Էնդրյու Գրեհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էնդրյու Գրահամից)
Picto Info sciences exactes.png
Էնդրյու Գրեհեմ
Andrew Graham
Andrew0001.jpg
Ծնվել է ապրիլի 8, 1815({{padleft:1815|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2]
Ֆերմանա
Մահացել է նոյեմբերի 5, 1908({{padleft:1908|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2] (93 տարեկանում)
Քեմբրիջ
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտություն աստղագետ[1]

Էնդրյու Գրեհեմ (8 ապրիլի 1815 - 5 նոյեմբերի 1908), իռլանդացի աստղագետ։ Ծնվել է Ֆերմանա դքսությունում Իռլանդիայում։

Աշխատելով Մարկրիի աստղադիտարանում (Սլայգոում), 1848 թվականին Գրեհեմը հայտնաբերել է (9) Մետիս աստերոիդը։ Ավելի ուշ, աշխատել է Մարկրիի կատալոգի (անգլ.՝ Markree Catalogue) վրա, որը ներառում էր վաթսուն հազար աստղ խավարածրի երկայնքով։ Կատալոգի կազմման աշխատանքները շարունակվել են 1848 թվականի օգոստոսի 8-ից մինչև 1856 մարտի 27-ը, այն հրատարակվել է չորս հատորով 1851, 1853, 1854, 1856 թվականներին համապատասխանաբար։

1864-ից 1903 թ. Գրեհեմը աշխատել է առաջին օգնականի պաշտոնում Քեմբրիջի աստղադիտարանում, որտեղ մասնակցել է Քեմբրիջյան կատալոգի (անգլ.՝ Cambridge Catalogue) կազմման աշխատանքներին, հրատարակվել է 1897 թ.։

Հայտնաբերած աստերոիդը՝ 1
(9) Մետիս 25 ապրիլ 1848

(3541) Գրեհեմ աստերոիդը անվանվել է ի պատիվ Լլոյդ Վիլսոն Գրեհեմի, այլ ոչ Էնդրյու Գրեհեմի։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Record #117553212 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. 2,0 2,1 (untranslated title)