Էրգո Պրոքսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
էրգո Պրոքսի
Ռուսական DVD հրատարակչության կազմը
エルゴプラクシ
(Erugo Purakushī)
Ժանրհետ-ապոկալիպտիկ, կիբերփանկ, հակաուտոպիա, դրամա
Անիմե
ՌեժիսորՇյուկո Մուրասե
ՊրոդյուսերԱկիո Մացուդա
Սատոշի Ֆուջի
Հիրոյուկի Կիտաուրա
Տակաշի Կոչիյամա
ՀեղինակԴայ Սատո
ԿոմպոզիտորՅոշիհիրո Իկե
Ստուդիա{{{2}}} Manglobe
ՀեռարձակումWOWOW
Առաջին հեռարձակում Փետրվարի 26, 2006 թ. Օգոստոսի 12, 2006 թ.

Էրգո Պրոքսի (ճապ.՝ エルゴプラクシーErugo Purakushī, անգլ.՝ Ergo Proxy), Geneon Entertainment և Manglobe ընկերությունների թողարկած գիտա-ֆանտաստիկ անիմե հեռուստասերիալն է, որ հեռարձակվել է 2006 թվականի փետրվարի 25-ից մինչև 2006 թվականի օգոստոսի 12` WOWO արբանյակային հեռուստաալիքով։ Անիմեի ռեժիսորն է Շյուկո Մուրասեն, իսկ սցենարիստը Դայ Սատոն։ Անիմեն ստեղծելու համար օգտագործվել է երկչափ անիմացիա, ինչպես նաև 3D մոդելավորում և հատուկ էֆեկտներ։ Անիմեն պատկանում է հետ-ապոկալիպտիկ ժանրին և պարունակում նաև կիբերփանկ և հակաուտոպիա ժանրերին բնորոշ էլեմենտներ։ Անիմեն նաև պարունակում է գոյություն ունեցող արվեստի գործերի վրա հիմնված բազում ռեմինիսցենցիաներ և ոճաբանական ակնարկներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետ-ապոկալիպտիկ երկրի վրա գոյություն ունի «Ռոմդո» անունով քաղաքը, որի բնակիչներն են մարդիկ և ավտոռեյվերը (կիբորգ-անդրոդիները) (ճապ.՝ オートレイヴ, անգլ.՝ AutoLive — «ավտոմատացված կյանք»)։ Մարդիկ ովքեր ապրում են քաղաքում, համարվում են դրախտի բնակիչներ, քանի որ մարդկանց համար ապրելուն պիտանի միջավայրը ստեղծվել է քաղաքի վերևում կառուցված ծածկի շնորհիվ։ Այդպիսի քաղաքներ շատ քիչ են մնացել ամբողջ աշխարհում։ Ավտոռեյվերը ծրագրավորված են մարդկանց ծառայելու համար։ Քաղաքը կառավարում են Խորհրդականները (կառավարական համակարգը նման է Արիստոկրատականին)։ Քաղաքի ծածկից դուրս գտնվող բարդ էկոլոգիական վիճակը և քաղաքի ներսում գաղտնի ժողովրդագրական վերահսկողությունը, ինչպես նաև մի շարք կարևոր գործոններ, մարդկանց հանդեպ խիստ հսկողություն են ապահովում։

Կարգ ու կանոնը խախտվում է քաղաքում կատարված սպանությունների պատճառով։ Րիել Մեյերը (Re-L Mayer)` հետաքննությունների գրասենյակի տեսուչը, իր ավտոռեյվի հետ միասին ստանում է կարգադրություն` հետաքննել այդ գործը։ Հետաքննությունը դժվարանում է, երբ ի հայտ է գալիս Կոգիտո (լատ.` Cogito ) անունով վիրուսը, որը վարակելով ավտոռեյվերին տալիս է նրանց հոգի և զգացմունքներ։ Հետաքննության ժամանակ բացահյատվում են քաղաքի մասին մի շարք գաղտնիքներ։ Րիելը իմանում է «Զարթոնք» ֆենոմենի և Պրոքսիների (ո՛չ մարդ, ո՛չ էլ ավտոռեյվ) գոյության մասին։ Պարզվում է, որ այդ ամենի մասին հստակ ինֆորմացիա կարող է տալ միայն Վինսենթ Լոու անունով մի մարդ։

