Էրիկ Դաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Դաման
Ծնվել էմայիսի 9, 1931(1931-05-09)[1] (92 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Մասնագիտությունգրող և բնապահպան
Լեզունորվեգերեն
Քաղաքացիություն Նորվեգիա
Պարգևներ

Էրիկ Դաման (նորվ.՝ Erik Dammann, մայիսի 9, 1931(1931-05-09)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գրող, հակագլոբալիստ և էկոլոգ։ Հիմնադրել է «Ապագան մեր ձեռքերում է» (նորվ.՝ Framtiden i våre hender) շարժումը։

Կենսագրություն և ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Դամանը ծնվել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում 1931 թվականի մայիսի 9-ին։ Բարձրագույն կրթություն է ստացել գովազդային տեխնոլոգիաների բնագավառում։ Նրա «Ապագան մեր ձեռքերում է» ստեղծագործությունը ալեկոծել է ողջ հասարակությանը։ Այստեղ գրողը արծարծել է քաղաքակրթության տարածման հեռանկարները։ Ոգեշնչվելով այդ գրքի շռնդալից հաջողություններով, Էրիկ Դամանը 1974 թվականին նախաձեռնել է հասարակական մի շարժում, որը գրքի անունն էր կրում, այն է ՝ «Ապագան մեր ձեռքերում է»։ Այս միջազգային կազմակերպությունը գոյություն ունի ցայսօր էլ։ Շարժման մեջ ընդգրկվածների թիվն այսօր հասնում է ավելի քանի քսան հազարի[2]։ Իսկ ամբողջ աշխարհում երեսուն գործընկեր կազմակերպություններ կան։

Էրիկ Դամանը հայտնի է նաև Սամոա կղզում ապրելու շնորհիվ։ Վերջինս մանրամասնորեն նկարագրված է իր կողմից «Չորս երեխաների հետ խրճիթում» (անգլ.՝ With four children in a palm hut, 1968) գրքում։ Էրիկ Դամանը ևս երկու հասարակական շարժումների նախաձեռնող է համարվում։ Դրանք են՝ «Project Alternative Future» և «Forum for System Debate»:

«Ժամանակից և տարածությունից դուրս» (անգլ.՝ Behind time and space, 1987) գիրքը համարվել է իր ժամանակի Նորվեգիայի առաջին նյու էյջ փիլիսոփայական աշխատանքը։

1982 թվականին Էրիկ Դամանը արժանանում է «Ճիշտ կենսակերպի համար» (անգլ.՝ The Right Livelihood Award). ի դեպ, այս մրցանակը համարում են Նոբելյան մրցանակի այլընտրանքային տարատեսակը[3]։ Մրցանակը շնորհելիս ասվում էր. «Արևմտյան կենսակերպի և արժեքների դեմ մարտահրավերի, առավել պատասխանատու հարաբերություններ շրջակա միջավայրի հետ և երրորդ աշխարհի պայքարի համար»[4]։

Նույնպես, ինչպես և հիմա մենք կարծում ենք, որ ստրկավաճառության և գաղութացման համար անմարդկային և սարսափելի եղանակով հարստանալը ահավոր էր, այնպես էլ, անկասկած, նոր սերունդը պետք է մտածի, որ ժամանակակից համաշխարհային առևտուրն ու դրա բաշխումը նույնքան սարսափելի են և անմարդկային։
- Էրիկ Դաման

1988 թվականից սկսած Էրիկ Դամանը պետության կողմից ցմահ ստանում կենսաթոշակ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 Truls og Tone Tryllepike, På eventyr i virkeligheten, barnebok
  • 1968 Med fire barn i palmehytte. Oversatt til svensk, ungarsk, finsk
  • 1972 Fremtiden i våre hender. Oversatt til svensk, finsk, dansk, engelsk
  • 1972 Adopsjon? (medredaktør og medforfatter)
  • 1974 Ny Livsstil. Om Folkeaksjonen Framtiden i våre Hender. Med rapport fra åpningsmøtet.
  • 1976 Ny livsstil- og hva så?. Oversatt til svensk (Tio steg mot framtiden)
  • 1977 Partiene ved skilleveien (sammen med Jacob Bomann-Larsen)
  • 1978 Dagen er din. Oversatt til svensk
  • 1979 Revolusjon i velstandssamfunnet. Oversatt til svensk og engelsk
  • 1980 Du bestemmer!. Oversatt til dansk
  • 1981 Fritanker. Arikkelsamling
  • 1981 Talofa Samoa!. Oversatt til svensk
  • 1987 Bak tid og rom. Oversatt til dansk og tysk
  • 1989 Pengene eller livet!. Oversatt til svensk.
  • 1998 Bortført reportasjebok(sammen med Ragnhild Dammann)
  • 2005 Kontraster, beretning om et mangfoldig liv (selvbiografi)
  • 2011 Framtidsfrø (bidragsyter)
  • 2014 Verdirevolusjon, debattbok

Էրիկ Դամանի գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան ինը լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dagsavisen (норв.) — 2011. — P. 33.
  2. Официальный сайт организации «Будущее в наших руках»(նորվ.)
  3. «Erik Dammann / The Future in Our Hands (Norway)» (անգլերեն). The Right Livelihood Award. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  4. «…for challenging Western values and lifestyles in order to promote a more responsible attitude to the environment and the third world»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]