Էվթանազիան Շվեյցարիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակտիվ էֆթանազիան Շվեյցարիայում արգելված է, սակայն ինքնասպանություն գործելու համար միջոցներ տրամադրելը օրինական է, պայմանով, որ անմիջականորեն մահվան հանգեցնող գործողությունը կատարի այն անձը, ով ցանկանում է մահանալ։ 2014 թվականին իրականացվել է 752 ընթերակայված ինքնասպանության (330 տղամարդ, 422 կին)՝ 1029 սովորական ինքնասպանության դիմաց (754 տղամարդ, 275 կին),  ընթերակայված ինքնասպանությունների մեծամասնությունը վերաբերել է մահացու հիվանդություններ ունեցող տարեցներին[1][2]։ Էվթանազիայի իրականացմամբ զբաղվող  կազմակերպությունների ծառայություններից լայնորեն օգտվում են օտարերկրացիները, ինչը քննադատներն անվանում են ինքնասպանության տուրիզմ։ 2008 թվականի դրությամբ Dignitas-ի օժանդակությամբ իրականացված ընդհանուր ինքնասպանությունների 60%-ը կատարվել է գերմանացիների կողմից[3]։

Իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում «շահադիտական դրդումներով ինքնասպանության դրդելու կամ նպաստելու դեպքում»[4]։

Ցանկացած անձ, ով շահադիտական դրդումներով դրդում կամ աջակցում է մեկ այլ անձի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի (եթե այդ անձը հետագայում ինքնասպանություն գործի կամ փորձի), ենթակա է ազատազրկման՝ հինգ տարուց ոչ ավելի ժամկետով կամ դրամական տուգանքի։

Օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ կամավոր էվթանազիայում («ոչ կանխամտածված սպանություն») ցանկացած ակտիվ մասնակցություն քրեականացվում է, անկախ նրանից՝ դա արվում է եսասիրական, թե «ազնվաբարո դրդապատճառներով» (օրինակ՝ խղճահարության սպանություն)։ Սակայն, օրենսգրքի ձևակերպմամբ ոչ եսասիրական նկատառումներով պայմանավորված ընթերակայված ինքնասպանությունը (երբ մահացու դեղամիջոցները նշանակվել են, պայմանով, որ հիվանդը ակտիվորեն մասնակցի դեղամիջոցների ընդունմանը) պատժելի չէ։ Միևնույն ժամանակ, արգելվում է մահացու ներարկումը կամ ակտիվ էվթանազիայի այլ ձևերը։ Շվեյցարական օրենսդրությունը թույլ է տալիս միջոցներ տրամադրել միայն ինքնասպանություն գործելու համար, սակայն դրա պատճառները չպետք է հիմնված լինեն անձնական շահի վրա (օրինակ՝ դրամական շահ)[5]։

Այսպիսի իրավական իրավիճակի հետ կապված Շվեյցարիայում 1980-ականներին ստեղծվել են առաջին ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք զբաղվել են ինքնասպանություն գործելու համար բժշկական օգնության տրամադրմամբ։ Փաստորեն, թույլատրվել է օտարերկրյա քաղաքացիներին օգնել կամավոր էվթանազիայի հարցում, ինչը հանգեցրել է «ինքնասպանության տուրիզմի» առաջացմանը[4]։

Ոստիկանությունը կարող է հետաքննություն սկսել ցանկացած ընթերակայված ինքնասպանության վերաբերյալ։ Սակայն, քանի որ շահադիտական դրդումներով ոչ մի  հանցագործություն չի կատարվում, նման քրեական գործերը առավել հաճախ բաց են մնում երկար ժամանակ կամ ուղղակի փակվում են առանց հետևանքների։ Քրեական հետապնդումը սկսվում է, եթե նույնիսկ նվազագույն կասկած կա հիվանդի՝ գիտակցված ընտրություն կատարելու անկարողության կամ որևէ մեկի մոտիվացիայի վերաբերյալ, ով աջակցել է էվթանազիայի հարցում։ Թեև ինքնասպանության թույլատրելի պատճառների վերաբերյալ օրենքներ չկան, նման ծառայություններ մատուցող շվեյցարական խոշոր ոչ առևտրային կազմակերպությունները կարող են պահանջել անբուժելի հիվանդություն ախտորոշել։

Բանավեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի նոյեմբերի 3-ին Շվեյցարիայի դաշնային դատարանը մերժել է Ցյուրիխ կանտոնի առողջապահական վարչության դեմ հայցը, որը ներկայացվել է երկբևեռ աֆեկտիվ խանգարումով տառապող տղամարդու կողմից, ով պահանջել է էվթանազիայի համար պենտոբարբիտալ տրամադրել։ Դատարանը որոշել է, որ լուրջ հոգեկան խանգարումը, որը նման է մարմնականին, կարող է տառապանք պատճառել հիվանդին, որի պատճառով նա կարող է մտածել ինքնասպանության մասին, սակայն ընդունել է, որ պետությանը չի կարելի համոզել, որ ինքը պարտավոր է որևէ կերպ հեշտացնել այն նյութերի հասանելիությունը, որոնք օգտագործվում են էվթանազիայի համար՝ ելնելով Շվեյցարիայի Դաշնային Սահմանադրության և ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածի պահանջներից[6]։

2011 թվականի մայիսի 15-ի հանրաքվեի ժամանակ Ցյուրիխի կանտոնի ընտրողների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել ընթերակայված ինքնասպանության արգելքին (ներառյալ օտարերկրացիների համար), նման գործունեությունը արգելելու քվեարկության ժամանակ 278,000 ընտրողներից 85%-ը սկզբունքորեն դեմ է եղել արգելքին, իսկ 78%-ը դեմ է եղել օտարերկրացիների արգելքին[7][8][9][10]։

2007 թվականին Hastings Center Report ամսագրում բիոէթիկայի մասնագետ Ջեյքոբ Ապպելը հանդես է եկել Միացյալ Նահանգներում էվթանազիայի արգելքի օգտին՝ վկայակոչելով Շվեյցարիայի փորձը[11]։

2009 թվականի հուլիսին բրիտանացի դիրիժոր սըր Էդվարդ Դաունսն ու նրա կինը՝ Ջոանը, մահացել են Ցյուրիխից դուրս գտնվող ինքնասպանությունների կլինիկայում «իրենց ընտրած հանգամանքներում»։ Սըր Էդվարդը մահացու հիվանդ չէր, սակայն նրա կնոջ մոտ ախտորոշվել էր արագ զարգացող քաղցկեղ[12]։

2022 թվականի սեպտեմբերին ֆրանս-շվեյցարացի կինոռեժիսոր, սցենարիստ և կինոքննադատ Ժան Լյուկ Գոդարը մահացել է Ռոլեում գտնվող իր տանը՝ ընթերակայված ինքնասպանությամբ[13][14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sterbehilfe und Suizid in der Schweiz 2014
  2. Die Bevölkerung der Schweiz 2014 BFS 348-1400, 8 December 2015.
  3. Wenn Sie das trinken, gibt es kein Zurück
  4. 4,0 4,1 Hurst SA, Mauron A (February 2003). «Assisted suicide and euthanasia in Switzerland: allowing a role for non-physicians». BMJ. 326 (7383): 271–3. doi:10.1136/bmj.326.7383.271. PMC 1125125. PMID 12560284.
  5. «Assisted Suicide Laws Around the World — Assisted Suicide». Assistedsuicide.org.
  6. «DFR - BGer 2A.48/2006 vom 03.11.2006». Servat.unibe.ch. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  7. «Zurich votes to keep 'suicide tourism' alive». Telegraph.co.uk. 2011 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  8. «Zurich voters keep "suicide tourism" alive». Cbsnews.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  9. «Zurich voters keep 'suicide tourism' alive». Foxnews.com. 2015 թ․ մարտի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  10. «Swiss vote backs assisted suicide». Bbc.co.uk. 2011 թ․ մայիսի 15.
  11. Appel JM (2007). «A suicide right for the mentally ill? A Swiss case opens a new debate». Hastings Cent Rep. 37 (3): 21–3. doi:10.1353/hcr.2007.0035. PMID 17649899.
  12. Lundin, Leigh (2009 թ․ օգոստոսի 2). «YOUthanasia». Criminal Brief. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 27-ին.
  13. «Jean-Luc Godard a eu recours au suicide assisté: «Il n'était pas malade, il était simplement épuisé»». Libération (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.
  14. Pulver, Andrew (2022 թ․ սեպտեմբերի 13). «Jean-Luc Godard, giant of the French new wave, dies at 91». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.
  15. «Le cinéaste Jean-Luc Godard est décédé à l'âge de 91 ans». Swissinfo. 2022 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]