Էն Գլովեր (Գուդի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էն Գլովեր
Դիմանկար
ԾննդավայրԻռլանդիա
Մահացել էնոյեմբերի 16, 1688(1688-11-16)
Մահվան վայրԲոստոն, Dominion of New England, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանGranary Burying Ground

Էն «Գուդի» Գլովեր (անգլ.՝ Ann "Goody" Glover, , Իռլանդիա - նոյեմբերի 16, 1688(1688-11-16), Բոստոն, Dominion of New England, Միացյալ Թագավորություն), իռլանդացի կին, որը մեղադրվել է կախարդության մեջ և կախաղան հանվել Բոստոնում։ Մասաչուսեթսի առաջին կաթոլիկ նահատակը, որի դատավարությունը հիմք է հանդիսացել հայտնի Սալեմի վհուկների դատավարությունների բազմաթիվ դեպքերի համար[1][2]։

Կախարդության մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ քիչ բան է հայտնի Էննի կյանքի մասին մինչև մեղադրանքը և դատավարությունը։ Նա եկել է Բոստոն՝ Կրոմվելի կողմից Իռլանդիայի գրավման արդյունքում, երբ հազարավոր իռլանդացիներ արտաքսվել են այնտեղից[3]։

1680-ականներին Էնն ու նրա դուստրն ապրել են Բոստոնում և ծառաներ են եղել Ջոն Գուդվինի ընտանիքում։ 1688 թվականի ամռանը տասներեքամյա Մարթա Գուդվինը մեղադրել է Էննի աղջկան սպիտակեղենի գողության մեջ։ Մեղադրանքները ծանր վեճ են առաջացրել Գլովերի և Գուդվինի երեխաների միջև։ Վիճաբանությունից անմիջապես հետո Գուդվինի երեխաները հիվանդացել են և սկսել տարօրինակ վարքագիծ դրսևորել[4]։ Բժիշկը չի կարողացել ոչ ախտորոշել, ոչ էլ բուժել երեխաներին և ասել է, որ հիվանդության պատճառը կախարդանքն է[5]։

Գլովերին ձերբակալել են և մեղադրել կախարդության մեջ։ Թեև Էննը դեռ հասկանում էր անգլերեն, նա կորցրել է խոսելու ունակությունը և կարողացել է պատասխանել միայն իռլանդերեն հարցերին, որոնք դատարանում ի սկզբանե դիտարկվել են որպես սատանայական լեզու։ Սակայն ավելի ուշ պարզվել է, որ Էննը խոսում էր իր մայրենի լեզվով, նրա համար թարգմանիչ են գտել և դատավարությունը շարունակվել է[6]։

Դատավարության ժամանակ նրանից պահանջել են աղոթք ասել։ Նա կարողացել է դա անել իռլանդերենով և հին լատիներենով, բայց չի կարողացել աղոթքն ասել անգլերենով[3]։ Այն ժամանակ նրանք հավատում էին, որ կախարդներն ու վհուկները չեն կարողանում աղոթել, ինչը նրա մեղքի ապացույցներից մեկն է եղել։ Նրա տունը խուզարկվել է և փոքրիկ նկարներ և արձանիկներ են հայտնաբերվել։ Գլովերն ասել, որ աղոթել է նրանց, ինչը դատարանում դիտվել է որպես դևապաշտության ընդունում։ Այնուամենայնիվ հետազոտողները կարծում են, որ դրանք եղել են կաթոլիկ սրբերի սրբապատկերներ և արձանիկներ։ Բնակչության մեծ մասն այն ժամանակ դավանել պուրիտանությանը և հասարակության մեջ եղել են նախապաշարմունքներ կաթոլիկների նկատմամբ[7]։ Երկու թարգմանիչներ, որոնք գիտեին իռլանդերեն, ասել են, որ Էննը խոստովանել է, որ մոգությամբ է զբաղվել։ Ենթադրվել է, որ Գլովերը տառապել է հոգեկան խանգարումով, սակայն վեց բժիշկներից հինգը հաստատել են նրա ողջամտությունը և Էննին մեղավոր են ճանաչել կախարդության մեջ և դատապարտել մահապատժի[1]։

1688 թվականի նոյեմբերի 16-ին ամբոխի ծաղրանքի ներքո Էնն Գլովերին կախաղան են հանել[8]։ Երբ նրան տարել են մահապատժի վայր՝ Էնն ասել է, որ իր մահը չի բուժի Գուդվինի երեխաներին[1]։ Բոստոնյան վաճառականներից մեկը՝ Ռոբերտ Քալեֆը, որը ներկա էր Գլովերի դատավարությանը, գրել է՝ «Գուդի Գլովերը արհամարհված, խելագար, աղքատ պառավ էր, իռլանդացի կաթոլիկ, որին դատում էին Գուդվինի երեխաներին վնասելու համար։ Դատարանում նա իրեն խելագարի պես էր պահում։ Նրա հանդեպ դաժանորեն վարվեցին։ Նրա դեմ բավարար ապացույցներ չկային։ Դատավորը նրան մեղավոր է ճանաչել։ Նրան կախաղան են հանել։ Նա մահացել է որպես կաթոլիկ»[9]։

Մոր դատավարության ժամանակ Էննի դուստրը նյարդային լուրջ խանգարումներ է ունեցել, ինչը, ըստ ժամանակակիցների՝ խենթացրել է նրան[10]։ Ամենայն հավանականությամբ, նրա դուստրը նույն «Մերի Գլովերն է՝ իռլանդական կաթոլիկ կախարդը», որին ավելի ուշ (1689) դատել են ծովահեններ Թոմաս Հոքինսի, Թոմաս Փաունդի և Ուիլյամ Քաուարդի հետ միասին[1]։

1988 թվականին Բոստոնի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 16-ը հայտարարել է «Գուդի Գլովերի օր»[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Goodwife Glover Archives - Wild Eyed Southern Celt» (անգլերեն). Wild Eyed Southern Celt. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  2. «The last 'witch' executed in Boston was an Irish speaker». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
  3. 3,0 3,1 Historical Records and Studies,. — Volume 17. — С. 70—78..
  4. Boniface. «Unam Sanctam Catholicam» (անգլերեն). www.unamsanctamcatholicam.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  5. ed. James Savage The Genealogical Dictionary of New England.
  6. Mac Aonghusa, Proinsias An Ghaeilge i Meirice. — An Clóchomhar Tta.. — С. 14–15.
  7. Journal of the American-Irish Historical Society, / Volume 5.
  8. History of the United States, Volume II.
  9. More Wonders of the Invisible World,. — London.
  10. United States Catholic Historical Society Historical Records and Studies. — 1921. — 164 с.
  11. «Goodwife Ann Glover – Today in History» (անգլերեն). todayinhistory.blog. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.