Էմմա Լուիս
Էմմա Լուիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1991[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Քերնս, Քվինսլենդ, Ավստրալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի, երաժիշտ և երգերի հեղինակ |
Ամուսին | Tobias Jesso Jr.? |
Կայք | emmalouise.net |
![]() |
Էմմա Լուիս (անգլ.՝ Emma Louise, հուլիսի 16, 1991[1], Քերնս, Քվինսլենդ, Ավստրալիա), ավստրալիացի երգչուհի և երգերի հեղինակ։ 2011 թվականին առաջադրվել է Unearthed (talent contest) մրցույթի «Տարվա կատարող» անվանակարգում[2]։ Ավելի ուշ՝ 2013 թվականին ներկայացվել է ARIA Music Awards մրցույթի «Լավագույն կատարող» անվանակարգում[3]։ Նա նաև արժանացել է Քվինսլենդի բազմաթիվ մրցանակների[4]։ Նա ելույթ է ունեցել Boy & Bear խմբի համերգի սկզբում։
2013 թվականին գերմանացի դիջեյ Wankelmut-ը ձայնագրեց Էմիի «Jungle» երգի ռեմիքս֊քավեր տարբերակը։ Ավելի ուշ Իտալիայում դարձավ կրկնակի պլատինե կարգ, ընդգրկվեց և մտավ երգերի գերմանական 30 չարթերի մեջ։ 2014 թվականին ամերիկացի դիջեյ MK֊ն ձայնագրեց ռեմիքս, Wankelmut֊ի քավըր տարբերակի հիման վրա, որը թողարկվեց «My Head Is a Jungle [MK Remix]» անունով։ Ռեմիքս տարբերակը գրավեց առաջին հորիզոնականը iTunes Elec Wankelmut tronic Charts և երկրորդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի չարթերում։ 2014 թվականի հաջողությունների շարքից էր այն, որ Yves Saint Laurent համաշխարհային նորաձևության տունն օգտագործեց էմմա Լուիսի «Jungle» օրիգինալ երգը Black Opium օծանելիքի ընկերության գովազդային հոլովակում։
2014 թվականին Էմման աշխատել է ավստրալիական Flight Facilities էլեկտրոնիկ դուետի կազմում «Two Bodies» երգը ստեղծելու համար՝ գրելով և կատարելով երաժշտական մասը։ Երգը զբաղեցրել է 39֊րդ հորիզոնականը Triple J’s 2015 Hot 100 Countdown-ում։
2015 թվականին Լուիսը նվագել է բրիտանացի երգիչ Սեմ Սմիթի համերգների բացմանը, երգչի In the Lonely Hour Tour շրջագայության ժամանակ[5]։ Հետագայում հայտարարվեց, որ Էմման կդառնա գլխավոր և միակ երգչուհին, ով կմասնակցի նրա ավստրալիական շրջգայությանը 2015 թվականի նոյեմբեր֊դեկտեմբեր ամիսներին։
Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Էմմա Լոուիսն իր հարցազրույցում նշել է․ «Իմ սիրելի երաժշտական կատարողնեից են Միսի Հիգինսը, Ջոշ Պայկը, Սառա Բլասկոն և Լիորը։ Միսի Հիգինսը իսկապես ներշնչում է ինձ գրել իմ երաժշտությունը»[6]։
Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Ամենաբարձր հորիզոնականը չարթերում | Հավաստագրեր | |
---|---|---|---|---|
AUS [7] |
FRA [8] | |||
2013 | vs Head vs Heart | 12 | 87 |
Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Ամենաբարձր հորիզոնականը չարթերում | Հավաստագրեր | |
---|---|---|---|---|
AUS [7] |
FRA [8] | |||
2011 | Full Hearts and Empty Rooms | — | — |
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Որպես հաղորդավար
Տարի | Անվանում | Ամենաբարձր հորիզոնականը չարթերում | Հավաստագրեր | Ալբոմ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
FRA [8] |
BEL (Vl) [9] |
BEL (Wa) [10] |
NED [11] |
SWI [12] | ||||
2011 | «Jungle» | 3 | 99 | 17 | 100 | 27 | vs Head vs Heart | |
2012 | «Boy» | — | — | — | — | — | ||
2013 | «Freedom» | — | — | — | — | — |
- Որպես հրավիրված կատարող
Տարի | Անվանում | Ամենաբարձր հորիզոնականը չարթերում | Հավաստագրեր | Ալբոմ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
AUT [13] |
BEL (Vl) [9] |
BEL (Wa) [10] |
FRA [8] |
GER [14] |
ITA [15] |
NED [11] |
SWI [12] |
UK [16] | ||||
2013 | «My Head Is a Jungle» ( Wankelmut֊ի հետ) |
55 | 34 | 64 | 80 | 29 | 5 | 68 | 35 | 5 |
|
vs Head vs Heart |
2014 | «Two Bodies» ( Flight Facilities֊ի հետ) |
— | — | — | — | — | — | — | — | — | Down to Earth |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/emma-louise.html
- ↑ «J Awards 2011 - Emma Louise»։ Triple J։ Վերցված է հունվարի 20, 2014
- ↑ Mengel Noel (հոկտեմբերի 16, 2013)։ «Emma Louise nominated for ARIA Award for best female artist»։ news.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է հունվարի 20, 2014
- ↑ «Queensland’s Best and Brightest Honoured at 2013 Queensland Music Awards»։ QMusic։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է հունվարի 20, 2014
- ↑ «Sam Smith 2015 All-Ages Australian Tour Announced»։ Վերցված է մայիսի 2, 2015
- ↑ «emma louise | Unearthed»։ Triple J, Australian Broadcasting Corporation։ Վերցված է նոյեմբերի 19, 2014
- ↑ 7,0 7,1 «Australian Charts Emma Louise discography»։ australian-charts.com։ Hung Medien։ Վերցված է 2012-07-27
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «French Charts Emma Louise discography»։ lescharts.com։ Hung Medien։ Վերցված է 2012-07-27
- ↑ 9,0 9,1 «Emma Louise – Belgian Vlanders Charts»։ belgiancharts.be/nl/։ Hung Medien։ Վերցված է 2012-08-13
- ↑ 10,0 10,1 «Emma Louise – Belgian Wallonia Charts»։ belgiancharts.be/fr/։ Hung Medien։ Վերցված է 2014-11-14
- ↑ 11,0 11,1 «Dutch Charts Emma Louise discography»։ dutchcharts.nl։ Hung Medien։ Վերցված է 2012-07-27
- ↑ 12,0 12,1 «Swiss Charts Emma Louise discography»։ hitparade.ch։ Hung Medien։ Վերցված է 2012-07-27
- ↑ «Emma Louise – Austrian Charts»։ austriancharts.at։ Hung Medien։ Վերցված է 2012-07-27
- ↑ «Germany Charts: Top 100 Albums & Top 100 Singles»։ Media Control Charts։ charts.de։ Վերցված է հոկտեմբերի 31, 2012
- ↑ «Italy Charts: Classifica Album & Top Digital Download»։ Federazione Industria Musicale Italiana։ fimi.it։ Վերցված է հոկտեմբերի 31, 2012
- ↑ «United Kingdom Charts: UK Singles & Albums Top 100»։ The Official Charts։ officialcharts.com։ Վերցված է հոկտեմբերի 31, 2012
- ↑ «Italian single certifications – Wankelmut & Emma Louise – My Head Is a Jungle» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana Select "Tutti gli anni" in the "Anno" drop-down menu. Select "My Head Is a Jungle" in the "Filtra" field. Select "Singoli online" under "Sezione".
|