Էվոլյուոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էվոլյուոն
Overzicht - Eindhoven - 20396820 - RCE.jpg
Տեսակթանգարան և միջոցառման անցկացման վայր
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունԷյնդհովեն[1]
ՎայրԷյնդհովեն
ՀասցեNoord Brabantlaan 1A te Eindhoven5652LA[2]Noord Brabantlaan?
Հիմնադրված է1966
Կոորդինատներ: 51°26′37″ հս․ լ. 5°26′49″ ավ. ե. / 51.44361° հս․. լ. 5.44694° ավ. ե. / 51.44361; 5.44694
Կայքevoluon.com

Էվոլյուոն (հոլ.՝ Evoluon), կոնֆերանս-կենտրոն և տեխնիկայի գիտության նախկին թանգարան Էյնդհովենում, Նիդերլանդներ:

Շենքը կառուցվել է 1966 թվականին Philips ընկերության կողմից՝ որպես ժամանակակից տեխնիկայի գիտության թանգարան: Ստեղծման գաղափարը պատկանում էր Ֆրից Ֆիլիպսին, ով ցանկանում էր Philips ընկերության 75-ամյակի առթիվ գեղեցիկ և յուրօրինակ անակնկալ մատուցել Էյնդհովենի բնակիչներին: Շենքի էսքիզը և նախագծումն իրականացրեց ճարտարապետ Լուի Քրիստիան Կալֆը (հոլ.՝ Louis Christiaan Kalff), իսկ ցուցադրությունների և էքսպոզիցիաների գաղափարը պատկանում են Ջեյմս Գարդներին:

Շենքը կառուցված է ֆուտուրիստական ոճով և իրենից ներկայացնում է 77 մետր տրամագծով գմբեթ, որը թռչող ափսեի տեսք ունի: Գմբեթը կանգնած է 12 V-աձև սյուների վրա[3], իսկ ընդհանուր մակերեսը նրա ներքին տարածքի կազում է 2700մ 2[4]:

1960-ական և 1970-ական թվականներին իր բացառիկության և Նիդերլանդների համար նորամուծություն հանդիսացող ինտերակտիվ ցուցադրությունների շնորհիվ թանգարանը մեծ համբավ էր վայելում: 1970 թվականին թանգարան այցելեց 527 000 մարդ[5]: Բայց այլ քաղաքներում բացված գիտական թանգարանների պատճառով թանգարանն անկում ապրեց, դարձավ վնասաբեր և 1989 թվականին փակվեց: Իսկ 1998 թվականին շենքը վերակազմավորվեց՝ դառնալով կոնֆերանս-կենտրոն:

Էվոլյուոնի ինտերիերը 1968 թվականին:

Philips ընկերությունը 1968 թվականից մինչև 1972 թվականն ընկած ժամանակահատվածում թողարկեց թանգարանի գավազդային հոլովակը, որը կոչվում էր Evoluon: Ռեժիսոր Բերտ Հաանստրոյի նկարահանած հոլովակը մի քանի անգամ ցուցադրեցին BBC One հեռուստաալիքով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]