Էռնեստա Բիզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստա Բիզի
Ծնվել էհունիսի 18, 1788(1788-06-18)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Austrian Lombardy, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 13, 1859(1859-11-13)[1][2][3] (71 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Սարդինիայի թագավորություն, Իտալիա
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունփորագրիչ և նկարչուհի
Ժանրդիմապատկեր
ԱմուսինGiuseppe Bisi?
 Ernesta Legnani Վիքիպահեստում

Էռնեստա Բիզի (ծննդյան անունը` Լենյանի, իտալ.՝ Ernesta Legnani Bisi, հունիսի 18, 1788(1788-06-18)[1][2][3][…], Միլան, Austrian Lombardy, Ավստրիական կայսրություն - նոյեմբերի 13, 1859(1859-11-13)[1][2][3], Միլան, Սարդինիայի թագավորություն, Իտալիա), իտալացի նկարչուհի և փորագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչություն է սովորել Միլանի Բրերա գեղարվեստի ակադեմիայում` Ջուզեպպե Լոնգի ղեկավարությամբ։ Ուսման ընթացքում ճանաչվել է փայլուն ուսանող, 1810 թվականին պարգևատրվել է ակադեմիայի մրցանակով։

1811 թվականին ամուսնացել է Բրերայի ակադեմիայի պրոֆեսոր, բնանկարիչ Ջուզեպպե Բիզիի հետ։ Զույգն ունեցել է հինգ երեխա։

Ռիսորզիմենտոյի համոզված կողմնակից է, բարեկամություն է հաստատել և օժանդակել է բազմաթին կարբոնար կանանց («ածխագործ»), որոնցից է նկարչուհի Բյանկա Միլեզին։ Իր «Dodes sonitt all’abaa Giovan» բանաստեղծության մեջ, գրող Կարլո Պորտան հիշում էր նրա մասին, «È in tra i donn la Milesi, la Legnana» («Միլեզի և Լենյանի կանանց միջև»)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստա Բիզին նկարիչ- դիմանկարիչ է։ Փորագրության բնագավառում (պղնձի վրա) համարվում է հինգ աշխատանքների հեղինակ։ Նրա կողմից կատարվել են Մարկո դը Օջոնոյի, Ջակոմո Կավեդոնի, Ջակոմո Պալմայի (կրտսեր) և Պարիս Բորդոնեի կտավների փորագրություններ, Միլանում Բրերա պատկերասրահի համար, ինչպես նաև մի շարք ճանաչված կանանց դիմանկարներ, որոնցից են Մարիա Գաետանա Անեզին, Վիտտորիա Կոլոննան և մյուսները։ Ստեղծել է նաև ջրաներկով դիմանկարներ։

Նրա դուստրն է եղել նկարիչ-բնանկարիչ Ֆուլվիա Բիզին (1818-1911)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ernesta Bisi Legnani (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lives and portraits of distinguished Italian, Padua, Typography Bettoni 1812
  • Peter Zani, Encyclopedia methodical-rational critic of Fine Arts, 21 vols., Parma, Duke Typography, 1817-1824
  • Augustine Mario Comanducci, Visual Dictionary of painters and engravers modern Italian, I, Milan, SA Grafitalia already Pythian & Pizzi, 1945, p. 72
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստա Բիզի» հոդվածին։