Էմմա Բլեքերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա Բլեքերի
Անձնական տվյալներ
Ծնվել էԷմմա Լուիզ Բլեքերի
Բազիլդոն, Էսսեքս, Անգլիա
Ազգությունբրիտանացի
ՊատկանելությունՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ԱշխատանքԵրգչուհի/երգահան
Կայքemmablackery.com
ՅուԹյուբյան տվյալներ
Ալիքի անունemmablackery
Գործունեության տարիներ2010–ներկա
Ժանր
  • երաժշտություն
  • կատակերգություն
  • վլոգ
Բաժանորդներ1.327 միլիոն բաժանորդ (մարտ, 2017)
Դիտումներ142.7 միլիոն դիտում (մարտ, 2017)
Ցանցhttps://www.youtube.com/user/emmablackery
Բաժանորդների և դիտումների մասին վերաբերյալ տվյալները թարմացվել են 2017 թվականի մարտի 18.

Էմմա Լուիզ Բլեքերի[1] (նոյեմբերի 11, 1991(1991-11-11), Basildon, Essex, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[2], բրիտանացի երգչուհի-երգահան և Յութուբի բլոգեր: Իր գլխավոր յութուբյան ալիքը ունի 1.3 միլիոնից ավել բաժանորդ և ավելի քան 128 միլիոն դիտում[3]:

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Լուիզ Բլեքերին ծնվել է Անգլիայի Էսսեքս կոմսության Բազիլդոն վարչական շրջանում[2][4]: Նրա ծնողները՝ Շիլա և Մայքլ Բլեքերիները բաժանվեցին, Երբ Էմման դեռ 13 տարեկան էր: Ամուսնալուծությունից հետո Բլեքերիի մայրը ունեցավ ևս երկու զավակ՝ Ֆիբի և Թրեվիս: Բլեքերին հաճախել է Բրոմֆորդս դպրոցը[5] և SEEVIC համալսարանը, որտեղ նա սովորել է քաղաքականություն:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Բլեքերին 2012 թվականին թողարկեց «Human Behaviour»-ը[6], որը իր առաջին մինի ալբոմն էր: Նա սկզբնապես ստեղծել էր իր ալիքը («emmablackery»), որպեսզի զարգացնի իր երաժշտական կարիերան: 2013 թվականի հուլիսին լույս տեսավ Բլեքերիի երկրորդ մինի ալբոմը, «Distance» անվանմամբ: Քիչ անց նա նաև թողարկեց տեսահոլովակ «Go to the Disance» անվանմամբ[7]: Այդ մինի ալբոմը գրավեց iTunes Ռոքի չարթի առաջին հորիզոնականը թողարկման առաջին շաբաթվա ընթացքում[8][9]: 2014 թվականի նոյեմբերի տասնմեկին լույս տեսավ Բլեքերիի երրորդ մինի ալբոմը[10], իսկ «Perfect» երգը գրավեց Միացյալ Թագավորության Ռոք և Մետալ ժանրերի ութերորդ հորիզոնականը [11]: 2016 թվականի ապրիլի 4-ին Բլեքերին հայտարարեց, որ կմիանա Busted խմբին իրենց «Pigs Can Fly» համերգային շրջագայությանը[12]:

Յութուբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեքերին ներկա պահի դրությամբ ունի երեք ակտիվ ալիք, սակայն անցյալում ունեցել է այլ ալիքներ, որոնք կա՛մ ջնջվել են, կա՛մ այլևս ակտիվ չեն։ Նա ստեղծել է իր հիմնական ալիքը 2012 թվականի մայիսին և սկսեց իր գործունեությունը «Մոխրագույնի հիսուն երանգները» գրքի մասնիկները կարդալով, սակայն այդ տեսանյութերը հեղինակային իրավունքի պատճառով հետագայում ջնջվեցին[13]: Բլեքերիի տեսանյութերի մեծ մասը կատակերգական սկեչեր կամ բլոգեր են, և նրա 5 ամենաշատ դիտում ունեցող տեսանյութերը պատկանում են այդ ժանրին (ըստ 2017 թվականի մարտի տվյալների):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Blackery Emma (4 March 2014)։ «My middle name is Louise. LOUISE. LIKE EVERY OTHER EMMA ON THIS PLANET»։ Twitter։ Վերցված է 2 September 2014 
  2. 2,0 2,1 «Emma Blackery FAQ - Web Archive»։ Արխիվացված օրիգինալից-ից 1 July 2013-ին։ Վերցված է 5 June 2013 
  3. «Youtube profile page»։ Վերցված է 30 October 2014 
  4. "DRAW MY LIFE - Emma Blackery" ՅուԹյուբում
  5. Howeson Louise (19 February 2015)։ «Emma Blackery YouTube blog has grossed 57 million views so far and helped launch her music career»։ Echo News։ Վերցված է 16 February 2016 
  6. «Human Behaviour EP - Emma Blackery»։ Emma Blackery։ 17 May 2012 
  7. «Go The Distance - Music Video»։ Վերցված է 21 February 2014 
  8. «TuneCore Artists Score Big on iTunes July Charts»։ PRWeb։ 25 July 2013։ Վերցված է 21 February 2014 
  9. «THE UPLOAD TOUR 3 – Emma Blackery, BriBry and Dave Giles»։ The Academy։ Վերցված է 21 February 2014 
  10. «Perfect EP by Emma Blackery»։ iTunes։ 20 October 2014։ Վերցված է 20 October 2014 
  11. «Official Rock & Metal Singles Chart Top 40»։ iTunes 
  12. «Busted reveal Emma Blackery and Wheatus will join their UK tour»։ Newsbeat (BBC Online)։ 4 April 2016։ Վերցված է 4 April 2016 
  13. Tim Lewis, Killian Fox and Lizzi Michael (7 April 2013)։ «YouTube UK: 20 of Britain's most popular online video bloggers»։ The Guardian։ Վերցված է 21 February 2014