Էմմա Վարդանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմմա Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1921 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | մարտի 18, 2009 (87 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1946) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Ամուսին(ներ) | Հրաչյա Ղափլանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Էմմա Սերոբի Վարդանյան (հոկտեմբերի 11, 1921, Երևան, Հայկական ԽՍՀ - մարտի 18, 2009, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1975)։ Պետական մրցանակի դափնեկիր[1]։ Հրաչյա Ղափլանյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին սովորել է Մոսկվայի հայ կուլտուրայի տան երաժշտական ստուդիայում, 1945-1946 թվականներին՝ Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։ 1941-1968 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1968 թվականից Երևանի դրամատիկական թատրոնների դերասանուհի։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զոյա (Յաղջյանի «Զոյա»)
- Տոնյա (Գորբաաովի «Հայրերի պատանեկությունը»)
- Թիմուր (Գայդարի «Թիմուրն ու նրա ջոկատը»)
- Ցատյանա (Լավրենյովի «Բեկում»)
- Օբերոն (Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը»)
- լեդի Միլֆորդ (Շիլլերի «Սեր և խարդավանք», բոլորը՝ Պատանի հանդիսատեսի թատրոն)
- Կոմիսար (Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն»)
- Մեդեա (Անույի «Մեդեա»)
- Ֆիլումենա (Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»)
- Իթլ (Սայմոնի «Ոտաբոբիկ՝ զբոսայգում»)
- Թագուհի (Զեյթունցյանի «Աստվածների կանչը»)
- Անտոնիդա Վասիլևնա (Դոստոևսկու «Խաղամոլը»)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1988 | Ամենացուրտ ձմեռը 1854 թվականից | ուսուցչուհի |
1979 | Կյանքի ուղիղ կեսը | դրվագ |
1977 | Քարե հովիտ | դրվագ |
1976 | Երկունք | Սուսաննա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Эмма Варданян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 319)։ |