Սա սյուժեի միայն առաջին մասն էր։ Երկրորդ մասում` ավարտին մոտ, սյուժեի մեջ եղած հուշումներից կարելի վերջնական պատկերացում կազմել խճճված իրականության մասին։ Երկիր Մոլորակը կործանվել է անհոգ մարդկության պատճառով, իսկ բնակչությունը լքել է այն, սակայն չի մոռացել նրա գոյության մասին։ Երկիր Մոլորակը վերակենդանացնելու համար գոյություն ունի երկու ծրագիր.

  1. Առանց որևէ միջնորդության սպասել մինչև մոլորակը ինքն իրեն կմաքրվի, մինչդեռ գենետիկորեն մոդիֆիկացված մարդիկ ապրում են Ռոմդոյի նման ապահով քաղաքներում։
  2. Արագացնել երկրի մաքրվելու գործընթացը հատուկ մեքենաների (ավտոռեյվերի) և սիմբիոտիկ արհեստական ինտելեկտի (Խորհրդականների) միջոցով։

Մինչ այդ Պրոքսիները համարվում են գոյություն ունեցող ամենաբարձր մակարդակի էակներ, գրեթե անմահ վերակացուներ, Աստծո ավատարներ... Սակայն մարդիկ չէին պատրաստվում մոլորակը նրանց նմաններին նվիրել, այդ պատճառով էլ իրենց բնորոշ խարդավանքով տրամադրված ձգտում էին տեսնել արևը։ Հենց դա էլ համարվում էր ծրագրի հիմնական նպատակը` ազատվել Երկիր մոլորակը պատող թունավոր ծխից, որին էլ ձգտում էին երկու պրոյեկտների մասնակիցները։ Խնդիրը նրանում էր, որ արևն անիմաջապես սպանում էր մոլորակի բնակիչներին։ Անիմեի վերջին կադրերը ցույց են տալիս հենց այդ տեսարանը` երկնքից տիեզերանավերով իջնում են Երկրի բնակիչները։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթ Լոու (ճապ.՝ ビンセント・ロウ Binsento Rō), Անիմեի սկզբում ներկայանում է որպես Մոսք (անգլ.՝ Mosc) քաղաքի փախստական, ով աշխատում է Ռոմդո քաղաքի Ավտոռեյվերի Կառավարման Կենտրոնում, որը ստեղծվել է ժամանակավոր իմիգրանտական FG սեկտորում բնակվող վարակված ավտոռեյվերին վերացնելու համար։ Սկզբից Վինսենթը ինքնավստահ չէ, անընդհատ փորձում է Ռոմդոյին արժանի քաղաքացի դառնալ, սակայն ի վերջո չկարողանալով մոռանալ իր անցյալի մասին, որոշում է լքել Ռոմդոն։ Իր ճանապարհորդության սկզբում մի Պրոքսիի հետ շփվելիս հասկանում է, որ հիշողության կորուստ ունի և չի հիշում իր ինքնությունը, թե ով է ինքը։ Ժամանակի ընթացքում բացահայտվում է, որ Վինսենթը հենց ինքը Պրոքսի է` Էրգո Պրոքսի — Մահվան սուրհանդակ։ Պատմությանը հավասար և հիշողությունը վերականգնելուց հետո նրա արտաքին տեսքը և բնավորությունը փոխվում են։ Չնայած Րիելի վատ բնավորությանը, Վինսենթը հասկանում է, որ սիրում է նրան և խոստովանում է այդ մասին (անիմեի վերջին սերիաներում նա հասկանում է, որի Րիելի մեջ նա տեսնում է իր հին սիրուն` Մոնադույին)։ Վինսենթը նաև սկսում է հոգ տանել Պինոյի մասին։ Անիմեի վերջում խոսակցություն է տեղի ունենում Վինսենթ Լոուի/Էրգո Պրոքսիի և Պրոքսի Մեկի միջև, որի ժամանակ պարզվում է, որ Վինսենթը Պրոքսի Մեկի ինքնության մասնիկ է, և որ նա Ռոմդոյից փախել էր մինչև իր միգրանտի տեսքով ժամանումը։

