjornstad Hagen, հուլիսի 20, 1975[1], Հյոնեֆոս, Ռինգերիկե, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, որն ավարտել է իր ֆուտբոլային կարիերան։ Հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։ Հայտնի է նորվեգական «Վոլերենգայի» և ռուսական «Զենիթի» կազմում անցկացրած հանդիպումներով։ Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկը կատարել է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 2004 թվականին կայացած Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[2][3]։
2004 թվականի դեկտեմբերին Էրիկը համալրել է «Զենիթի» կազմը և դարձել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին նորվեգացի ֆուտբոլիստը։ 2006 թվականին նշանակվել է ակումբի փոխ-ավագ։ Բարձրահասակ և ամրակազմ Հագենը լավ էր խաղում երկրորդ հարկում նույնպես, սակայն իր արագությունը միշտ տեղի է տվել։ 2007 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ֆուտբոլիստը եղել է թիմի ավագ[4][5]։ 2005 թվականի առաջնության շրջանակներում ֆուտբոլիստը ընդհանուր անցակացրած 28 խաղերում «արժանանում է» 12 դեղին քարտերի։ 2008 թվականի հունվարի վերջին Հագենը կնքելով վարձավճարային պայմանագիր պաշտոնապես դառնում է անգլիական «Ուիգան Ատլետիկի» ֆուտբոլիստը[6][7]։ Վարձավճարի ժամկետի լրանալուց հետո Հագենը չի վերադառնում «Զենիթ» այլ տեղափոխվում է իր նախկին ակումբ՝ «Վոլերենգա»[8], որտեղից էլ 2004 թվականին տեղափոխվել էր «Զենիթ»։
2011 թվականի օգոստոսին Հագենը համալրում է Եվնակերի կազմը[9]։ Իր նորամուտային խաղում ֆուտբոլիստը կոպիտ խաղտման համար արժանանում է կարմիր քարտի և հեռացվում է խաղադաշտից[10]։ Սեպտեմբերին Էրիկի ակումբակիցն է դառնում իր զույգ եղբայրը՝ Ռունեն[11]։
2014 թվականի ապրիլին նորվեգական մամուլին տված հարցազրույցի ժամանակ Հագենը ասում է, որ «Զենիթի» ֆուտբոլիստները մասնակցում էին պայմանավորված խաղերի[12][13][14]։ Ավելի ուշ նա ճշգրտում է իր խոսքը ասելով, որ խոսքն ընդամենը մեկ հանդիպման մասին է, որն էլ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած պորտուգալական «Վիտորիայի» դեմ խաղն էր[15]։
Մի խաղից առաջ ասվել էր, որ մենք՝ յուրաքանչուրս 3 հազարական դոլարի դիմաց միայն պետք է հաղթենք խաղում։ Ես կանգնեցի ու ասացի, որ սա ուղղակի խայտառակություն է, քանի որ մենք այսպես էլ ուժեղ ենք մրցակցից։ Այնուամենայնիվ բոլորը որոշեցին վճարել և ես նույնպես վճարեցի[13]։ |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորվեգիայի գավաթի դափնեկիր։ 2002
- Նորվեգիայի առաջնության արժաթե մրցանակակիր։ 2004
- Ռուսաստանի չեմպիոն։ 2007
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկ Հագենը ամուսնացած է և դաստիարակում է իր դուստր Մարտային[16]։
Էրիկը իտալական ֆուտբոլի երկրպագու է։ Պատանի հասակից երկրպագում է «Միլանին»։ Սիրելի ֆուտբոլիստը Ֆրանկո Բարեզին է[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Portrett: Erik Hagen». Vål'enga Magasinet. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Wigan swoop for Norway defender». BBC Sport. 2008 թ․ հունվարի 31. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Эрик Хаген: Мы, норвежцы, — народ буйный!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Капитаном «Зенита» выбран Тимощук / Евро-футбол.ру
- ↑ «Хаген перешёл в «Уиган» на правах аренды». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Брюс: Хаген — лидер на поле». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Хаген вернулся в «Волеренгу»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Erik Hagen er klar!» (նորվեգերեն). jif.no. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 28.09.2011-ին.
- ↑ «Utestengt i to kamper» (նորվեգերեն). jif.no. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 28.09.2011-ին.
- ↑ «Rune Hagen til JIF» (նորվեգերեն). jif.no. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 28.09.2011-ին.
- ↑ «Ex-Zenit Footballer Says He Paid $3,000 Bribe to Referee in European Match». R-Sport. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 13,0 13,1 «Хаген заявил, что все футболисты «Зенита» заплатили судье перед одной из игр». championat.com. Վերցված է 2.4.2014-ին.
- ↑ ««Panzer»: - Ga bort 3000 dollar av seiersbonusen min til dommeren» (նորվեգերեն). vg.no. Վերցված է 2.4.2014-ին.
- ↑ «Экс-футболист «Зенита» Хаген: команда заплатила судье матча Кубка УЕФА с «Виторией»». itar-tass.com. Վերցված է 2.4.2014-ին.
- ↑ «Hagen Erik». eng.rfpl.org. RFPL. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Erik Hagen». nifs.no. nifs. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի վիճակագրությունը zenit-history.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Հագեն» հոդվածին։ |
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նորվեգիայում ծնվածներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Նորվեգացի ֆուտբոլիստներ
- Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ուիգան Ատլետիկի ֆուտբոլիստներ
- Զենիթի ֆուտբոլիստներ