Էնկաուստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էնկաուստիկա (մոմանկարչություն), գեղանկարչական տեխնիկայի տեսակ է, որտեղ իբրև ներկերը կապակցող նյութ, ծառայում է մոմը։ Շնորհիվ նրա քիմիական փոքր ակտիվությանը մոմով կատարված ստեղծագործությունները դարերով պահպանում են լոկալ գույնի նախնական թարմությունը և գունաշերտի ամրությունը։ Մ․թ․ա․ XIV դարից մոմանկարչությունը օգտագործվել է Եգիպտոսում, տաճարների ճակատները երանգավորելու համար։ Հին Հունաստանում մ․թ․ա․ V դ․ մշակվել է տաք եղանակով մոմանկարչության ավելի կայուն տեխնոլոգիա (էնկաուստիկա, հուն.՝ έγχανότιχή, < έγχαίω - այրել)․ ուժեղ տաքացված մոմաներկերը բրոնզե շիկացված բահիկներով լցնում էին հիմնաշերտի վրա։

Էնկաուստիկան Հին Եգիպտոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին Լիբիական անապատի Ֆայյում օազիսում հայտնաբերվ ել են մի շարք դիմանկարներ, որոնք ստեղծվել են Հին Եգիպտոսում (հելլենիստական, հռոմեական շրջան, 1-3-րդ դարեր) մոմանկարչության տեխնիկայով։ Պահպանվել է ավելի քան 900 դիմանկար։ Դիմանկարները Նկարել են տախտակների վրա։ Հին շրջանում նկարել են նաև կտավի վրա։ Մեր ժամանակներում մոմանկարչությունը կիրառվում է հիմնականում ստեղծագործությունները վերականգնելու և գունաշերտերը ամրացնելու համար։

Էնկաուստիկաները կրկնօրինակել հնարավոր չէ. Որքան էլ փորձես կրկնօրինակել, միևնույն է, ամեն անգամ ծնվում է նոր ստեղծագործություն։ Արվեստի առավելությունն այն է, որ այս տեխնիկայով կատարված ստեղծագործությունները երկար ժամանակ պահպանում են գույների պայծառությունն ու թարմությունը։

Զարգացումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում երևույթը տարածվել է Երվանդ Քոչարի շնորհիվ, բայց չի զարգացել։ Էնկաուստիկան Հայաստանում տարածված չէ, շատ քչերն են զբաղվում դրանով։ Մեր օրերում էնկաուստիկան դիտվում է, որպես նորարարություն, քանի որ նկարները ծնվում են արդուկի, մոմամատիտների և ֆոտոթղթի միաձուլմամբ։ Այսօր Շատ երեխաներ փորձում են կիրառել այս արվեստը… Հայաստանում չկան մասնագիտացված կենտրոններ էնկաուստիկա սովորելու համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]