Էսթեր Ասեբո
Էսթեր Ասեբո | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունվարի 19, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի |
IMDb։ | ID 4223458 |
estheracebo.es |
Էսթեր Ասեբո (իսպ.՝ Esther Acebo, հունվարի 19, 1983, Մադրիդ, Իսպանիա)[1], իսպանացի դերասանուհի, լրագրող։ Որպես դերասանուհի՝ 2016 թվականին հայտնվել է Los encantados ֆիլմում, իսկ համաշխարհային ճանաչում է ստացել 2017 թվականից «Թղթե տունը» hեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էսթերը 2001-2005 թվականներին սովորել է Ֆիզիկական ակտիվություն և սպորտ՝ Կաստիլիա-Լա Մանչա համալսարանում (իսպ.՝ Universidad de Castilla-La Mancha)։ Ուսումը համատեղել է դերասանության դասերի հետ։ Նրա առաջին հնարավորությունը Kosmi Club մանկական ծրագիրը վարելն էր[2]։ Դրանից հետո նա դարձել է Movistar+ հեռուստաալիքի Non Stop People ծրագրի հաղորդավարը։
Նա շարունակում է աշխատել որպես դերասան, իր առաջնելույթը կատարել է Telecinco հեռուստաալիքի «Հրեշտակ կամ դև» հեռուստասերիալում։ Նրա մասնակցությամբ Ռիկարդո Դավիլայի Los Encantados (Հմայվածները) ֆիլմը հայտնվում է կինոթատրոններում, հրապարակվում է ինտերնետում[3]։
2017 թվականի մայիսի 2-ին տեղի է ունեցել «Թղթե տունը» հեռուստասերիալի պրեմիերան, որտեղ Էսթերը կատարում է Մոնիկա Գաստամբիդեի (Ստոկհոլմ) դերը, որը գլխավոր հերոսներից մեկն է[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Esther Acebo»։ ecartelera.com։ Վերցված է ապրիլի 14, 2020
- ↑ «Entrevista con la actriz Esther Acebo»։ Unagi Magazine (իսպաներեն)։ 2016-10-07։ Վերցված է 2019-03-06
- ↑ Belalcázar Clau։ «‘Los encantados’, realidad o fantasía» (իսպաներեն)։ La Huella Digital։ Վերցված է 2019-03-06
- ↑ Such Marina (2018-02-01)։ «‘La casa de papel’ encuentra una segunda, y exitosa, vida en Netflix»։ Fuera de Series (իսպաներեն)։ Վերցված է 2019-03-06
|