Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը
անգլ.՝ Ace Ventura: When Nature Calls
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2][3]
Թվականնոյեմբերի 10, 1995[4] և դեկտեմբերի 14, 1995[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվ Օդեքերք[2][6][7][…]
ՊրոդյուսերԳարի Բարբեր
Սցենարի հեղինակՍթիվ Օդեքերք և Ջիմ Քերրի
ԴերակատարներՋիմ Քերրի[1][6][7][…], Իեն ՄակՆիս[6][7][8][…], Սայմոն Քելոու[8][9][10], Մեյնարդ Էզիաշի[9], Բոբ Գանթոն[8][9][10], Սոֆի Օկոնեդո[9], Թոմի Դևիդսոն[9], Բրյուս Սփենս[9], Ադեուալե Ակինուոյե-Ագբաջե[9], Քեն Քիրզինգեր[9] և Լեյֆ Թիլդեն[11]
ՕպերատորԴոնալդ Ի. Թորին
ԵրաժշտությունՌոբերտ Ֆոլք
ՄոնտաժՄալքոլմ Քեմփբել
Պատմվածքի վայրԱֆրիկա
Նկարահանման վայրՀարավային Կարոլինա և Բրիտանական Կոլումբիա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն94 րոպե
Շահույթ212 385 533 $[12]
ՆախորդԷյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն
ՀաջորդԷյս Վենտուրա կրտսեր

Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը (անգլ.՝ Ace Ventura: When Nature Calls), ռեժիսոր Ստիվ Օդեկերկի ֆիլմ[13]։ Գլխավոր դերում հանդես է գալիս Ջիմ Քերրին։ Ֆիլմը «Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն» (1993) ֆիլմի հաջորդն է։ Առաջին անգամ ցուցադրվել է 1995 թվականի նոյեմբերի 10-ին[14]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուզարկու Էյս Վենտուրան, ում մարմնավորում է Ջիմ Քերրին, զբաղվում է անհետացած կենդանիների փնտրտուքով, հանգամանքների բերումով հայտնվում է մոնախների մոտ։ Նրան առաջարկում են մեծ գումարներ և նա որոշում է վերադառնալ հին և սիրելի աշխատանքին։

Նրա թիրախն անհետացած սպիտակ չղջիկն է՝ աֆրիկյան ցեղի սրբազան կենդանին, որին պետք է գտնել մինչև առաջնորդի դստեր ամուսնությունը։ Թեև հերոսը վախենում է թռչող կենդանիներից, այնուամենայնիվ ստանձնում է առաջադրանքը և անցնում գործի։

Երբ հետախուզման ժամանակ Էյսի վրա հարձակվում են, նա որոշում է պաշտպանություն գտնել հարակից ցեղախմբի տարածքում։ Էյս Վենտուրայի ձեռքն է ընկնում Վաչուտի անունով որսորդի նետը, որն էլ նրան որոշակի հուշումներ է տալիս կենդանուն որոնելիս։

Մեդիտացիայի ժամանակ Վենտուրան կարողանում է ձեռք գցել հիպնոսացնելու համար նախատեսված վզնոցը։ Էյսն ուղևորվում է իր գործատուի մոտ և հայտնում, որ չղջիկին կոնկրետ նպատակներով են առևանգել։

Էյսին այնուամենայնիվ հաջողվում է հայտնաբերել սրբազան կենդանուն։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Քերրի - Էյս Վենտուրա
  • Իեն Մակնիս - Ֆուլտեն Գրինվոլ
  • Սայմոն Քելոու - Վինսենտ Քեբի
  • Մեյնարտ Էզիաշի - Ուդա
  • Բոբ Գանտն - Բարտոն Քուին
  • Սոֆի Օկոնետո - Վաչատիի արքայադուստր
  • Ջեյմոն Ստենդիֆեր - Վաչատիի առաջնորդ
  • Արսենիո "Սոննի" Տրինիդադ - Աշրամ Մոնկ
  • Դեննի Դենիելս - Վաչատուի կախարդ
  • Էնդրյու Ստիլ - Միկ Քեթի
  • Բրյուս Սպենս - Գաջի
  • Ադեվալե Ակինուոյե Ագաբաջե - Խիտու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]