Էվան Ֆուրնիե
|
| ||
| Ակումբ | ||
|---|---|---|
| Դիրքը | Հարձակվող պաշտպան | |
| Համար | № 13 | |
| Ի ծնե տրված անունը | Evan Mehdi Fournier Էվան Մեհդի Ֆուրնիե | |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 29, 1992 (33 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Ազգություն | ||
| Հասակ | 2,01 մ | |
| Քաշ | 93 կգ | |
| Դրաֆթի տարի | 2012 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 20-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Դենվեր Նագեթս | |
Կարիերայի պատմություն | ||
Էվան Մեհդի Ֆուրնիե (ֆրանս.` Evan Mehdi Fournier, ծնվ.՝ հոկտեմբերի 29, 1992[1], Սեն Մորիս), ֆրանսիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Յորք Նիքս» ակումբում` որպես հարձակվող պաշտպան։
Մասնագիտական կարիերան սկսել է Ֆրանսիայի բասկետբոլային լիգայի «Նանտեր» ակումբում։ Երկու մրցաշրջան «Նանտերի» կազմում ելույթ ունենալուց հետո տեղափոխվել է նույն առաջնությունում հանդես եկող «Պոլտիե Բասկետ 86» ակումբ։
Ընտրվել է NBA-ի 2012 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 20-րդ ընտրությամբ՝ «Դենվեր Նագեթսի» կողմից։
2014 թվականի հունիսի 26-ին իրականացված փոխանակման շրջանակներում տեղափոխվել է «Օռլանդո Մեջիք»[2]։
Ակումբային կարիերայից զատ հանդես է գալիս նաև Ֆրանսիայի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է բրոնզե մեդալ 2014 թվականի ՖԻԲԱ-ի բասկետբոլի առաջնությունում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվան Ֆուրնիե» հոդվածին։ |
| ||||||||||