Սեյու- Կոջի Յուսա

Րիել Մեյեր (ճապ.՝ リル·メイヤー Riru Meiyā), հետաքննությունների գրասենյակի տասնիննամյա տեսուչն է, նաև կառավարիչ («Ռեգենտ»)` Ռոմդո Դոնովա Մեյերի անգլ.՝ Donov Mayer) թոռնիկն է։ Նա հետաքննում է մի շարք սպանություններ, որոնք կատարվել են «Կոգիտո» վիրուսով վարակված ավտոռեյվերի կողմից։ Րիելը գտնվում է ֆիզիկական հիանալի վիճակում, ուժեղ է և ունի լավ ինտուիցիա։ Սակայն, միևնույն ժամանակ, նա ունի վատ բնավորություն, ինքնահավան է, եսասեր և քմահաճ է, հանդուգն է ու կոպիտ։ Նա այնպիսի մարդ է, ով կարողանում է արագ կողմնորոշվել և ճիշտ որոշում կատարել։ Նրան նաև կարելի է համարել «ամրոցում բանտարկված արքայադուստր», քանի որ Ռոմդոյի դրախտային քաղաքը շատ փոքր է իր համար։ Րիելը ցանկանում է բացահայտել իրականությունը և ի վերջո իմանում է, որ Ռոմդոյի քաղաքի էությունը սուտ է, որ քաղաքից դուրս կա կյանք, որտեղ ապրում են այլ մարդիկ։ Րիելը քաղաքից հեռանում է և իր ճանապարհորդությունը շարունակում է Վինսենթի հետ։ Նրան դուր է գալիս Վինսենթին հետևել, քանի որ այդպես նա կկարողանա բացահայտել Վինսենթի և Պրոքսիների գաղտնիքները։ Ռոմդո վերադառնալուց հետո Դեդալուսից ստանում է հատուկ փամփուշտներ, որոնցով կարելի սպանել պրոքսիներին և մտադրվում դրանք Վինսենթի դեմ օգտագործել։ Ժամանակի ընթացքում նա փոխում է Վինսենթի մասին իր կարծիքը և նույնիսկ նրա հանդեպ համակրանք է ցուցաբերում։ Սյուժեի ավարտին Րիելի կարծիքն ամեն ինչի մասին փոխվում է։ Փոխվում է նրա աշխարհահայացքը և նա այլ կերպ է վերաբերվում մարդկանց և ավտոռեյվերին։ Նա հասկանում է, որ սիրում է Վինսենթին։

Սեյու- Րիե Սայտո

Պինո (ճապ.՝ ピノ), Կոգիտո Վիրուսով վարակված փոքրիկ աղջիկն ավտոռեյվ է։ Նա Ռաուլ Կրիդի և Սամանտա Ռոսսի որդեգրած աղջիկն է։ Երբ կառավարությունը Կրիդին թույլ է տալիս իրական երեխա ունենալ (որդի), Պինոյին որոշում են ջնջել, սակայն Սամանտայի և նրանց տղայի անսպասելի մահը, ինչպես նաև այն փաստը, որ կառավարությունը նրան էր հետապնդում` մտածելով որ նա նույնպես վիրուսով վարակաված ավտոռեյվ է, ստիպում են Պինոյին Վինսենթի հետ միասին փախչել Ռոմդոյից։ Նա ընկերակցում է Վինսենթին իր ճանապարհորդության ընթացքում։ Պինոն շատախոս և ուրախ աղջիկ է։ Ժամանակի ընթացքում նա մարդկանց նման զգացմունքներ է ձեռք բերում և կապվում է Վինսենթի հետ։ Պինոն հավանում է Վինսենթին և շատ լավ է վերբերվում նրան։ Նա շատ է սիրում երաժշտությունը և կարող է տարբեր գործիքներ նվագել։ Պինոյի հերոսը հիմնված է Պինոկիոյի վրա և համարվում է նրա ոճաբանական այլաբերությունը։

