Էնն Ռայնքինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Ռայնքինգ
անգլ.՝ Ann Reinking
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1949(1949-11-10)[1][2]
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 12, 2020(2020-12-12)[3] (71 տարեկան)
Մահվան վայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունBellevue High School?
Մասնագիտությունդերասանուհի, պարուսույց, պարուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինHerbert Allen, Jr.?
Պարգևներ և
մրցանակներ
 Ann Reinking Վիքիպահեստում

Էնն Ռայքինգ (անգլ.՝ Ann Reinking, նոյեմբերի 10, 1949(1949-11-10)[1][2], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 2020(2020-12-12)[3], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի պարուհի, խորեոգրաֆ և դերասան, առավել հայտնի է մյուզիքլներում իր աշխատանքով։ Թոնի և Լոուրենս Օլիվիեի մրցանակների դափնեկիր։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայքինգը ծնվել է Վաշինգտոն նահանգում՝ Սիեթլում՝ Ֆրենսիս Ռեյքինգի և Վոլտեր Ռեյքինգի ընտանիքում, մեծացել է Բելվյուում[6][7]։

Նա առավել մեծ հաջողության է հասել «Կոկո» (1969), «Հենց այստեղ» (1947), «Չիկագո» (1977), «Սիրելի Չարիթի» (1986) մյուզիքլներում խաղացած դերերով։ Հայտնի է նաև մի շարք ֆիլմերի դերերով՝ «Էննի» (1982), «Միքի և Մոդ» (1984)։

Ռայքինգը չորս անգամ ամուսնացած է եղել և երեք անգամ՝ ամուսնալուծված։ Ունի մեկ որդի՝ Քրիստոֆերը, որի հայրը գործարար Ջեյմս Ստյուարտն է[8][9]։ Նա նաև հարաբերություններ է ունեցել խորեոգրաֆ Բոբ Ֆոսի հետ[10]։

Ռայքինգը մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 12-ին 71 տարեկանում Սիեթլում՝ Վաշինգտոն նահանգում։ Ինչպես հայտնում է Variety-ը նա մահացել է քնած ժամանակ։ Այդ փաստը հաստատել է նաև նրա մենեջերը։ Մահվան պատճառը չի հայտնվում[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1978 Կինո, կինո Movie Movie Թրաբլս Մորան Հատված՝ «Dynamite Hands»
1979 Ողջ այս ջազը All That Jazz Քեյթ
1982 Էնն Annie Գրեյս Ֆարել
1984 Միքի և Մոդ Micki & Maude Միքի Սելինջեր

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն վերնագիր Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1972 Լեյզան, «Զ»-ի հետ Liza with a Z Պարուհի Տիտրերում նշված չէ
1974 Էնդի Վիլյամսը ներկայացնում է Andy Williams Presents Պարուհի Հեռուստատեսային ֆիլմ
1976 Էլլերի Քուին Ellery Queen Լորելեյ Ֆարնսուորտ Էպիզոդ։ «The Adventure of the Eccentric Engineer»
1977 Անդրոսի նպատակները The Andros Targets Լորա Հարփեր Էպիզոդ՝ «The Surrender»
1987 Շոյ Քոսբի The Cosby Show Ջիլ Քելի Էպիզոդ՝ «Bald and Beautiful»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]