Jump to content

Էյուբ Ջեբրայիլ օղլի Աբասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյուբ Ջեբրայիլ օղլի Աբասով
ադրբ.՝ Abbasov Əyyub Cəbrayıl oğlu
Ծնվել է1905
ԾննդավայրՇաքի, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 18, 1957(1957-12-18)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
պոետ
դրամատուրգ
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1932)
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԱդրբեջանի արվեստների վաստակավոր գործիչ

Էյուբ Ջեբրայիլ օղլի Աբասով (ադրբ.՝ Abbasov Əyyub Cəbrayıl oğlu; 1905դեկտեմբերի 18 1957), ադրբեջանցի պոետ և գրող։ Ադրբեջանի արվեստների վաստակավոր գործիչ (1954).

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի Շաքի գյուղում քրիստոնյայի ընտանիքում։ Պատանեկության ժամանակ զբաղվում էր բատրակությամբ։ Ավարտել գյուղական դպրոցի երկու դասարանները։ Հետագայում սովորել է Նախիջևանի մանկավարժական տեխնիկումում, իսկ 1928-1932 թվականներին՝ Բաքվի մանկավարժական համալսարանում։ 1934 թվականին աշխատելել է «Կոմունիստ» թերթի խմբագրատանը, հետագայում մինչև 1937 թվականը Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) հաճախել է թարգմանչական և խմբագրական դասերի[1]։.

  • 1937-1939 — «Ազերկնիգե» բաժնի վարիչ (ադրբ.՝ Azərnəşrdə)
  • 1939-1941 — մշակույթի գծով ադրբեջանական ԽՍՀ-ի Նախարարների Խորհուրդի անդամ
  • 1943-1947 — ադրբեջանական կոմունիստական կուսակցության Կենտկոմի անդամ
  • 1947-1948 — Բաքվի թատերական դպրոցի տնօրեն
  • 1949-1957 — դեռահասների և պատանիների գրքերի հրատարակչության բաժնի վարիչ[1]։

Մահացել է 1957 թվականի դեկտեմբերի 18-ին Բաքվում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է տպագրվել 1932 թվականին հանրապետական թերթերում։ Իր բանաստեղծություններում խոսել է սոցիալիզմը կառուցողների հերոսական աշխատանքի մասին[2]։ Նրա «Շոգենավը կարմիր դրոշի ներքո» (ադրբ.՝ Гырмызы байраглы кәми), 1953) նվիրված է հնդիկ ժողովրդի կյանքին և կեցությանը, Խորհրդային Միության Հնդկաստանին ցուցաբերած անշահախնդիր օգնությունը[2]։ «Խոսք ճշմարտության մասին» (ադրբ.՝ «Гәһрәман ана»), 1953) պատմում է բրազիլացի Էլիզա Բրանկոի հերոսության մասին[2]։.

Աբասովը «Զանգեզուր» (ադրբ.՝ Зәнҝәзур վեպում (ռուսերեն թարգմանվել է 1959 թվականին) նկարագրում է հայ և ադրբեջանցի ժողովրդի պայքարը Խորհրդային իշխանության համար[2]։ Նա ունի մի քանի մանկական բանաստեղծություններ և պիեսներ։ Նրա պիեսներից մի քանիսը ներկայացվել են Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ «Մելիք Մամեդ» (1943), «Գարնան երգը» 1949), «Ագիլ և Սերվինազ» (1958)։ Բացի դրանից նա թարգմանել է Սամուլ Մարշակի և Յունիան Տուվիմի ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]