Սեյու- Ակիկո Յաձիմա

Դեդալուս Յումենո (ճապ.՝ デダルス・ユメノ Dedarusu Yumeno), երիտասարդ հանճար և բժիշկ, ով ղեկավարում է Բժշկական բյուրոն և Ռոմդոյի Առողջապահական կենտրոնը։ Ունի «Արքայազն» մականունը։ Մանկուց եղել է Րիելի մտերիմ ընկերը և ցանկացած հարցում ձգտում է օգնել նրան։ Նա սիրում է Րիելին և փորձում է ամեն կերպ պաշտպանել նրան։ Երիտասարդ հանճարը զբաղվում է պրոքսիների հետաքննությամբ։ Սկզբից փորձում է թաքցնել պրոքսիների գաղտնիքը, սակայն Րիելը պրոքսիների մասին առաջին ինֆորմացիան ստանում է հենց իրենից։ Ինչ-որ ժամանակ նրան հեռացնում են այդ աշխատանքից, սակայն նրան հաջողվում է համաձայնության հասնել Կրիդի հետ և ի վերջո նա կրկին շարունակում է իր հետազոտությունները։ Անիմեի վերջում նա ստեղծում է Րիել-2-ին` փոխելով նրան Ամրիտայի վերակենդանացրած բջիջներով, որ ձեռք էր բերել Մոնադայի մարմնից։ Դեդալուսը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է հիասթափվում մարդկության` քաղաքի ծածկի տակ գոյատևելու մտքից։ Բացահայտելով պրոքսիների գաղտնիքը, քաղաքի սարքավորումները և գիտակցելով իր սեփական անպետքությունը նա փլատակի տակ մնալով մահանում է` չփորձելով նույնիսկ փրկվել։ Մահանլուց առաջ խնդրում է Րիելին շտապել «տեսնել իրականությունը»։

Սեյու- Սանաե Կոբայաշի

Ռաուլ Կրիդ (ճապ.՝ ラウル・クリード Rauru Kurīdo), Ռոմդոյի Անվտանգության բյուրոյի անվրդով ղեկավարն է։ Քաղաքում ունի մեծ իշխանություն և հզորություն։ Նա իր ձեռնարկումներում լուրջ է և վճռական։ Նա ունի ընտանիք — կին և որդի, որի համար էլ պատմության սկզբում ստանում է թույլտվություն։ Նախկինում նա նաև ունեցել է Պինոյին, ով ավտոռեյվ-ըներակից լինելով, նրա համար երեխայի դեր է կատարել, որպեսզի Կրիդը կարողանա երեխա ունենալու թույլտվություն ստանալ։ Ռաուլի ընտանիքին (կնոջը և որդուն) սպանում է Մոնադան, ով փախչում է Վինսենթի հետևից։ Այդ դեպքից հետո Ռաուլը սկսում է ատել պրոքոիներին և ձգտում է ոչնչացնել նրանց։ Երբ նրան առաջադրանք են տալիս, նա փորձում է այն ամեն գնով կատարել։ Նա խոստովանում է Դեդալուսին, որ իր նպատակն է փրկել աշխարհը։ Ռաուլը ինքնավստահ է և պատրաստ է գնալ մինչև վերջ, սակայն պատմության վերջում պարզվում է, որ հենց այդ ամենն է հանդիսանում նրա մահվան պատճառը։

