Էմալե պրոֆիլը Ձեր
Էմալե պրոֆիլը Ձեր | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | սոնետ |
Հեղինակ | Եղիշե Չարենց |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1920 |
Վիքիդարան | Էմալե պրոֆիլը Ձեր |
«Էմալե պրոֆիլը Ձեր» (Գալանտ երգեր) Եղիշե Չարենցի բանաստեղծությունների շարք՝ գրված 1920 թվականի փետրվարին Երևանում։ Հեղինակն այն նվիրել է Արմենուհի Տիգրանյանին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծությունների շարքն առաջին անգամ ամբողջովին տպագրվել է Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածու»ի 1-ին հատորում։ Մինչ այդ մամուլում հրապարակվել են` «Սոնետ», «էմալե պրոֆիլը Ձեր», «Երբ ես տեսնում եմ Ձեզ», «Որպես հեռու բույրի», «Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր» տողերով սկսվող բանաստեղծությունները[1]։
1920 թվականի սեպտեմբերի 11-ին Եղիշե Չարենցը «Գեղարվեստ» հանդեսի խմբագիր Գարեգին Լևոնյանին ուղղված նամակում գրել է․ «Գեղարվեստի» առաջիկա համարի համար ուղարկում եմ հինգ բանաստեղծություն «էմալե պրոֆիլը Ձեր» շարքից, և կարծում եմ, որ նրանք արժանի են «Գեղարվեստին»։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 20-ին, Չարենցը մի նոր նամակում խնդրել է չտպագրել «էմալե պրոֆիլը Ձեր» շարքը։ «Ես Ձեզ նոր նյութեր կուղարկեմ, իսկ ե՞րբ, չգիտեմ»,— նամակի վերջում ավելացրել է բանաստեղծը։
Բանաստեղծութունների ինքնագիրը պահպանվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Լևոնյանի ֆոնդում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գեղարվեստ, հանդես, Թիֆլիս 1921 թ., N 7, էջ 105֊107
- ↑ Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 360֊361