Էրեբունի (գրիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)
Հոգևոր գրիչը

Էրեբունի գրիչ, Մոտեգրապա (անգլ.՝ Montegrappa) ընկերության արտադրության սահմանափակ քանակությամբ գրիչների հավաքածու, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Գրիչների հավաքածուն ներառում է երեք գրիչ՝ «Հոգևոր», «Հավերժ» և «Գրական» անվանումներով։ «Հոգևոր» և «Հավերժ» գրիչներն արտադրվել են սահմանափակ քանակությամբ, համապատասխանաբար՝ 100 և 1915 հատ, իսկ «Գրական» գրիչները՝ անսահմանափակ քանակությամբ։ Գրիչներն ինքնահոս են և պատրաստված են ոսկուց, արծաթից և թանկարժեք քարերից։ Գրիչների վրա պատկերված են հայոց պատմությունը և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող տարրեր։ Մտահղացման հեղինակները Գրիգոր Ջաբուրյանն ու Տիգրան Չափլաքյանն են։ Գրիչների պատյանները պատրաստել են լիբանանահայեր Մեսրոպ Թոփալյանը և Կոկո Գարաբեդ Սաքայանը[1]։ Գրիչը ներկայացվել է Շվեյցարիայի BaselWorld տոնավաճառում, որը ժամացույցների և ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է[2]։ Առաջին անգամ ներկայացվել են Վատիկանում. առաջին նվեր ստացողներից է եղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Ա[3]։ Գրիչից նվիրվել է նաև Շառլ Ազնավուրին[4]։ Գրիչներին անդրադարձել է The National ամսագիրը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական թեմատիկայով «Էրեբունի» գրիչներն արժեն մինչև 52999 դոլար, а1plus, Մայիս 27, 2015
  2. Սահմանափակ քանակության Էրեբունի գրիչները հիշեցնում են Հայոց պատմության մասին. The National, 168.AM, Մայիս 1 2015
  3. «Pope Francis presented with Montegrappa Erebouni pen, saatsaat, May 10, 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  4. Krikor K. Jabourian and Dikran A. Tchablakian presented the newly created Erebouni pens to Pope Francis and Charles Aznavour, Company news in Egypt, May 10, 2015
  5. Limited edition Erebouni pens a reminder of Armenian history, The National, April 29, 2015, Andrew Scott(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]