Սեյու- Հիկարու Հանադա

Իգգի (ճապ.՝ イギー Igī), Րիել Մեյերի հանգիստ և անփույթ ավտոռեյվ անտուրաժն է, ով հետևում է նրան ամենուր։ Երբ Րիելը վատ է զգում, նա ամեն գնով փորձում է աջակցել նրան, և երբ Րիելը վտանգի մեջ է, նա իր կյանքի գնով պատրաստ է փրկել նրան։ Ավտոռեյվ Իգգին իդեալական անտուրաժ-մեքենա է, որ անթերի կատարում է իր պարտականությունները։ Սակայն ինչպես և մյուս ավտոռեյվերը նա անպաշտպան է Կոգիտո վիրուսից։ Նույնիսկ վիրուսով վարակվելուց և հոգի ձեռք բերելուց հետո նա շարունակում է պաշտպանել Րիելին, քանի որ Րիելը ինչպես առաջ էլ մնացել իր համար raison d’être (կյանքի իմաստ)։ Երբ նա կորցնում է Րիելին, մտածում է, որ եթե նա սպանի Վինսենթին, Րիելն ինքնուրույն կվերադառնա իր մոտ և նա կրկին ձեռք կբերի իր կյանքի իմաստը։ Նա փորձում է սպանել Վինսենթին, սակայն նրան դա չի հաջողվում։ Անհաջող սպանության փորձից հետո նա Րիելին փրկում է մեկ այլ ավտոռեյվից, ով կորցրել էր իր raison d’être-ն, և պայթում է նրա հետ միասին։ Մահվանից առաջ այնպիսի տպավորություն է, թե նա բաժանվում է երկու տարբեր անձերի. Իգգին, որ մեղադրում էր Րիելին իր վնասվածքների համար (թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական), և Իգգին, որ դեռ սիրում էր Րիելին։ Րիելը չկարողանալով տեսնել նրա տանջանքները սպանում է Իգգին իր զենքով։ Իգգի մահը ապարդյուն չէր։ Իգգի վերջին խոսքերը մեծ ազդեցություն են թողնում Րիելի վրա և նրա եսասեր բնավորությունը փոխվում է դեպի լավը։

Սեյու- Կիյոմիցու Միզուչի

Րիել-2, Դեդալուսի ստեղծած երկրորդ Մոնադա պրոքսին։ Համարվում է Իկարի և Արիադայի վրա հիմնված ոճական այլաբերություն։ Երբ Էրգո Պրոքսին և Պրոքսի Մեկը հանդիպում են, նա թևեր է ձեռք բերում, որը ըստ Դեդալի համարվում է Րիել 2-ի վերջնական կերպարանափոխությունը։ Նա մահանում է արևի լույսից` չկարողանալով Վինսենթին համոզել իր հետ ճանապարհորդել։

Պրոքսի Մեկ, Ռոմդո քաղաքը ստեղծողն է։ Հանդիսատեսի առջև է հայտնվում սյուժեի վերջում, չնայած որ նրա մասին մի քանի անգամ խոսվել էր պատմության սկզբում։ Նա ամբողջ անիմեի ընթացքում չի խոսում և միայն վերջին սերիաներում խոսում է Րիելի, Վինսենթի և Րիել-2-ի հետ։ Քանի որ Էրգո Պրոքսին և Պրոքսի Մեկը գրեթե նույն էակներն են, նրանք արտաքնապես քիչ են տարբերվում (Էրգո Պրոքսին գրեթե միշտ կրում է դիմակ)։ Վերջին սերիայում մահանում է չցանկանալով այլևս գոյություն ունենալ։

