Jump to content

Խավիեր Էռնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էռնանդես, Խ.ից)
Խավիեր Էռնանդես
իսպ.՝ Javier Hernández
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խավիեր Էռնանդես Բալկասար
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 1, 1988 (36 տարեկան)
Ծննդավայր Մեքսիկա Գվադալախարա, Մեքսիկա
Հասակ 1.75 մ
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մանչեսթեր Յունայթեդ
Համար 14
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2010
2010 - ներկա
2014 - 2015
Գվադալահարա
Մանչեսթեր Յունայթեդ
Ռեալ Մադրիդ
Բայեր Լևերկուզեն
64 (26)
102 (37)
23(7)
16(13)
Ազգային հավաքական
2009 - ներկա Մեքսիկա 76 (42)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խավիեր Էռնանդես Բալկասար, հայտնի է որպես Չիչարիտո (իսպ.՝ Javier Hernandez Balcazar, հունիսի 1, 1988(1988-06-01)[1][2][3][…], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, հարձակվող, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։

Չիչարիտոն կարիերան սկսել է «Գվադալախարա» ակումբում, որի կազմում իր առաջին խաղը անց է կացրել 2006-ին «Նեկակսաի» դեմ։

2010 թվականին նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ դառնալով առաջին մեքսիկացին է, ով խաղացել է այդ ակումբում։ Իր առաջին գոլը Չիչարիտոն խփել է Անգլիայի սուպերգավաթի եզրափակչում՝ «Չելսիի» դեմ խաղում։ 2010-11 Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի «Մարսելի» դեմ խաղում Չիչարիտոն դարձավ երկու գալի հեղինակ, իսկ «Չելսիի» հետ 1/4 եզրափակչի խաղում բացեց հաշիվը։

Մեքսիկայի հավաքականում իր առաջին հանդիպումը անց է կացրել 2009-ին Կոլումբիայի դեմ։ Նա մասնակցել է 2010 Աշխարհի առաջնությանը՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավիեր Էռնանդես» հոդվածին։