Էկատեպեկ դե Մորելոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
իսպ.՝ Ecatepec de Morelos
Զինանշան
Escudo de Ecatepec.svg

Municipio de Ecatepec de Morelos.jpg
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված էհոկտեմբերի 13, 1877 թ.
Առաջին հիշատակում1517
Մակերես160,17 կմ²
ԲԾՄ2250±1 մետր
Բնակչություն1 929 926 մարդ (2022)[1]
Հեռախոսային կոդ55
Փոստային դասիչ55000
Պաշտոնական կայքecatepec.gob.mx
##Էկատեպեկ դե Մորելոս (Մեքսիկա)
Red pog.png

Էկատեպեկ դե Մորելոս (իսպ.՝ Ecatepec de Morelos), քաղաք Կենտրոնական Մեքսիկայի Մեխիկո նահանգում։ Գտնվում է Էկատեպեկ դե Մորելոս մունիցիպալիտետի կազմում և համարվում է մունիցիպալիտետի կենտրոն[2]։ Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 1655015 մարդ։ Քաղաքը համարվում է Մեխիկոյի առավել բնակեցված արվարձանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկատեպեկ դե Մորելոսի տարածքը բնակեցվել է մ.թ.ա. 10-րդ հազարամյակում։ Առաջին բնակիչները հավանաբար եղել են օտոմ հնդկացիական ցեղերը, որոնց հետո փոխարինել են տոլտեկա-չիչիմեկա մշակույթի կրողները։ 1-ին հազարամյակի վերջերին այստեղ բնակություն են հաստատել ացտեկները, այնուհետև՝ 1428-1539 թվականներին տարածքը միացրել են իրենց թագավորությանը։ Մինչ 1517 թվականին իսպանացիների հայտնվելը, այստեղ գոյություն է ունեցել բնիկների Էկատեպեկ անունով բնակավայր։ XVI դարի վերջին կառուցվել է Սան Կրիստոբալ վանքը, և բնակավայրը վերանվանվել է Սան Կրիստոբալ դե Էկատեպեկ։ Մեքսիկայի անկախության համար մղված պատերազմի տարիներին՝ 1815 թվականի դեկտեմբերի 22-ին, այստեղ մահապատժի է ենթարկվել ժողովրդական հերոս, գեներալիսիմուս Խոսե Մարիա Մորելոս Պավոնը։ 1874 հոկտեմբերի 13-ին այստեղ հիմնվել է մունիցիպալիտետ, իսկ 1877 թվականի հոկտեմբերի 1-ին բնակավայրն ստացել է գյուղի կարգավիճակ և վերանվանվել Էկատեպեկ դե Մորելոս։ Քաղաքն առավել հայտնի է որպես ուղղակի Էկատեպեկ, որը ացտեկական նաուատլ լեզվից կարելի է թարգմանել ինպես քամոտ բլուր:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում զարգացած է առևտուրը, սննդի արդյունաբերությունը, սպասարկման ոլորտը։ Բնակչության զգալի մասն աշխատում է Մեխիկոյում[3][4]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք Նահանգ Երկիր Ծանոթ.
Կարակաս Միրանդա {{{2}}} Վենեսուելա

[5]

Կուաուտլա Մորելոս {{{2}}} Մեքսիկա
Գվադալուպե Զակատեկաս {{{2}}} Մեքսիկա [6]
Գուանչժոու {{{2}}} Չինաստան
Նամյանգջու Flag of South Korea.svg Հարավային Կորեա [7]
Սան Խոսե {{{2}}} Կոստա Ռիկա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.venio.info/pregunta/cuantos-habitantes-tiene-ecatepec-de-morelos-mexico-13794.html
  2. «Estado de México - Ecatepec»։ www.inafed.gob.mx։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-16-ին։ Վերցված է 2020-09-15 
  3. "Contacto Archived 2013-12-28 at the Wayback Machine." (). Jumex. Retrieved on May 27, 2014. "Antigua Carretera Mexico Pachuca, Km 12.5 Xalostoc Estado De Mexico, CP 55340"
  4. "Aviso de privacidad Archived 2014-02-09 at the Wayback Machine." (). Jumex. Retrieved on May 27, 2014. "[...]GRUPO JUMEX, S.A. de C.V., con domicilio en Carretera México-Pachuca KM 12.5, Colonia Rústica Xalostoc, Ecatepec de Morelos, Estado de México, C.P. 55340, México"
  5. «The Medical Blog»։ Multilingualarchive.com։ Արխիվացված է օրիգինալից 11 February 2012-ին։ Վերցված է 28 August 2017 
  6. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2012-03-22 
  7. «Organización Editorial Mexicana»։ Oem.com.mx։ Արխիվացված է օրիգինալից 7 October 2020-ին։ Վերցված է 28 August 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]