Էնդի Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդի Քինգ
անգլ.՝ Andy King
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էնդրյու Ֆիլիպ Քինգ
Ազգությունը Ուելսցի
Քաղաքացիությունը Ուելս Ուելս
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 29, 1988(1988-10-29)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Ուելս Ուելս
Հասակ 183 սմ
Քաշ 74 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լեսթեր Սիթի
Համար 10
Պատանեկան կարիերա
1998-2004 Անգլիա Չելսի
2004-2006 Անգլիա Լեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-մ.հ. Անգլիա Լեսթեր Սիթի 295 (53)
Ազգային հավաքական
2007 Ուելս Ուելս (մինչև 19 տ) 7 (0)
2007-2010 Ուելս Ուելս (մինչև 21 տ)]] 10 (2)
2009-մ.հ. Ուելս Ուելս 33 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էնդրյու Ֆիլիպ Քինգ (անգլ.՝ Andrew Philip King, հոկտեմբերի 29, 1988(1988-10-29)[1], Բարնստապլ, Դևոն, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է որպես Էնդի Քինգ (անգլ.՝ Andy King), ուելսցի ֆուտբոլիստ, «Լեսթեր Սիթիի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան։

Իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Լեսթեր Սիթիի» կազմում, խաղալով Անգլիայի բոլոր երեք առաջնություններում, հաղթել է բոլորում՝ առաջին դիվիզիոնը 2009 թվականին, չեմպիոնշիփը 2013 թվականին, և Պրեմիեր Լիգան 2016 թվականին[2]։ Համարվում է «Լեսթեր Սիթիի» պատմության կիսապաշտպանների լավագույն ռմբարկուն։

Աումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսի 5-ին իր առաջին պրոֆեսնիոնալ պայմանագիրն է կնքել «Լեսթեր Սիթիի» հետ։ Նորամուտը հիմնական կազմում նշել է 2007 թվականի հոկտեմբերի 2-ին «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» դեմ խաղում[3], իսկ դեկտեմբերի 1-ին՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում, իր առաջին գոլն է խփել պրոֆեսինալ կարիերայում, մրցակցի դարպասը գրավելով 35 մետր հեռավորությունից[4]։

2008 թվականի օգոստոսի 21-ին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց երեք տարով։ 2008-09 մրցաշրջանում առաջնությունում խփեց 9 գոլ, որը օգնեց «աղվեսներին» հաղթել Առաջին լիգան և վերադառնալ Չեմպիոնշիպ։ 2009 թվականի ապրիլին ճանաչվեց «Լեսթերի» երիտասարդ լավագույն ֆուտբոլիստը։

2009-10 մրցաշրջանում Քինգը իր խաղը ավելի բարելավեց և ակումբակիցների կողմից ճանաչվեց ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ (Ջեկ Հոբսոմի հետ միասին)։

2010-11 մրցաշրջանում Քինգը դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն, խփելով 16 գոլ բոլոր առաջնություններում (դրանցից 15-ը խփեց լիգայում)։ 2011 թվականի ապրիլի 15-ին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2015 թվականը։ Երեք օր անց մտավ Չեմպիոնշիպի տարվա թիմի կազմի մեջ, իսկ հետո կրկին ճանաչվեց ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ իր ակումբակիցների կողմից։

2011-12 մրցաշրջանում Քինգի արդյունավետության ցուցանիշը ընկավ. նա 32 խաղում ընդամենը 4 գոլ խփեց։

2012-13 մրցաշրջանում Էնդին կրկին վատ ցուցանիշ արձանագրեց. 48 խաղում խփեց 7 գոլ։ «Լեսթերը» Չեմպիոնշիպում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, որով հնարավորություն ստացավ մյուս տարի խաղալու Պրեմիեր Լիգայում, սակայան այդ պայքարում զիջեցին «Ուոթֆորդին»։

2013-14 մրցաշրջանում Քինգը այդքանել էլ շատ խաղաժամանակ չէր ստանում, քանի որ լավ մարզավիճակում էր գտնվում Մետտի Ջեյմս և Դենի Դրինքուոթեր զույգը։ 2014 թվականի ապրիլի 1-ին Էնդին խփեց իր 54-րդ գոլը «աղվեսների» կազմում, դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն կիսապաշտպանների շրջանում։ Մրցաշրջանի արդյունքում «Լեսթեր Սիթին» մյուս մրցաշրջանում ելույթ ունեցավ Պրեմիեր Լիգայում։

2014 թվականի օգոստոսի 16-ին Էնդի Քինգը նորամուտը նշեց Պրեմիեր Լիգայում, խաղալով «Էվերթոնի» դեմ ամբողջ խաղը[5]։ Հոկտեմբերի 29-ին Քինգը պայամանագիրը երկարաձգեց մինչև 2018 թվականը։ Իսկ արդեն 2015 թվականի ապրիլի 29-ին իր 300-րդ խաղը անցկացրեց «Չելսիի» դեմ խաղում։

Հուլիսի 29-ին Քինգը գործող պայմանագիրը «Լեսթեր Սիթիի» հետ երկարաձգեց մինչև 2020 թվականը[6]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ Էնդին ծնվել է Անգլիայում՝ նրա պապիկը եղել է ուելսցի, և Քինգը որոշել է խաղալ Ուելսի հավաքականում։ Նա հանդես է եկել Ուելսի մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։ 2009 թվականի մայիսին հրավիրվել է Ուելսի հիմանական կազմի հետ մասնակացելու Էստոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղին։ Մայիսի 29-ին նորմաուտն է նշել հավաքականի կազմում, Էստոնիայի հավաքականի դեմ խաղի վերջնամասում փոխարինման դուրս գալով Չեդա Էվանսի փոխարեն[7]։ 2010 թվականի օգոստոսի 11-ին Էնդին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել հավաքականի կազմում։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Լեսթեր Սիթի

Անձնական տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեմպիոնշիպի «տարվա թիմի» կազմի անդամ - 2010-11
  • «Լեսթեր Սիթիի» տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2008-09
  • «Լեսթեր Սիթիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ ակումբակիցների վարկածով - 2009-10 (համատեղ հաղթանակ), 2010-11
  • «Լեսթեր Սիթիի» մրցաշրջանի լավագույն ռմբարկու - 2010-11 (16 գոլ)

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լեսթեր Սիթիի» պատմության կիսապաշտպանների լավագույն ռմբարկու[8]։ 57 գոլ
  • Ուելսի կազմում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է «Լեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների թվում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Полузащитник «Лестера» Кинг стал первым игроком, кто выиграл первый дивизион, чемпионшип и премьер-лигу с одной командой
  3. «Leicester 0-0 Wolves» (անգլերեն). BBC Sport. 2007 թ․ հոկտեմբերի 2.
  4. «Leicester 1-2 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2007 թ․ դեկտեմբերի 1.
  5. «Leicester 2-2 Everton» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 16.
  6. Кинг подписал с Лестером новый 4-летний контракт
  7. «Wales 1-0 Estonia» (անգլերեն). BBC Sport. 2009 թ․ մայիսի 29.
  8. «Andy King Signs New Leicester City Deal» (անգլերեն). LCFC.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Քինգ» հոդվածին։