Էրբիլ միջնաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Էրբիլ միջնաբերդ
Erbil citadel*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Hawler Castle.jpg
Երկիր Իրաք Իրաք
Տիպ մշակութային
Չափանիշներ iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2014  (38 նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Էրբիլ միջնաբերդ (քրդ.՝ قەڵای ھەولێر, Qelay Hewlêr, արաբ․՝ قلعة أربيل‎‎), Իրաքի Էրբիլ քաղաքի պատմական կենտրոնում գտնվող միջնաբերդ (փաստացիորեն վերահսկվում է Իրաքյան Քուրդիստանի կողմից):

Միջնաբերդն զբաղեցնում է 102 հազար մ² տարածք: Այս դամբարանաբլուրի վրա բնակավայրի գոյության ամենավաղ վկայությունը թվագրվում է մ.թ.ա. 5-րդ հազարամյակով: Միջնաբերդը, որը կարևոր դեր խաղացել Նոր Ասորեստանի ժամանակաշրջանից մինչև XIII դարի կեսերը, իր ռազմական նշանակությունը կորցրել է մոնղոլական նվաճումից հետո:

Միջնաբերդի միակ պահպանված կրոնական վայրը ներկայում մզկիթն է: 2007 թվականից միջնաբերդի տարածքում իրականացվել են քրդական կառավարության նախաձեռնած հնագիտական ​​պեղումներ և վերականգնման աշխատանքներ[1], որի ավարտից հետո նախատեսվել է այնտեղ տեղափոխել մոտ 50 ընտանիք:

Էրբիլ միջնաբերդը համարվում է մոլորակի ամենահին վայրը, որն իր ամբողջ պատմության ընթացքում մշտական ​​բնակչություն ունի[2]։ 2014 թվականի հունիսի 21-ին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «UNESCO and the Kurdistan Regional Government partner to restore one of the oldest continually-inhabited sites of the World; the [http://www.erbilia.com/make-erbil-citadel-your-next-visit/ Erbil Citadel] : UNESCO»։ www.unesco.org։ Վերցված է օգոստոսի 30, 2010  (չաշխատող հղում)
  2. «Erbil Citadel - UNESCO World Heritage Centre»։ whc.unesco.org։ Վերցված է օգոստոսի 30, 2010 
  3. Sites in Iraq, Japan, the Netherlands and Saudi Arabia inscribed on World Heritage List

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]