Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանզադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմմա Վաղինակի Խանզադյան (օգոստոսի 29, 1922(1922-08-29) կամ 1922[1], Ղարաքիլիսա, Հայկական ԽՍՀ - 2007[2], սեպտեմբերի 30[3]), հայ պատմաբան, հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1986):
Էմմա Խանզադյանը ծնվել է 1922 թվականին Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1964 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1978 թվականից՝ վաղ հնագիտության բաժնի վարիչ[4][5]։ Աշխատությունները վերաբերում են Հայկական լեռնաշխարհի նախնադարյան (մասնավորապես բրոնզի և վաղ երկաթի դարերի) մշակույթին[6]։
- Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, Երևան, 1967։
- Գառնի։ Հատոր IV: Պեղումների արդյունքները 1949-1966 թվականներին (Վաղ բրոնզից մինչև ուրարտական շրջանը ներառյալ), Երևան, 1969։
- Լեռնա-մետաղաձուլական գործի պատմության Մեծամորի թանգարան, Երևան, 1970 (համահեղինակ)։
- Մեծամոր։ (Ուսումնասիրություն 1965-1966 թվականների պեղումների տվյալներով), Երևան, 1973 (համահեղինակ)։
- Էլառ - Դարանի, Երևան, 1979։
- Գեղհովտի վանտոսպյան (ուրարտական) քարայր-դամբարանը, Երևան։ «Զանգակ -97», 2001 (համահեղինակ)։
- Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, Երևան, 1967 (համահեղինակ)։
- Հին Արևելքի շրջանակավոր դաստակով դաշույններն ու սրերը, Երևան, «Զանգակ-97», 1999։
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1158322720 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5003
- ↑ Էմմա Խանզադյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1995 ։ Հ. 2
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան, Խանզադյան, Էմմա Վաղինակի». opac.flib.sci.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.