Էմիլի Ռատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Ռատու
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1862(1862-05-08)[1][2]
ԾննդավայրLösen parish, Կառլսկրունա, Բլեքինգե, Շվեդիա[1]
Մահացել էհոկտեմբերի 12, 1948(1948-10-12)[1][2] (86 տարեկան)
Մահվան վայրԲրոմմա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ԳերեզմանBromma churchyard[3]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, հրապարակախոս և ակտիվիստ
ԱշխատավայրInternational Organization of Good Templars?[1], Woman's Christian Temperance Union?[1] և Q10686203?[1]
ԿուսակցությունFree-minded National Association?
Պարգևներ և
մրցանակներ
Իլլիս Քվորում
Commons-logo.svg Emilie Rathou Վիքիպահեստում

Էմիլի Ռատու (շվեդերեն՝ Emilie Rathou, մայիսի 8, 1862(1862-05-08)[1][2], Lösen parish, Կառլսկրունա, Բլեքինգե, Շվեդիա[1] - հոկտեմբերի 12, 1948(1948-10-12)[1][2], Բրոմմա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ լրագրող և թերթի խմբագիր, ալկոհոլից հրաժարվելու և կանանց ընտրական իրավունքների ակտիվիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Ռատուն ծնվել է 1862 թվականին, Բլեքինգում, գործարար Ալբերտ Գուստավսոնի և Աննա Սվենսդոտերի ընտանիքում։ Ազգանունը փոխել է Ռատուի 1882 թվականին` Կալմարում ուսուցչական դասընթացների ավարտից հետո։ Այնուհետև 1882-1885 թվականներին աշխատել է որպես դպրոցի ուսուցիչ։

Էմիլին պատանեկությունից սկսած ակտիվորեն ներգրավված է եղել հասարակական-քաղաքական գործունեության մեջ։ 1885-1900 թվականներին նա Բարի տաճարականներ միջազգային կազմակերպության անդամ էր, որը քարոզում էր ալկոհոլից հրաժարվելը, և այդ կազմակերպության խոսնակն էր։ 1890-1895 թվականներին նա եղել է «Դալմասեն» թերթի սեփականատերը և խմբագիրը։ 1900 թվականին Էմիլին Էսթերմալմում ստեղծել է քրիստոնյա կանանց միության մասնաճյուղը (Vita bandet). սա կազմակերպության առաջին շվեդական մասնաճյուղն էր (նախորդը, որը ստեղծվել է 1897 թվականին, միայն այդպես էր կոչվում, բայց իրականում ոչ մի կապ չուներ այս միջազգային կազմակերպության հետ)։ 1911-1912 թվականներին նա եղել է ոգելից խմիչքից զերծ մնալու համար ստեղծված հանձնաժողովի անդամ։

Էմիլին պայքարել է նաև կանանց իրավունքների, տղամարդկանց և կանանց հավասարության համար և սոցիալական անարդարության դեմ։

1892 թվականին նա հիմնել է Stockholms allmänna kvinnoklubb-ը («Ստոկհոլմի կանանց հանրային ակումբ») Ալինա Յագերսթեդտի, Կատա Դալստրյոմի, Աննա Ստրկյուի, Աննա Լինդհագենի, Ամանդա Հորնիի մասնակցությամբ, որը հաջորդ տարի միացել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությանը։ 1893 թվականին նա դարձել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ «Ժողովրդական ռիքսդագում» (Folkriksdag), որը գործել է 1893-1896 թվականներին։ Այնուամենայնիվ, Էմիլին ամբողջությամբ ներգրավված չի եղել կանանց շարժմանը, քանի որ այն գլխավորել են բարձր դասի կանայք, իսկ ցածր դասի կանանց համար այդ շարժումն արդիական չէր։ Պահպանողական մամուլը Էմիլիին վերաբերվում էր արհամարհանքով, իսկ նրա ելույթները հաճախ էին ագրեսիվ արձագանքի արժանանում։

Էմիլին մահացել է Ստոկհոլմում,1848 թվականին։ Նա ամուսնացած չի եղել։ Իր կյանքի մեծ մասն ապրել է Մարիա Սանդստրոմի հետ, որը մահացել է Էմիլիի մահից հինգ օր անց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Levin H. Emilie Rathou — P. 708.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Emilie Rathou (швед.) — 1917.
  3. Rathou, EMELIASvenskagravar.se.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bengtsson, Åsa Emilie Rathou och Vita Bandet: Rabiata och radikala kvinnoröster (Stockholm: Svensk Presshistorisk Förening, p. 28-44, Ellinor Melander, ed) (2010)
  • Hayler, Guy Prohibition advance in all lands: a study of the world wide character of the drink question (American Issue Publishing Co.) (1914)