Էտիեն Առնալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էտիեն Առնալ
ֆր.՝ Étienne Arnal
Ծնվել էփետրվարի 1, 1794(1794-02-01)
ԾննդավայրՄյոլան ան Իվելին
Մահացել էդեկտեմբերի 10, 1872(1872-12-10) (78 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, Շանսոնիե և գրող

Էտիեն Առնալ (ֆր.՝ Étienne Arnal, փետրվարի 1, 1794(1794-02-01), Մյոլան ան Իվելին - դեկտեմբերի 10, 1872(1872-12-10), Ժնև, Շվեյցարիա), XIX դարի ֆրանսիացի հայտնի կատակերգակ թատերական դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտիեն Առնալը ծնվել է 1794 թվականի փետրվարի 1-ին Ֆրանսիայի կենտրոնական մասի հյուսիսում, Իվելին դեպարտամենտի Մյոլան ան Իվելին քաղաքում։ Բանակում ծառայելուց հետո որոշ ժամանակ աշխատել է գործարանում և միայն դրանից հետո, 1815 թվականին, առաջին անգամ դուրս է եկել բեմ, բայց նրա առաջնախաղն առանձնակի հաջողություն չի ունեցել։ Սակայն 1827 թվականին Էտիեն Առնալը բացահայտվեց որպես կատակերգակ դերասան և այդ պահից, համաձայն Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի, «գրեթե կես դար վայելում էր հանդիսատեսի հիացական համակրանքը»[1]։

Առնալը գրել է հայտնի «Epitre à Bouffé» (1840) ստեղծագործությունը, որն ավելի ուշ մտել է նրա բանաստեղծությունների «Boutades en vers» (Փարիզ, 1861) ծավալուն հատորի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Арналь // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտիեն Առնալ» հոդվածին։