Էրիկ Լարե
Էրիկ Լարե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 31, 1914 |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Մահացել է | նոյեմբերի 11, 2014[1] (100 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Էրիկ Ստուրե Լարե (նորվ.՝ Erik Sture Larre, մարտի 31, 1914, Քրիստիանիա, Նորվեգիա - նոյեմբերի 11, 2014[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի իրավաբան, Նորվեգական հակամարտության շարժման մասնակից, բիզնեսմեն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիկ Լարեն ծնվել է 1914 թվականի մարտի 31-ին Օսլոյում, և մեծացել է Գամլեբյենեյում։ 1933 թվականին, անցնելով անգլ.՝ Examen artium ուսումնասիրել է իրավագիտություն և սոցիոլոգիա, 1936-1940 թվականներին Նորվեգիայի սոցիալ-հետազոտությունների ինստիտուտում (անգլ.՝ Norwegian Institute for Social Research) զբաղեցրել է գիտական օգնականի պաշտոնը[2], իսկ 1941 թվականին ավարտել է Օսլոյի համալսարանը օրենքի թեկնածուի աստիճանով։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ Համաշխարհային պատերազմում Նորվեգիայի օկուպացման ժամանակ Լարեն մտնում է Նորվեգական հակամարտության շարժման (Milorg) մեջ և որոշ ժամանակ գլխավորել «13100» ստորաբաժանումը։ 1943 թվականի փետրվարին նա ձերբակալվել է նացիստների կողմից և մինչև հուլիս եղել է բանտում, այնուհետև մինչև դեկտեմբեր Գրինի կոնցլագերում։ 1944 թվականի մարտին կրկին ձերբակալվում է, այնուհետև մինչև հաղթանակի օրը՝ Գրինիում[3]։ Հաղթանակից հետո նա պարգևատրվել է «Զինվորական աստղ» շքանշանով։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1945-1989 թվականներին Լարեն Օսլոյում զբաղվում էր իրավաբանական գործունեությամբ։ 1945 թվականին նա գնել էր որոշ քանակությամբ բաժնետոմսեր և բորսայում հիմնական խաղացողներից մեկն էր[4]։ Այդ նույն ժամանակահատվածում նա գլխավորում էր հետազոտական խորհուրդը (Gjensidige NOR), եղել է այդ խորհրդի անդամ` Sparebanken Nord-Norge, Sparebanken Vest, SpareBank 1 SMN և DNB ASA, միաժամանակ մի քանի բանկերի ընտրական կոմիտետներում էր[5]։
20 տարիների ընթացքում ընդմիջումներով Լարեն ղեկավարել է Հոկեյի ակումբը` «SK Forward», զբաղեցրել Նորվեգիայի հոկեյի ասոցացիայի (Norwegian Ice Hockey Association) փոխնախագահի և նախագահի պաշտոնները։ Նա արժանացել է այդ բոլոր կազմակերպությունների պատվավոր անդամի կոչման։ Նա Օսլոյի շրջանների հանգստի գոտիների ասոցիացիայի պատվավոր անդամ էր և Նորվեգիայի բնության պահպանության կազմակերպության անդամ[6]։ Նրան անվանել է «Marka, Oslo սահմանի հայր»` իր կյանքի մեծ մասը բնության պահպանության և սահմանի վավերացմանը նվիրաբերել համար[7]։
1986 թվականին Էրիկ Լարեն պարգևատրվել է Սուրբ Հալվարդի (Medal of St. Hallvard) շքանշանով[8], իսկ 2010 թվականին` թագավորական մեդալով[7][9]։ Վերջին տարիներին նա ապրել է Մադսերուդեում։ Իր 100-ամյակի հետ կապված Լարեն դարձել է նորվեգական մամուլի հետաքրքրության առարկա։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ քնում է միայն օրական 3,5 ժամ։ Նա քննադատել է Նորվեգիայում այն օրենքը, ըստ որի 70 տարեկանում պետք է պարտադիր անցնեն ծերության կենսաթոշակի[10]։
Էրիկ Լարեն մահացել է 2014 թվականի նոյեմբերի 11-ին[2][11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.osloby.no/Motstandsmannen-Erik-Sture-Larre-er-dod-7782741.html
- ↑ 2,0 2,1 «Motstandsmannen Erik Sture Larre er død» (Norwegian)։ Norwegian News Agency։ 11 ноября 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 12 ноября 2014
- ↑ Ottosen, Kristian, ed. (1995)։ Nordmenn i fangenskap 1940–1945 (Norwegian) (1st ed.)։ Oslo: Universitetsforlaget։ էջ 397։ ISBN 82-15-00288-9
- ↑ http://www.vg.no/nyheter/innenriks/motstandsmannen-erik-sture-larre-er-doed/a/23334080/%7Ctitle=Motstandsmannen Erik Sture Larre er død|publisher=VG|date=11 ноября 2014|accessdate=12 ноября 2014
- ↑ «Erik Sture Larre 90 år 31. mars» (Norwegian)։ Norwegian News Agency։ 17 марта 2004
- ↑ «Jubilanter»։ Dagsavisen (Norwegian)։ 31 марта 2014։ էջ 33
- ↑ 7,0 7,1 Engen, Øyvind Bosnes (27 марта 2014)։ «Markagrensens far fyller 100»։ Osloby (Norwegian)։ էջ 28
- ↑ «Seks ble hedret med St.Hallvard-medaljen» (Norwegian)։ Norwegian News Agency։ 15 мая 1986
- ↑ «Kongens sølv til Erik Sture Larre»։ Fylkesmannen i Oslo og Akershus։ 7 декабря 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-27-ին։ Վերցված է 12 ноября 2014
- ↑ Ravn, Linn Karen (8 февраля 2014)։ «Skamløs behandling av eldre»։ Dagens Næringsliv (Norwegian)։ էջ 14
- ↑ «Motstandsmannen Erik Sture Larre er død»։ Nettavisen։ 11 ноября 2014։ Վերցված է 12 ноября 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Folk har sluttet å stjele epler»։ Aftenposten։ 6 декабря 2013։ Վերցված է 12 ноября 2014