Էռնան Բեռնարդելյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էռնան Դարիո Բեռնարդելյո
Hernán Darío Bernardello
Hernán Bernardello.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1986(1986-08-03) (33 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 174 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2009 Արգենտինա Նյուելս Օլդ Բոյզ 82 (3)
2009-2013 Իսպանիա Ալմերիա 100 (2)
2012-2013  Արգենտինա Կոլոն 25 (1)
2013-2014 Կանադա Մոնրեալ Իմպակտ 19 (0)
2014 Մեքսիկա Քրուս Ասուլ 8 (0)
2015 Արգենտինա Նյուելս Օլդ Բոյզ 18 (0)
2016 Իսպանիա Դեպորտիվո Ալավես 13 (1)
2016-2017 Կանադա Մոնրեալ Իմպակտ 39 (1)
Ազգային հավաքական
2009 Արգենտինա Արգենտինա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էռնան Դարիո Բեռնարդելյո (իսպ.՝ Hernán Darío Bernardello, օգոստոսի 3, 1986(1986-08-03), Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, որ հանդես է եկել հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնանը «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբի սան է: 2006 թվականին նա կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում: 2009 թվականին սեպտեմբերի 28-ին «Արխենտինոս Խունիորսի» դեմ խաղում Էռնանը խփել է իր առաջին գոլն ակումբի կազմում[1]։

2009 թվականի ամռանը Բեռնարդելյոն վեց տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Ալմերիայի» հետ: Տրանսֆերի գումարը կազմել է 3 մլն եվրո[2]։ Օգոստոսի 30-ին «Ռեալ Վալյադոլիդի» դեմ խադում նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[3]։ 2011 թվականի փետրվարի 5-ին «Էսպանյոլի» հետ խաղում Էրնանը հեղինակել է իր առաջին գոլն ակումբի կազմում[4]։ 2012 թվականի ամռանը Բեռնարդելյոն վարձավճարով տեղափոխվել է «Կոլոն»[5]։ Սեպտեմբերի 3-ին «Ռիվեր Պլեյտայի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը նոր թիմի կազմում[6]։ 2013 թվականի մարտի 3-ին «Էստուդիանտեսի» դեմ խաղում Էռնանը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[7]։

2013 թվականի ամռանը Բեռնարդելյոն տեղափոխվել է Կանադայի «Մոնրեալ Իմպակտ»: Օգոստոսի 11-ին «Չիկագո Ֆայրի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը MLS-ում[8]։ 2014 թվականին Էռնանը թիմի հետ հաղթել է Կանադայի առաջնությունում: Նույն տարվա ամռանը Բեռնարդելյոն տեղափոխվել է մեքսիկական «Կրուս Ասուլ»: Օգոստոսի 3-ին «Վերակրուսի» դեմ խաղում նա առաջին անգամ ելույթ է ունեցել Մեքսիկայի առաջնությունում[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 20-ին կայացած Պանամայի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում Բեֆնարդելյոն կատարել է իր նորամուտն Արգենտինայի ազգային հավաքականում[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Կանադա «Մոնրեալ Իմպակտ»

  • 2014 թվականին Կանադայի ֆուտբոլի առաջնության հաղթող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Архентинос Хуниорс VS. Ньюэллс Олд Бойз 0:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2008-09-28 
  2. Un nuevo internacional argentino desembarca en la Liga (Another Argentine international arrives in La Liga), Fichajes, 20 July 2009 (Իսպաներեն)
  3. «Альмерия VS. Реал Вальядолид 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-08-30 
  4. «Ալմերիա VS. Էսպանյոլ 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-02-05 
  5. Hernán Bernardello a Colón (Hernán Bernardello to Colón) Archived 2012-12-30 at Archive.is; Colón’s official website, 26 July 2012 (Իսպաներեն)
  6. «Колон VS. Ривер Плейт 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-09-03 
  7. «Колон VS. Эстудиантес 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-03-03 
  8. «Чикаго Файр VS. Монреаль Импакт 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-11 
  9. «Крус Асуль VS. Веракрус 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-08-03 
  10. «Արգենտինա VS. Պանամա 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-05-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]