Էրզիական լեզվի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրզիական լեզվի օր, Սարանսկ, 2008, ապրիլի 16

Էրզիական լեզվի օր (էրզ.՝ Эрзянь Келень Чи[1]), էրզիական ժամանակակից ազգային տոն։ Ստեղծվել է 1993 թվականին Անատոլի Ռյաբովի անվան էրզիական լեզվի փրկության հիմնադրամի կողմից (Սարանսկ)։ Տոնը նշվում է ապրիլի 16-ին, առաջին էրզիացի պրոֆեսոր Անատոլի Ռյաբովի ծննդյան օրը[2]։

Ներկայումս Էրզիական լեզվի օրը նշվում է ոչ միայն Մորդովիայում, որտեղ էրզիական լեզուն ռուսերեն և մոկշաներեն լեզուների հետ հավասարապես համարվում է պաշտոնական լեզու, այլ նաև էրզիացիների բնակության մյուս վայրերում՝ Նիժնի Նովգորոդի մարզ, Սամարայի մարզ, Մոսկվայի մարզ, Չելյաբինսկի մարզ և Մուրմանսկի մարզերում։ Տոնակատարությունը ավանդաբար նշվում է նաև արտասահմանում, Էստոնիայում[3][4] («Սյատկո» Էրզյան ընկերություն[5]) և Ֆինլանդիայում։ Մոսկվայում միջոցառումը կազմակերպում է «Էրզյան վայգել» («Էրզի ձայնը») ընկերությունը[6][7], իսկ Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում՝ «Էլե» Էրզյան միավորման անդամները[8]։

Տոնակատարության պաշտոնական ծրագիր ակնհայտորեն ամրագրված չէ և սովորաբար անցկացվում է դպրոցներում ու մանկապարտեզներում բաց դասերի տեսքով, հանդիպումներ հանրահայտ գրողների և բանաստեղծների, մշակույթի գործիչների հետ, կազմակերպվում են համերգներ։ Միջոցառման նպատակն է ցուցադրել էրզյան լեզվի և գրականության, ինչպես նաև այլ ազգային նվաճումները։ Միջոցառման անցկացման դահլիճում պարտադիր տեղադրվում է Անատոլի Պավլովիչ Ռյաբովի դիմանկարը, որը զարդարում են ծաղիկներով և ազգային դրոշներով, գրառումներ են կատարում էրզյան լեզվով։ Միջոցառման պաշտոնական մասը սկսվում է «Տյուշտյա» երգով, սովորաբար Սարանսկում այս երգը կատարում է «Տորամա»[1] անսամբլը։ Այնուհետև վառվում է ծննդյան մոմը` շտատոլը։ Մոմը վառելու իրավունքը տրվում է հարգված և հանրահայտ մարդու, որից հետո ընտրվում են Էրզյան ավագանու նախագահության խորհրդի անդամության թեկնածուները (էրզ.՝ Эрзянь атянь эзем):

Էրզական լեզվի օրը Ռուսաստանի մարզերում և ոչ միայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]