Jump to content

Էյլեր Յուզբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյլեր Յուզբաշյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1942(1942-02-22)
ԾննդավայրՄարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Չլդրան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 1, 2020(2020-11-01)[1] (78 տարեկան)
Մասնագիտությունֆիզիկոս

Էյլեր Սերգեյի Յուզբաշյան (փետրվարի 22, 1942(1942-02-22), Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ և Չլդրան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2020(2020-11-01)[1]), հայ ֆիզիկոս, վաստակաշատ ուսուցիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյլեր Յուզբաշյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 22-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։ Ոսկե մեդալով ավարտել է դպրոցն ու ընդունվել Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ու 1964 թվականին գերազանց գնահատականներով ավարտել այն։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Ստեկլովի անվան գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Որպես դոցենտ 1972 թվականին աշխատանքի է անցել Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1989 թվականին պաշտպանել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուական թեզ և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Եղել է դասախոս Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1991 թվականից աշխատել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։

Էյլեր Յուզբաշյանի նախաձեռնությամբ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում 1993-ից մինչև 2017 թվականը գործել է ֆիզիկայի ուսուցիչների գիտաժողով։

Պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյլեր Յուզբաշյանը մոտ 100 գիտական, գիտամեթոդական հոդվածների, ֆիզիկայի խնդրագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է, խմբագրել է մի քանի տասնյակ գրքեր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է վաստակաշատ գիտնական, ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանը
  2. «Մահացել է վաստակաշատ գիտնական, ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանը». armenpress.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]