Էլց դղյակ (Խորվաթիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Էլց դղյակ (խորվ.՝ Dvorac Eltz, գերմ.՝ Schloss Eltz), բարոկկո ոճով կառուցված պալատ Խորվաթիայի Վուկովար քաղաքում։ 18-րդ դարի դղյակ-դաստակերտում ներկայումս գործում է Վուկովարի քաղաքային թանգարանը։ Պալատը պատկերված է 1993 և 2001 թվականներին թողարկված 20 կունա արժողությամբ խորվաթական թղթադրամի զույգ երեսին[1][2]։ Պալատն զգալի չափով վնասվել էր 1991 թվականին՝ Խորվաթիայի անկախության պատերազմի ժամանակ։ Վերականգնման աշխատանքները տևել են չորս տարի և ավարտի հասցվել 2011 թվականի հոկտեմբերին[3]՝ կառույցին հաղորդելով նախկին տեսքը[4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1736 թվականին Հռոմեական սրբազան կայսրության էրցկանցլեր (գրասենյակի ղեկավար, կայսրությունում երկրորդ դեմքը կայսրից հետո) և Մայնցի արքեպիսկոպոս Ֆիլիպ Կարլ ֆոն Էլց-Կեմպենիխը (1665–1743) Հաբսբուրգների միապետության մաս հանդիսացող Սլավոնիա թագավորության արևելյան մասում՝ Սիրմիայում գնել է Վուկովոր դաստակերտը; Նրա հետնորդները 1749-ից 1751 թվակականների միջակայքում կառուցել են դղյակը, որը հետագա տարիներին աստիճանաբար ընդարձակվել է, ավելացվել են նաև կից կառույցներ։ Դաստակերտը, գտնվելով սլավոնյան ռազմական սահմանագծի մերձակայքում, հաճախ ենթարկվել է օսմանյան զորաջոկատների կամ հայդուկների հարձակումներին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտական փուլում հարավսլավացի պարտիզանները իրենց հսկողության տակ են վերցրել ինչպես ողջ երկրամասը, այնպես էլ՝ Էլց դաստակերտը։ Հարավսլավիայի Դաշնային Խորհրդային Հանրապետության ղեկավարությունը 1944 թվականին բռնագրավել է դաստակերտը, և Յակոբ Գրաֆ ցո Էլցի ընտանիքը հարկադրված է եղել լքելու Վուկովարը։ 1990 թվականին վերադարձել է, դարձել Զագրեբի խորհրդարանի՝ Սաբորի անդամ։ Դաստակերտն ու դղյակը մեծապես տուժել են անկախության համար խորվաթների մղած պատերազմի, մասնավորապես՝ Վուկովարի ճակատամարտի ժամանակ՝ ենթարկվելով Հարավսլավիայի ժողովրդական բանակի ռմբակոծություններին[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «20 kuna - Nevažeće novčanice». Croatian National Bank (խորվաթերեն). 2015 թ․ հունիսի 13. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «20 kuna - HNB». Croatian National Bank (խորվաթերեն). 2015 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. Glas Slavonije Կաղապար:Hr ikon
  4. 4,0 4,1 «Obnovljeni dvorac Eltz vraća stare vizure Vukovara». Glas Slavonije (Croatian). 2011 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. http://www.glas-slavonije.hr/vijest.asp?rub=4&ID_VIJESTI=150379 | newspaper = Glas Slavonije | idioma = Croatian | título = Obnovljeni dvorac Eltz vraća stare vizure Vukovara | fecha = 29 de octubre de 2011 | fechaacceso = 30 de octubre de 2011}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]