Էլվիրա Գավրիլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվիրա Գավրիլովա
ուկրաիներեն՝ Ельвіра Олександрівна Гаврилова
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1989(1989-03-26) (35 տարեկան)
ԾննդավայրՆիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունPetro Mohyla Black Sea National University?
Մասնագիտությունպրոդյուսեր, dressmaker, խմբագիր և լրագրող
Կայքelvira-gavrilova.com
 Elvira Gavrilova Վիքիպահեստում

Էլվիրա Գավրիլովա (ռուս.՝ Гаврилова, Эльвира Александровна, մարտի 26, 1989(1989-03-26), Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, պրոդյուսեր, հասարակական գործիչ, դիզայներ։ Financoff ամսագրի գլխավոր խմբագիր, կանացի հագուստի Elvira Gavrilova ապրանքանիշի սեփականատեր։ Համաուկրաինական «Թոփ-100 Ուկրաինայի հպարտություն» շրջանային նախագծի կազմակերպիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվիրա Գավրիլովան ծնվել է 1989 թվականի մարտի 26-ին Նիկոլաևում՝ Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում։ Հայրը ձեռնարկատեր է, մայրը՝ տնտեսագետ։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պյոտր Մոգիլայի անվան Չերնոմորիայի պետական համալսարան (Կիև-Մոգիլայան ակադեմիայի մի մասը)` քաղաքական գիտությունների ֆակուլտետ։ 2012 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան «Միջազգային հարաբերություններից»։

2015 թվականին հիմնադրել է կանացի հագուստի Elvira Gavrilova ապրանքանիշը[1]։

2016 թվականի մարտին էլվիրա Գավրիլովան զբաղեցրել է «Деньги плюс» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, որը նրա ղեկավարության ներքո աստիճանաբար փոխել է ձևաչափը և կոչվել է Financoff[2]։

2018 թվականին մեկնարկել է Էլվիրայի առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Թոփ-100 Ուկրաինայի հպարտություն»-ը[3]։ Ներկայումս գործում է չորս անվանակարգերում՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ և ընկերություններ։

«ԹՈՓ 100։ Ուկրաինայի ապագան։ Երեխաներ»-ի հետքերով թողարկվել է «Կրթությունը Մեծ Բրիտանիայում» նախագիծը[4][5]։

2008 թվականի վերջում Էլվիրա Գավրիլովան առաջնաելույթ է ունեցել որպես արտ պրոդյուսեր։ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին բացվել է նրա կողմից կազմակերպված Կոնստանտին Սկոպցովի ցուցահանդեսը[6]։

Elvira Gavrilova նորաձևության տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2015 թվականին։ Նորաձևության տունն ունի հետևյալ ուղղվածությունը՝ կանացի հագուստ և «կանացիությունն ու կնոջ ճոխությունը» ընդգծող պարագաներ[7]։

Elvira Gavrilova-ից կոմպլեկտը՝ թափանցիկ շիֆոնից վերնաշապիկ և սև մատիտ-կիսաշրջազգեստ, ըստ L'Officiel Ուկրաինա ամսագրի՝ մտել է 2017 թվականի Odessa fashion week նորաձևության շաբաթվա թոփ լավագույն կերպարների մեջ[8]։

Autumn / Winter 17-18 հավաքածուն մտել է ուկրաինական սեզոնի լավագույն տասնյակ՝ ըստ HDFashion & LifeStyle-ի[9]։

2018 թվականի գարնանը Odessa Fashion Day-ի 17-րդ սեզոնի ընթացքում Էլվիրա Գավրիլովայի ցուցադրությանը որպես համադիզայներ մասնակցել է երգչուհի ՍոլոՀան։ Elvira Gavrilova SS 2018 հավաքածուի սև-բեժ երանգները լրացրել են Սոլոհայի ստեղծած գլխի վառ զարդարանքները[10]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվիրա Գավրիլովան բարեգործական «Օգնիր» ծրագրի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է։ Հենց նա է կազմակերպում բարեգործական երեկոներ՝ հիվանդ երեխաներին օգնելու համար[11][12]։

2018 թվականին Էլվիրան թողարկել է Charity calendar ծրագիրը։ Սա բարեգործական օրացույց է, որի նկարահանումներին մասնակցում են գործարարներ, քաղաքական գործիչներ, մարզիկներ և շոու-բիզնեսի աստղեր տաղանդավոր երեխաների հետ միասին[13]։ Վաճառքից ստացված գումարն ուղղվում է Լյուդովդորֆի թիվ 97 գիշերօթիկ դպրոցի հաշվին՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Український must have: Elvira Gavrilova». ТСН.ua (ուկրաիներեն). 2017 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  2. UA, Голос. «Эльвира Гаврилова: о том, как талантливый редактор "подняла" "Деньги Плюс"». golos.ua. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Главред «Деньги плюс» анонсирует ребрендинг издания и запуск ряда рейтинговых проектов ТОП 100 (видео)». press.unian.net (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Эльвира Гаврилова: «Образование в Великобритании» доступно для украинцев». pravda.rv.ua (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  5. «Эльвира Гаврилова: новый проект "Обучение за границей" Украина-Великобритания стартовал . Новости по-русски — все новости (вчера, сегодня, сейчас) от 123ru.net». 123ru.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  6. «В Одессе покажут «семантический реализм» Константина Скопцова (фото) , Ivasi.news» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  7. User, Super. «ELVIRA GAVRILOVA». odessafashionweek.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  8. «L'Officiel выбирает: лучшие образы Odessa Fashion Week». officiel-online.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  9. «10 лучших коллекций Odessa Fashion Week». HD Fashion (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  10. «17-th Odessa Fashion Day: дневник второго дня». Best People Club (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  11. «Факт. Реальная помощь: журнал "Деньги Плюс" и проект "Помоги" собирали деньги для тяжелобольного мальчика». kp.ua (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  12. «Бренд Elvira Gavrilova совместно с проектом "Помоги" организовали вечер помощи ребенку». elviragavrilova.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  13. ««Charity Calendar 2019»: откройте сердца навстречу добру, творите, перевоплощайтесь». Журнал «Financoff» (Финансофф) (ռուսերեն). 2018 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիրա Գավրիլովա» հոդվածին։