Էմմա Մաքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էմմա Մակկիից)
Էմմա Մաքի
անգլ.՝ Emma Mackey
Ծնվել էհունվարի 4, 1996(1996-01-04)[1] (28 տարեկան)
ԾննդավայրԼե Ման
ԿրթությունԼիդսի համալսարան (2016)
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Էմմա Մաքի (անգլ.՝ Emma Mackey, հունվարի 4, 1996(1996-01-04)[1], Լե Ման), ֆրանս-բրիտանական դերասանուհի։ Հայտնի է դարձել շնորհիվ Մեյվ Ուայլիի դերի՝ «Սեռական դաստիարակություն» հեռուստասերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Մարգարեթ Թաշար-Մաքին ծնվել է 1996 թվականի հունվարի 4-ին]]՝ Ֆրանսիայի Լե Ման քաղաքում։ Նրա հայրը՝ Ֆիլիպը, ֆրանսիացի է, իսկ մայրը՝ բրիտանացի։ 2013 թվականին Նանտի քոլեջում Էմման ստացել է գրականության բակալավրի աստիճան։ Դրանից հետո նա տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ ընդունվել է Լիդսի համալսարան՝ թատերական բաժանմունք։ Նրա դերասանական դեբյուտը կայացել է 2016 թվականին, «Badger Lane» սարսափ ֆիլմում դեր ստանալուց հետո։ Այնուհետև 2018 թվականին Էմման խաղացել է «Summit Fever» ֆիլմում։ 2019 թվականից նկարահանվում է «Սեռական դաստիարակություն» հեռուստասերիալում[2][3][4][5][6]։ Արտաքին նմանության պատճառով նրան հաճախ համեմատում են դերասանուհի Մարգո Ռոբիի հետ[7][8][9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դերը Գրառումներ
2019 Ձմեռային Լիճ
2020 Մահը Նիլի վրա Կինո-նկարահանումներ
2021 Էյֆել Ադրիանա Բուրժես

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դերը Գրառումներ
2016 Բարսուկի Նրբանցք Միշել Հեռուստատեսային ֆիլմ
2018 Գագաթնաժողովի Տենդը Իսաբել
2019-2023 Սեռական դաստիարակություն Մեյվ Ուայլի գլխավոր դեր

8 դրվագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Մաքի» հոդվածին։