Էմանուել Մուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուել Մուար
ֆր.՝ Emmanuel Moire
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1979(1979-06-16)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրԼե Ման
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություներգիչ, դերասան և ստուդիական երաժիշտ
Կայքemmanuelmoire.com
 Emmanuel Moire Վիքիպահեստում

Էմանուել Մուար (ֆր.՝ Emmanuel Moire, հունիսի 16, 1979(1979-06-16)[1][2], Լե Ման), ֆրանսիացի երգիչ և երգահան։ Ծնվել է Լե Մանում 1979 թվականի հունիսի 16-ին։

2004 թվականից մինչև 2007 թվականները կատարել է Լյուդովիկոս XIV-ի դերը հանրահայտ «Արևի արքա» մյուզիքլում։ Թողարկել է երեք ձայանսկավառակ՝ Là Où Je Pars (2006), L'équilibre (2009) և Le Chemin (2013)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ տարիքից Էմանուելը հետաքրքրվել է երաժշտությամբ։ Նա մեծացել է իր երկվորյակ եղբոր հետ միասին։ Էմանուելը եղել է ամաչկոտ և փակ երեխա։ Սովորել է դասական երգեցողության բաժնում և ստացել է երգահանի, կատարողի և բանաստեղծի մասնագիտություն։

Էմանուելը երաժշտության դասեր էր վերցնում և միևնույն ժամանակ բակալավրի դիպլոմ ստանում տնտեսագիտական և սոցիալական գիտությունների գծով՝ «լավ» գնահատականով։ 21 տարեկանում նա ընդունվել է Մանի կոնսերվատորիա, ապա նրան ընտրել են Astaroff-ի (երաժիշտների, կատարողների և գրողների պրակտիկա) 16-րդ հանդիպմանը մասնակցելու համար։ Էմանուելը նա ստացել է աշխարհագրության DEUG աստիճան։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոյեմբեր 2006 թ. -«Ժպիտ» (Le sourire), Բենուա Պեորի երաժշտությամբ (Կիո)
  • Մարտ 2007 թ. -«Դրանից ես լավ եմ զգում» (Ça me fait du bien), Լու Կովելի երաժշտությամբ
  • Հուլիս 2007 թ. -«Այնտեղ, ուր ես գնում եմ» (Là où je pars), Դավիդ Էսպոզիտոյի երաժշտությամբ
  • Փետրվար 2008 թ. -«Եթե այդպիսին լիներ կյանքը» (Si c'était ça la vie)
  • Փետրվար 2009 թ. -«Մեծահասակ և սեքսուալ» (Adulte & Sexy), բառերը՝ Յան Գիյոնի, երաժշտությունը՝ Էմանուել Մուարի
  • Հունիս 2009 թ. -«Չասելով ոչ մի բառ» (Sans dire un mot), բառերը՝ Յան Գիյոնի, երաժշտությունը՝ Էմանուել Մուարի
  • 18 փետրվարի 2013 թ. -«Beau Malheur»
  • 5 հուլիսի 2013 թ. -«Ne s’aimer que la nuit»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Մուար» հոդվածին։