Սերիաների Ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիրը Օրիգինալ ցուցադրության ամսաթիվը
1 Զարթոնքի Զարկերակը/Զարթոնք
(はじまりの鼓動/Awakening)
25.02.2006
2 Պարկեշտ քաղաքացու ապաշխարումը/Ապաշխարում
(良き市民の告白/Confession)
4.03.2006
3 Ցատկ դեպի դատարկություն/Քաղաք-լաբիրինթոս
(無への跳躍/Mazecity)
11.03.2006
4 Ապագայի նշան, Ապագայի դժոխք/Ֆուտու-ռիսկ
(未来詠み、未来黄泉/Futu-Risk)
18.03.2006
5 Հիշողություններ / Մթնշաղ
(召還/Tasogare)
1.04.2006
6 Վերադարձ տուն/Վերադարձ քաղաք
(帰還/D
omecoming)
8.04.2006
7 ՌԻԼ 124С41+
(リル124C41+/RE-L124C41+)
15.04.2006
8 Լույսի ճառագայթ/Այրող նշան
(光線/Shining Sign)
22.04.2006
9 Անցյալի փառքի բեկորները/Հրեշտակային բաժինը
(輝きの破片/Angel's Share)
29.04.2006
10 Գոյություն/Ցիտոտրոպիզմ
(存在/Cytotropism)
13.05.2006
11 Սպիտակ Խավարում/Անամնեսիս
(白い闇の中/Anamnesis)
20.05.2006
12 Երբ դու ժպտում ես/Ապաստարան
(君微笑めば/Hideout)
27.05.2006
13 Կոնցեպտուալային մոլորություն/Սխալ ճանապարհը դեպի տուն
(構想の死角/Wrong Way Home)
3.06.2006
14 Քեզ նման/Օֆելյա
(貴方に似た誰か/Ophelia)
10.06.2006
15 Դժոխային վիկտորինա/Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր
([生] 悪夢のクイズSHOW!/Who Wants to Be in Jeopardy!)
17.06.2006
16 Մահացած հանգիստ/Ազատ օրեր
(デッドカーム/Busy Doing Nothing)
24.06.2006
17 Անվերջ պայքար/Տերրա ինկոգնիտա
(終わらない戦い/Terra Incognita)
1.07.2006
18 Ժամանման վայրի զննումը/Կյանքը Աստծուց հետո
(終着の調べ/Life After God)
8.07.2006
19 Աղջկա ժպիտը/Հավերժական ժպիտ
(少女スマイル/Eternal Smile)
15.07.2006
20 Աչքը երկնքում/Ցտեսություն, Վինսենթ
(虚空の聖眼/Goodbye, Vincent)
22.07.2006
21 Ժամանակի եզրին/Շամպունի Մոլորակ
(時果つる処/Shampoo Planet)
29.07.2006
22 Կապերը/Բիլբուլ
(桎梏/Bilbul)
5.08.2006
23 Պրոքսի/Դեուս Էքս մախինա
(代理人/Deus ex Machina)
12.08.2006

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեն բացվում է «Kiri» (Monoral) երգով, սկսած երրորդ սերիայից և փակվում է «Paranoid Android» (Radiohead) երգով, սկսած առաջին սերիայից։

Սաունդթրեքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մայիսի 25-ին և օգոստոսի 25-ին Ճապոնիայիում գտնվող Geneon Entertainment ընկերութայն կողմից թողարկվում են Ergo Proxy OST opus01 և Ergo Proxy OST opus02 սաունդթրեքերը[1][2]։ Երկու կոմպոզիցիաներնեն էլ գրվել են Յոշիհիրո Իկեի կողմից:

Ergo Proxy CD Soundtrack: Opus 01[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. awakening
  2. kiri (TV version)
  3. new pulse
  4. No. 0724FGARK
  5. prayer
  6. raging pulse
  7. autoreiv contagion
  8. Romdo overshadows
  9. RE-L124c41+
  10. deal in blood
  11. wasteland nostalgia
  12. vital signs
  13. written on clouds
  14. WombSys
  15. last exit to paradise
  16. he the empty
  17. Centzontotochtin
  18. Fellow Citizens
  19. Paranoid Android (full version)

Ergo Proxy CD Soundtrack: Opus 02[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. futu-risk
  2. mazecity
  3. bilbul
  4. confession
  5. wrong way home
  6. busy doing nothing
  7. cytotropism
  8. angel’s share
  9. hideout
  10. ophelia
  11. domecoming
  12. terra incognita
  13. deus ex machina
  14. eternal smile
  15. life after god
  16. Goodbye Vincent
  17. shampoo planet
  18. kiri (full version)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ergo Proxy OST opus01» (Japanese). NBCUniversal Entertainment Japan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Ergo Proxy OST opus02» (Japanese). NBCUniversal Entertainment Japan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրգո Պրոքսի» հոդվածին։